ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Կարմա և հորոսկոպ. Ցուլ
Բաժին: Արևելյան | Դիտումներ: 6212 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ցուլ-Խոյ

Դուք շատ փառասեր եք: Հաճախ փառքի համար կարող եք ոտքի տակ տալ նույնիսկ մտերիմներին: Հեշտությամբ եք հունից դուրս գալիս, աշխատեք վերահսկել ձեր վարքը կրիտիկական իրավիճակներում:

Ձեր կարման վատը չէ, սակայն պետք չէ թուլանալ: Աշխատեք ձեզ վրա և անպայման փայլուն արդյունքների կհասնեք: Կարիերա անելիս ավելի ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց հանդեպ: Նրանք պատահաբար չեն ձեր կողքին հայտնվել, նախկին կյանքում ինքներդ եք ընտրել ձեր շրջապատը: Մտածեք այդ մասին:

Ցուլ-Ցուլ

Դուք բավականին տարբերվում եք ձեր մյուս ցեղակիցներից, բայց դե Ցուլը Ցուլ է մնում: Ձեր նրբությունը անսովոր կերպ է արտահայտվում: Դուք խելացի եք ու լուրջ մեղքեր չունեք: Մի ծանրացրեք ձեր կարման չմտածված արարքներով: 

Դուք հոգեկան բարձր զարգացման կհասնեք, եթե ուշադիր ու սիրող լինեք: Աշխատեք ավելի մեղմ լինել:

Ցուլ-Երկվորյակ

Դուք լրջմիտ չեք, բայց մյուս Ցուլերի նման դիմացկուն եք: Ձեզ անընդհատ թվում է, որ ձեր կյանքը սևագիր է, իսկ մաքրագրել հետո եք սկսելու: Պետք է նկատի առնեք, որ հետո մաքրագրելու ժամանակ չեք ունենալու: Այն, ինչ անում եք, պետք է լավ անեք ու լուրջ մոտենաք ամեն ինչին: 

Կարմայով ձեզ կանխորոշված է աշխատավոր լինել: Եվ չնայած դուք կյանքին այնքան էլ լուրջ չեք վերաբերվում, փոխարենը կյանքն է ձեզ ամենայն խստությամբ վերաբերվում:

Ցուլ-Խեցգետին

Դուք ամաչկոտ եք: Դա վատ հատկանիշ չէ, բայց ձեզ մոտ չափն անցնում է: Աշխատեք ավելի համարձակ լինել: Դուք ունակ անձնավորություն եք, բայց ձեր ամաչկոտության պատճառով կարող եք երբեք չօգտվել ձեր աշխատանքի պտուղներից: 

Դուք հիանալի կարմա ունեք, կարողանում եք լավ լեզու գտնել մարդու ցանկացած տիպի հետ, ձեզ մշտապես մեծաթիվ մարդիկ են շրջապատում: Բոլոր այդ մարդկանց հետ ձեզ ճակատագրական հարաբերություններ են կապել դեռ նախորդ կյանքում: Դա է պատճառը, որ այդքան լավ եք հասկանում իրար:

Ցուլ-Առյուծ

Դուք խռովարարի հոգի ունեք, չեք ընդունում հնացած բարքերը: Ձեր ներսում մշտապես էներգիան է եռում: Սարեր շրջելու ցանկություն եք ունենում:

Դուք մաքուր կարմա ունեք: Հաջողությամբ հանձնում եք ձեր ճակատագրական պարտքերը: Որպեսզի հոգեպես զարգանաք, պետք է մի քիչ հանգիստ պահեք ձեզ: Նստեք ու մտածեք ստեղծված իրավիճակի մասին ու կտեսնեք, որ ճիշտ լուծումն ինքը այցի կգա ձեզ:

Ցուլ-Կույս

Դուք անսովոր աշխարհընկալում ունեք, և շրջապատը հաճախ չի հասկանում ձեզ: Սակայն ձեզ պետք էլ չէ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել. ձեզ մեկ է չեն հասկանա ու խենթի տեղ կդնեն: 

Ձեր կարման ծանրացած է: Ստիպված կլինեք ջանքեր գործադրել մյուս կյանքում ձեր գոյությունը մի քիչ թեթևացնելու համար: Իսկ հիմա ձեզ համար ավելի լավ է հողագործությամբ ու այգեգործությամբ զբաղվել: Ձեզ մոտ զարգացած է հողի հանդեպ ձգտումը:

Ցուլ-Կշեռք

Բնությունը ձեզ շփվելու ունակությամբ է պարգևատրել: Սակայն զգույշ եղեք, ընկերները կարող են ձեզ խոսք տանող-բերողի տեղ դնել, իսկ թշնամիները կարող են ձեզ մատնիչ որակել: Եթե չհետևեք ձեր լեզվին, ռիսկի եք ենթարկում ինքներդ ձեզ ղեկավարությանը վերաբերող զրույցներում տհաճ զրուցակից լինել գործընկերների համար:

Դուք առաջին անգամ չեք ծնվել, սակայն ձեր նախկին մարմնավորումներից ոչ մի դաս չեք քաղել, այդ իսկ պատճառով ձեզ վիճակված է դեռ երկար ծնվել այս նույն շրջանում: Դուք շատ շուտ չեք հասնի ավելի բարձր հոգեկան զարգացման աստիճանի: Դա տեղի կունենա, եթե հեռանաք այս աշխարհից, մտածեք կյանքի ու մասնավորապես ձեր կյանքի իմաստի մասին:

Ցուլ-Կարիճ

Դուք ձեր մտերիմների համար որոտի պես եք: Հաճախ պարզապես անտանելի եք դառնում՝ կոպիտ եք, կտրուկ ու համառ: Պետք է սովորեք ավելի մեղմ լինել, հակառակ դեպքում միայնակ մնալու ռիսկի եք ենթարկում ձեզ, քանի որ ձեր ընկերները շուտով կձանձրանան ձեր անտանելի վարքից: 

Ձեր կարման բավականին ծանր է: Բայց դուք, ցավոք, մտադիր չեք ոչինչ անել այն թեթևացնելու համար: Դուք ձեր նախկին մարմնավորումների ժամանակ շատ կապեր եք ստեղծել, որոնք կարող են խախտվել ձեր ծանր բնավորության պատճառով: Աշխատեք պահպանել հին ընկերներին: Նորերին չեք գտնի ձեր համառության պատճառով:

Ցուլ-Աղեղնավոր

Դուք բավականին հավասարակշռված եք: Վատ բնավորություն չունեք, բայց երբեմն բռնկվող եք լինում, երբեմն էլ կարող եք չափից դուրս կտրուկ լինել: Իսկ ընդհանուր առմամբ շփվող եք, ազնիվ, հավատարիմ եք ընկերության մեջ: Ձեր կարման լուսավոր է ու ծանրացած չէ պարտքերով: Սակայն երբ թուլություն եք ցուցաբերում ու չեք ուզում աշխատել այս կամ այն խնդրի վրա, սկսում եք էներգիա կորզել ձեր մտերիմներից:

Քիչ ծանոթ մարդկանց հետ վիճել ձեզ թույլ չի տալիս բնածին համեստությունը: Պետք է անընդհատ աշխատեք ձեզ վրա, եթե ուզում եք բարձր զարգացած ու հարուստ ներաշխարհով մարդ դառնալ:

Ցուլ-Այծեղջյուր

Դուք շատ ծանր բնավորություն ունեք: Ունակ եք խիստ բարկանալ, երբ ինչ-որ մեկն ինչ-որ բան այն չի արել կամ ձեր ուզածի նման չի արել: Ծանրացած կարմա ունեք: Պետք է մշտապես կառավարեք ձեզ, հակառակ դեպքում հնարավոր է միայնակ մնաք, քանի որ ընկերները կարող են պարզապես չտանել իրենց հանդեպ ձեր վերաբերմունքը, իսկ նոր ընկերներ գտնելը ձեզ համար դժվար կլինի:

Դուք հարյուրտոկոսանոց էներգետիկ վամպիր եք: Ձեր կարման պարտքերի տակ է, որոնք ի վիճակի չեք փակել: Պետք է ուշադիր լինեք նրան, որ այս կյանքում չավելացնեք այդ պարտքերն ու ավելի չծանրացնեք այն, հակառակ դեպքում մյուս կյանքում ի վիճակի չեք լինելու դուրս գալ դրանց տակից:

Ցուլ-Ջրհոս

Ձեզանից հիանալի ղեկավար դուրս կգար: Դուք իշխող եք, սակայն հասկացողությամբ եք վերաբերվում մարդկանց խնդիրներին: Ունակ եք ապրումակցել: 

Ձեր նախկին մարմնավորումների ժամանակ դուք չեք ծանրացրել ձեր կարման, այնպես որ այս կյանքում էլ ձեզ բոլոր նախաձեռնություններում հաջողություններ են սպասվում:

Ցուլ-Ձկներ

Ձեզ հետ գործ ունենալիս մարդիկ պետք է զգոն լինեն: Դուք բարդ բնավորություն ունեք, կարող եք շատ ագրեսիվ լինել: Հաճախ չարանում եք, երբեմն՝ առանց պատճառի: 

Ձեր կարման բավականին ծանր է: Նախկին մարմնավորումների ժամանակ ջանք չեք խնայել այն պարտքերով ու վատ արարքներով ծանրացնելու համար: Հիմա ձեզ դժվար թե հաջողվի ազատվել ամենից, ինչ դարերով է կուտակվել: Ձեզ կարելի է խորհուրդ տալ միայն ավելի զուսպ լինել հաջորդ կյանքում խնդիրներ չավելացնելու համար:

Բաժին: Արևելյան | Դիտումներ: 6212 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: արևելյան հորոսկոպ, կարմա | Վարկանիշ: 5.0/6