ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ջրհոսի համատեղելիությունը
Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 15835 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Ջրհոս կնոջ համատեղելիությունը

Կին Ջրհոս-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Զգացմունքների ջրապտույտ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս միության մեջ ամբիցիոզ Խոյն ու վառ, անկանխատեսելի կին Ջրհոսը կարող են գտնել իրենց իդեալները, քանի որ նրանց խառնվածքների տարբերությունները լավ փոխհատուցվում են անկողնում հիանալի համատեղելիությամբ։ Ֆիզիկական ձգողականությունը այս զույգի համար լավ փոխհասկացողություն է ապահովում նաև կյանքի մյուս ոլորտներում՝ դրանցում ռոմանտիկա, հոգատարություն, սեր ու կիրք բերելով։

Այս ամենը, իհարկե, չի ազդում նրանց ամուսնության երկարատևության վրա։ Չնայած նրան, որ և՛ Խոյը, և՛ Ջրհոսը հակված չեն դավաճանության, սեփականատիրական զգացումներ ունեցող տղամարդ Խոյն անպայման կփորձի վերահսկել Ջրհոսին։ Իսկ սրա հետ կին Ջրհոսի ազատատենչ էությունը չի կարող հաշտվել։ Այս զույգի համար շատ ավելի լավ է ընկերներ կամ սիրեկաններ լինել, քան ամուսին ու կին։


Կին Ջրհոս-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Զգացմունքների ամբողջականությունը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս միության մեջ զգայունությունը ամենակարևոր մասնիկներից մեկն է։ Ցուլն ու Ջրհոսը լավ սեռական համատեղելիություն ունեն, բայց մնացած հարցերում գործնական Ցուլն ու էքսցենտրիկ կին Ջրհոսը, որպես կանոն, ընդհանուր կետեր չունեն։ Եթե նրանք այդպես էլ չկարողանան այլ ընդհանուր հետաքրքրություններ գտնել, նրանց հարաբերությունները կարող են փակուղու առջև կանգնել։

Համատեղ կյանքում Ցուլի համար դժվար է հարմարվել Ջրհոսի՝ տնային տնտեսությամբ զբաղվելու ցանկության բացակայությանը, նրա անկանխատեսելի բնավորությանն ու տանից դուրս շատ հետաքրքրություններ ունենալուն։ Փոխարենը Ջրհոսը սիրում է շփումները, ճամփորդությունը, միշտ ձգտում է նորին ու Ցուլի կյանքը վառ հույզերով կզարդարի։ Ցավոք, ամուսնության հեռանկարները այնքան էլ լավը չեն, փոխարենը նրանք կարող են լավ սիրեկաններ կամ ընկերներ լինել։


Կին Ջրհոս-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Արևային քամի
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս զույգն ընդհանուր այնքան էլ քիչ բան չունի, որքան կարող է շրջապատին թվալ։ Եվ խոսքը միայն լավ սեռական համատեղելիության մասին չէ, այլ երկու նշաններին բնորոշ հետաքրքրասիրության, ճամփորդությունների հանդեպ սիրո ու սուր մտքի։ Եվ թող նրանց հայացքները իրենց մեջ չունենան ընտանեկան օջախի հանդեպ ձգտումը, բայց երկու անկախ մարդկանց միությունը հաճախ մյուսներից ամուր է լինում։ Կամ էլ չի լինում՝ ամեն ինչ կախված է ճակատագրից ու հենց իրենցից։

Բացի այդ, նրանք երբեք չեն ձանձրանում իրար հետ։ Նրանք կյանքի, սիրո ու ընտանիքի հանդեպ նույնատիպ հայացքներ ունեն։ Բացառություն է միայն հավատարմությունը՝ Երկվորյակին դա այնքան էլ հատուկ չէ, իսկ կին Ջրհոսն ունակ չէ դավաճանության ու դա չի ների նաև ուրիշներին։ Այնպես որ՝ նրանք միասին կարող են լինել միայն այն դեպքում, եթե Երկվորյակը վերանայի ազատ կյանքի հանդեպ իր հայացքները։ Այդ դեպքում միայն այս էքստրավագանտ, վառ կապին կարելի կլինի միայն նախանձել։


Կին Ջրհոս-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Իրար կողքի, բայց առանձին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Սովորաբար այս միությունն այնքան էլ ամուր չէ։ Բոլոր կանոններին հետևող Խեցգետնի համար դժվար է հասկանալ անկանխատեսելի, ազատասեր կին Ջրհոսին։ Հարաբերությունների սկզբում նրանց միավորում է բնավորությունների տարբերությունը, որը երկուսին էլ նորույթի զգացում է տալիս, սակայն ժամանակի հետ այդ զգացումը խամրում է ու իրար չհասկանալու երևույթը՝ միայն աճում։

Խեցգետինը ամենաշատը ձգտում է հանգիստ ընտանեկան կյանքի, որը կին Ջրհոսը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող նրա համար երաշխավորել։ Մյուս կողմից էլ՝ Ջրհոսի համար դժվար է հասկանալ բոլոր ազատ երեկոները Խեցգետնի՝ տանը անցկացնելու ցանկությունը, քանի որ իրեն ձանձրացնում է կյանքի միապաղաղ ընթացքը։ Այս երկուսի կենցաղի, ընտանիքի, տնտեսության հանդեպ հայացքները լրիվ հակադիր են։ Կին Ջրհոսը շատ էքսցենտրիկ է, իսկ Խեցգետինը՝ շատ պահպանողական, այնպես որ՝ նրանց կապը երկարատև ու ամուր չի լինի; Եթե երկուսի համար էլ այս հարաբերությունները թանկ են, նրանք այն պահպանել կարող են փոխհասկացողության ու փոխզիջումների շնորհիվ։


Կին Ջրհոս-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հույզերի փոթորիկ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50% 

Այս հարաբերությունները դժվար թե սկսեն առաջին հայացքից սիրուց։ Երկուսի համար էլ ժամանակ է պետք, որ զգացմունքները հասունանան, փոխարենը դրանք հասունանալուց հետո արագ չեն մարի։ Առյուծն ու Ջրհոսը երկար ժամանակ կուսումնասիրեն իրար, հարաբերությունների նախապատրաստական փուլը երկար կտևի, իսկ արդեն ինքը միությունը պարզ չես անվանի։

Ակտիվ, գործնական Առյուծն ու էքսցենտրիկ, անկանխատեսելի կին Ջրհոսը չափազանց տարբեր են ձեռք ձեռքի տված խաղաղ ընտանեկան օջախ մտնելու համար։ Հակառակը՝ այս միության մեջ, որպես կանոն, մի ողջ բույլ կենդանի, վառ, անսովոր ու զարմանալի զգացմունքներ կլինեն, իսկ թե արդյոք այդ զգացմունքները ամուսնությամբ կավարտվեն, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը։ Ցավոք, բոլոր դեպքերում այս միությունն ամուր չեք անվանի։ Կին Ջրհոսը չի ուզենա տանը նստել ու զբաղվել տնտեսությամբ, իսկ Առյուծի համար դրա հետ հաշտվելը դժվար կլինի, այնպես որ՝ նրանց ընտանեկան մակույկը կարող է բախվել կենցաղում իրար չհասկանալուն։


Կին Ջրհոս-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Անկանխատեսելի զիգզագներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 60% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 30%

Ցավոք, այս միության հեռանկարներն ամենալավը չեն։ Անկանխատեսելի ու ազատասեր կին Ջրհոսն ու պահպանողական տղամարդ Կույսը դժվարությամբ են ապրում իրար հետ։ Բանն այն է, որ երկուսն էլ բարդ ու ուժեղ խառնվածքների տեր են։

Կենցաղում հազվադեպ չեն կոնֆլիկտներն ու վիրավորանքները։ Կին Ջրհոսը հակված է մեղադրել Կույսին ոչ այնքան հետաքրքիր, միապաղաղ կյանքի համար, իսկ Կույսի համար էլ դժվար է համակերպվել Ջրհոսի՝ տանից դուրս շատ ժամանակ անցկացնելու ցանկության հետ, ինչից էլ նրանք իրարից մշտապես դժգոհ են։ Եթե այս հարաբերությունները թանկ են Կույսի ու Ջրհոսի համար, նրանք պետք է մեկը մյուսին ընդունեն այնպիսին, ինչպիսին կան ու չփորձեն վերափոխել մեկը մյուսին։ Եթե վերափոխելու կարիք էլ կա, ապա միայն իրենք իրենց։


Կին Ջրհոս-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Անկախ կախվածություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս միության մեջ ո՛չ զգույշ Կշեռքը, ո՛չ ազատասեր կին Ջրհոսը տրամադիր չեն ամուր հարաբերությունների։ Սակայն նրանք, ի զարմանս հենց իրենց, կարող են երկար տարիներ միասին ապրել։ Որպես կանոն, Ջրհոսն իր լայն հայացքներով ու գումարի հանդեպ հանգիստ վերաբերմունքով մտադիր չէ բարկանալ ամուսնու վրա նրա աշխատանքի ու աշխատավարձի հետ կապված, Կշեռքն էլ իր հերթին պատրաստ է Ջրհոսի հետ կիսել վերջինիս բազմաթիվ հետաքրքրություններն ու նախասիրությունները, նույնիսկ՝ ամենաէքստրավագանտ նախասիրությունները։ 

Այս երկուսի տունը հազիվ թե կարգապահության ու կայունության օրինակ լինի, փոխարենը տղամարդ Կշեռքն ու կին Ջրհոսը շատ լավ են հասկանում իրար ու ունակ են կյանքից հաճույք ստանալ։


Կին Ջրհոս-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Հավասարակշռում եզրին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Ցավոք, չնայած հաճախ հանդիպող առաջին հայացքից սիրուն, այս հարաբերությունների հեռանկարները լավատեսություն չեն հաղորդում։ Բանն այն է, որ և՛ Կարիճը, և՛ կին Ջրհոսը վառ էություններ ու ուժեղ անհատականություններ են, ընդ որում՝ Ջրհոսը դժվարությամբ է գնահատում ընտանեկան կապերի հմայքը։ Կարիճն էլ, հակառակը, լուրջ է տրամադրված ու իր երկրորդ կեսից կայունություն է ակնկալում։
Ճիշտ է, չնայած իր անկախությանը, կին Ջրհոսը Կարիճին խանդի առիթներ չի տալիս, բայց ազատասեր կենսակերպն ու գազօջախի առաջ չկանգնելու նրա ցանկությունը հեռու են Կարիճի՝ իդեալական կնոջ ու տնտեսուհու մասին պատկերացումներից։

Այսպիսի պայմաններում նրանց ընտանեկան օջախը կարող է մարտական դաշտի վերածվել։ Դրանից խուսափել կարելի է, եթե երկու կողմն էլ փորձի մեղմել իր բնավորությունն ու համբերատարություն սովորի։


Կին Ջրհոս-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Ամպերում սավառնելու արվեստը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս հարաբերությունները հաճախ ավելի հարմար ու շահավետ են Աղեղնավորի, քան կին Ջրհոսի համար։ Ընդ որում՝ այս զրույգի վառ, էքստրավագանտ միության մեջ շատ դրական պահեր կան։ Այս երկու նշանների մեջ անխոս շատ նմանություններ կան։ Ե՛վ Ջրհոսը, և՛ Աղեղնավորը շատ անկախ են ու խորը զգացմունքների են ունակ, այդ իսկ պատճառով նրանց համար իրար հասկանալը դժվարություն չի ներկայացնում։ Բացի այդ, նրանք հետաքրքրասեր են, ընդհանուր շատ հետաքրքրություններ ունեն։

Աղեղնավորն ու կին Ջրհոսը սիրում են ճամփորդել, շփվել, նոր տպավորություններ փնտրել։ Միակ բանը, որ նրանց պակասում է, կայունության ու ընտանիք ստեղծելուն ձգտումն է։ Ո՛չ Աղեղնավորին, ո՛չ Ջրհոսին դրանք հատուկ չեն, փոխարենը, երբ դա ի վերջո տեղի է ունենում, համատեղ կյանքում նրանք ձանձրանալու առիթներ չեն ունենում։


Կին Ջրհոս-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Ոչ թե «շնորհիվ», այլ «չնայած»
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Սա բավականին անսովոր միություն է։ Այծեղջյուրն ու Ջրհոսը շատ տարբեր են, որպեսզի նրանց համատեղ կյանքը հանգիստ ու հարթ ընթանա։ Այծեղջյուրը կայուն է ու լուրջ, իսկ կին Ջրհոսը ազատասեր է ու ոչ մի սահմանափակում չի ընդունում, բայց չնայած այս տարբերությանը, նրանք կարող են վառ ու հետաքրքիր զույգ լինել։

Համատեղ կյանքում Այծեղջյուրը, որպես կանոն, չի կորցնում Ջրհոսին վերադաստիարակելու հույսը։ Իսկ վերջինս շատ տարբեր է իդեալական տնտեսուհու մասին Այծեղջյուրի պատկերացումներից։ Փոխարենը Ջրհոսը Այծեղջյուրի կյանք երևակայություն ու ոգեշնչվածություն է բերում։ Կին Ջրհոսը գիտի, որ միշտ կարող է հույս դնել Այծեղջյուրի վրա։ Վերջինիս հուսալի լինելու ու առողջ կոնսերվատիզմի շնորհիվ այս միությունը կարող է բավականին ամուր լինել։


Կին Ջրհոս-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Ապագայի մասին չհիշելով
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 30%

Շատ քիչ հավանական է, որ այս սիրային միությունը ընդհանրապես կայանա, քանի որ զուգընկերներից յուրաքանչյուրը զբաղված է ինքն իրենով ու ընդհանրապես հակված չէ սահմանափակել սեփական ազատությունը։ Ջրհոսին բռնելու, նրան մակերես դուրս բերելու և առավել ևս երկար ժամանակ կողքին պահելու համար լրիվ ուրիշ հատկանիշներով մարդ է պետք։

Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով այս միությունն արդեն կայացել է, պետք չէ երկու Ջրհոսից ապագայի հստակ պլաններ ու փոխադարձ պարտավորություններ սպասել։ Նրանք իրար հետ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իրար հետ իրենց լավ ու հարմար են զգում։ Մնացած ամեն ինչի մասին նրանց կարծիքով մտածել անգամ չարժե։


Կին Ջրհոս-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Առանց սահմանների ծիածան
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Այս միության մեջ տղամարդ Ձկներն ու կին Ջրհոսը քիչ ընդհանուր բաներ չունեն։ Նրանց կապում է աշխարհին ուղղված հիացական հայացքը, հուզականությունը, երևակայելու ունակությունը, գեղեցիկի զգացումը։ Սա կարող է հիանալի ստեղծագործական միություն լինել, որում զուգընկերները զբաղված կլինեն ընդհանուր գործով։

Բայց չնայած փոխհասկացողությանն ու հետաքրքրությունների նմանությանը, Ջրհոսը կարող է դժգոհ մնալ Ձկների պասիվությունից։ Որպես կանոն՝ նա ուզում է ավելի վառ ու հագեցած կյանք վարել, իսկ փիլիսոփայորեն տրամադրված Ձկների համար դա դժվար է հասկանալ։ Հաճախ դա բերում է նրան, որ կին Ջրհոսը սկսում է ձանձրանալ ընտանեկան կապերից, այնպես որ՝ Ձկները բաժանությունից խուսափելու համար պետք է ժամանակին նախաձեռնող լինի ու կիսի կնոջ հետ նրա բազմաթիվ նախասիրություններից գոնե մի քանիսը։


Ջրհոս տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Ջրհոս-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Փոթորիկներ արևի վրա
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Այս վառ հարաբերությունները կարող են անսպասելի սկսվել ու նույնքան անսպասելի էլ վերջանալ։ Որպես կանոն՝ Ջրհոսն ու Խոյը ձգտում են իրար, բայց հազվադեպ են տանում համատեղ կյանքի փորձությունը։
Կենցաղում կոնֆլիկտները հաճախակի բնույթ են կրում։ Իսկ այդ կոնֆլիկտները հիմնականում Խոյն է հրահրում։ Նա Ջրհոսի մեջ չի տեսնում ո՛չ նպատակասլացություն, ո՛չ փառասիրություն, որոնք շատ գնահատում է տղամարդկանց մեջ։ Փոխարենը նրան դուր են գալիս Ջրհոսի անկանխատեսելիությունն ու հետաքրքրասիրությունը։ Իր հերթին, ազատասեր Ջրհոսին կարող է դուր չգալ կին Խոյի պահանջկոտությունը, բայց նա շատ բան կարող է ներել վերջինիս կրքին արժանանալու փոխարեն։

Եթե այս զույգն իր հարաբերություններն ուզում է ամուր դարձնել, պետք է սովորի զիջումների գնալ ու ներողամիտ լինելը մեկը մյուսի թերությունների ու թուլությունների հանդեպ։


Տղամարդ Ջրհոս-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ե՛վ ուրախության, և՛ վշտի մեջ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս միությունը շատ լավ տարբերակ է հատկապես Ջրհոսի համար։ Նրա ազատասեր, ստեղծագործ էությունը շատ հարմար է քնքուշ, հասկացող ու տնտեսվար կին Ցուլի հետ համատեղ կյանքի համար։ Սովորաբար Ցուլը պատրաստ է հումորով վերաբերվել Ջրհոսի տրամադրության հաճախակի տատանումներին, ստեղծագործական ճգնաժամերին ու անսպասելի արարքներին և հանգիստ զբաղվել երեխաներով ու տնային գործերով։

Ճիշտ է, նա պարբերաբար կարող է իր դժգոհությունը հայտնել Ջրհոսի նյութական վիճակի ու անկայուն կյանքի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ ունակ է ըստ արժանվույն գնահատել նրա տաղանդներն ու ոչ ստանդարտ էությունը և միշտ պատրաստ կլինի դժվար իրավիճակներում աջակցել նրան։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ եթե այս միությունը դադարի գոյություն ունենալուց, ապա առաջին հերթին Ջրհոսի նախաձեռնությամբ, որին դա ավելի շահավետ ու հարմար կլինի։ Հարմարավետության մասին Ջրհոսը հազվադեպ է մտածում։ Նա հազար պատճառ կհորինի ցանկացած, նույնիսկ ամենահրաշալի կյանքի էջը փակելու ու ամեն ինչ դատարկ էջից սկսելու համար։


Տղամարդ Ջրհոս-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ձանձրանալու ժամանակ չկա
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Այս միության մեջ հանգստության ու կայունության չես հանդիպի, իսկ մնացած ամեն ինչ նրանում նույնիսկ պետք եղածից շատ կլինի։ Ե՛վ Ջրհոսը, և՛ կին Երկվորյակը շատ հետաքրքրասեր էություն ունեն, որպեսզի երեկոները նստեն տանն ու վայելեն մեկը մյուս ներկայությունը։ Նրանց աշխարհում ամեն ինչ հետաքրքիր է, նրանք ձգտում են ճամփորդել, ժամանակ անցկացնել ընկերների հետ, թատրոն ու կինո գնալ, ընդ որում՝ ոչ միայն միասին, այլ նաև իրարից անկախ։

Նրանց ազատասեր էություններին օտար են պարտավորությունները, այդ իսկ պատճառով նրանք պատրաստ են մնալ իրար հետ այնքան ժամանակ, քանի դեռ լավ են զգում միասին։ Եվ չնայած այսպիսի անկախությանը՝ հաճախ այս կապը անսպասելիորեն ամուր է դուրս գալիս, քանի որ Ջրհոսն ու Երկվորյակը կարողանում են հասկանալ ու ներել մեկը մյուս թուլությունները։


Տղամարդ Ջրհոս-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Անկանխատեսելի շրջապտույտներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Անկանխատեսելի ազատասեր Ջրհոսն ու զգույշ կին Խեցգետինը երկնքի ու երկրի նման տարբեր են, սակայն ձգտում են մեկը մյուսին։ Նրանք լավ սեռական համատեղելիություն ունեն, բայց առօրյայում պահպանողական Խեցգետնի համար դժվար է հասկանալ Ջրհոսի ստեղծագործ, հակասական էությունը։ Սովորաբար նա պատրաստ չէ Խեցգետնին կայունություն ապահովել, որին վերջինս ամբողջ հոգով ձգտում է ու ընդհանրապես հակված չէ ամուսնության։ Ջրհոսին էլ իր հերթին ձեռնտու չէ Խեցգետնի կյանքի համաչափ ընթացքն ու իր բազմազան նախասիրությունները կիսելու վերջինիս անկարողությունը։

Ժամանակի հետ այդ հակասությունները, որպես կանոն, խորանում են, ու կապը կարող է քանդվել, եթե միայն Խեցգետինն ու Ջրհոսը չսովորեն ապրել մեկը մյուսի հետաքրքրություններով։


Տղամարդ Ջրհոս-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ոչ երկրային ձգողություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Էքսցենտրիկ Ջրհոսին ու ակտիվ Առյուծին շատ բան է միավորում, բայց շատ բան էլ բոլորովին ձեռնտու չէ։ Նրանք միասին կարող են փայլել երեկույթներին, նրանց մոտ զարգացած է գեղեցիկի զգացումը։

Ջրհոսը անկեղծորեն հիանում է Առյուծի փայլով ու ճաշակով, վերջինս էլ շատ գնահատում է Ջրհոսի բազմաթիվ տաղանդները, նրա անկանխատեսելի լինելն ու մշտապես զարմացնելու ունակությունը; Միայն թե կենցաղում կին Առյուծը հաճախ դժգոհ է լինում Ջրհոսի՝կարիերայի ու գումարի հանդեպ անտարբեր վերաբերմունքից։ Եթե վերջինիս ֆինանսական գործերը հարթ չեն, դա կարող է կոնֆլիկտների պատճառ դառնալ ու բերել բաժանման։ Այս զույգի համար իդեալական տարբերակ կլինի գումարի մասին ընդհանրապես չմտածելը։ Միայն այդ դեպքում նրանց վառ կապը կարող է երկար տարիներ գոյություն ունենալ։


Տղամարդ Ջրհոս-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Փայլ ու հակադրություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Սա բավականին հազվադեպ հանդիպող միություն է։ Ջրհոսի ազատասեր էությունը կոպիտ ճնշում չի հանդուրժի, իսկ Կույսը իր բնավորությունից ելնելով՝ չի կարող ցույց չտալ վերջինիս նրա թերությունները։ Ջրհոսի աշխատանքի ստեղծագործ, բոհեմական բնույթն ընդհանրապես հասկանալի չէ ռացիոնալ Կույսի համար, որի մոտ կարգապահությունն առաջին տեղում է։

Նման տարբերությունները բերում են նրան, որ համատեղ կյանքում Կույսը կփորձի վերափոխել Ջրհոսին, վերջինս էլ ամեն կերպ կձգտի խուսափել ճնշումներից՝ ավելի ու ավելի քիչ երևալով կնոջ աչքին։ Ժամանակի հետ այս ամենը կարող է բաժանությամբ ավարտվել։ Եթե Կույսն ու Ջրհոսն ուզում են իրենց կապն ամուր դարձնել, Կույսը պետք է ավելի քիչ պահանջկոտ լինի, իսկ Ջրհոսն էլ սովորի կենցաղային էլեմենտար կանոններ պահպանել։


Տղամարդ Ջրհոս-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Ռոմեո և Ջուլիետա
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս հարաբերությունները բոլոր շանսերն ունեն զգացմունքային, կրքոտ, ռոմանտիկ ու անմոռանալի լինելու համար։ Բանն այն է, որ և՛ Ջրհոսը, և՛ Կշեռքը կարողանում են գնահատել ոչ միայն մարմնային հաճույքները, այլ նաև դրան ուղեկցող ռոմանտիկան։ Այդ իսկ պատճառով՝ հատկապես սկզբնական շրջանում նրանց հարաբերությունները նման են սիրային վեպի։

Այս երկուսը սովորաբար ամուսնության չեն ձգտում, բայց եթե բանը հասնում է համատեղ կյանքին, ապա Ջրհոսն ու Կշեռքը ազատության որոշակի են մաս տալիս և՛ զուգընկերոջը, և՛ իրենք իրենց։ Կենցաղում նրանք բուռն վեճեր են ունենում ու նույնքան էլ բուռն հաշտություններ, բայց դրանք հազվադեպ են բաժանության բերում։ Ընդհանուր առմամբ՝ Ջրհոսն ու կին Կշեռքը հարմար են իրար՝ չնայած որ նրանց համատեղ կյանքի հանգիստ անվանել չի կարելի։


Տղամարդ Ջրհոս-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Աներևակայելի հրաշք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 50%

Հուզական առումով սա շատ բարդ միություն է։ Մի կողմից, Ջրհոսն ու կին Կարիճը հիանալի սեռական համատեղելիություն ունեն։ Կարիճի կիրքը երկուսին էլ բավականացնում է, իսկ վառ Ջրհոսը այս հարաբերություններ անկանխատեսելիություն ու հմայք է բերում։ Հաճախ այս երկուսը հենց առաջին ժամադրությունից սիրահարվում են, բայց համատեղ կյանքում բնավորությունների տարբերությունը իրեն զգացնել է տալիս՝ վերածվելով հարաբերություններ պարզելուն։

Կին Կարիճը, որպես կանոն, հաճույքով կիսում է Ջրհոսի նախասիրությունները, միայն թե կարծում է, որ վերջինս իրեն դատարկ ու անօգուտ ժամանակ է վատնում՝ տարվելով մեկ մի բանով, մեկ՝ ուրիշ։ Եվ չնայած ամենին՝ Ջրհոսն ու կին Կարիճը հետաքրքիր համատեղ կյանք են վարում։ Նրանք միշտ զրուցելու թեմա ունեն, այդ իսկ պատճառով այս վառ, էքստրավագանտ կապը հաղթահարում է ժամանակի փորձությունը։


Տղամարդ Ջրհոս-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Հրաշքների շարք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Սա վառ ու անկախ անձնավորությունների հիանալի միություն է։ Երկուսն էլ շատ ազատասեր ու հետաքրքրասեր լինելով՝ հիանալի հասկանում են իրար։ Նրանք լավագույն ընկերների նման կարող են միասին ճամփորդել, ճանաչել աշխարհը, արկածախնդրությունների մեջ ներքաշվել։ Նրանց համատեղ կյանքը, որպես կանոն, գունավորված է ծիծածանի բոլոր գույներով։

Ջրհոսն ու կին Աղեղնավորը սովորաբար չեն շտապում կապվել պարտավորություններով, այլ պարզապես ապրում են իրենց հաճույքի համար։ Նրանք ավելի շատ կնախընտրեն սիրեկաններ կամ պարզապես ընկերներ մնալ, քան ամուսին ու կին դառնալ։ Եվ չնայած նրանց հույզերով ու վառ տպավորություններով կապն այնքան էլ ամուր չէ, փոխարենը այն անմոռանալի հետք է թողնում երկուսի կյանքի վրա։


Տղամարդ Ջրհոս-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Թարգմանության դժվարությունները
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Սա հուզական առումով բավականին բարդ միություն է։ Էքսցենտրիկ Ջրհոսն ու լուրջ կին Այծեղջյուրը շատ տարբեր մարդիկ են ու կյանքի հանդեպ տարբեր հայացքներ ունեն։ Որպես կանոն, կին Այծեղջյուրը ձգտում է դեպի Ջրհոսը՝ նրա մեջ տեսնելով այն, ինչի բացակայությունը ինքը շատ է զգում՝ այն է ներքին ազատությունը։ Ջրհոսն էլ հիանում է Այծեղջյուրի նպատակասլացությամբ ու կազմակերպվածությամբ։ Այծեղջյուրը միշտ պատրաստ է հիշեցնել նրան գործերի մասին ու նույնիսկ օգնել անել դրանք։

Միայն թե կենցաղում Ջրհոսին դուր չեն գալիս կին Այծեղջյուրի՝ իր տղամարդու կյանքը հստակ կարգուկանոնի ենթարկելու փորձերը։ Այս դեպքում՝ Ջրհոսը կփորձի խուսափել ճնշումներից, ինչն էլ բաժանության կբերի։ Որպեսզի դա տեղի չունենա, կին Այծեղջյուրը պետք է ավելի քիչ պահանջկոտ լինի, իսկ Ջրհոսն էլ պետք է կենցաղի գոնե էլեմենտար կանոններին հետևի։


Տղամարդ Ջրհոս-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Ապագայի մասին չհիշելով
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 30%

Շատ քիչ հավանական է, որ այս սիրային միությունը ընդհանրապես կայանա, քանի որ զուգընկերներից յուրաքանչյուրը զբաղված է ինքն իրենով ու ընդհանրապես հակված չէ սահմանափակել սեփական ազատությունը։ Ջրհոսին բռնելու, նրան մակերես դուրս բերելու և առավել ևս երկար ժամանակ կողքին պահելու համար լրիվ ուրիշ հատկանիշներով մարդ է պետք։

Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով այս միությունն արդեն կայացել է, պետք չէ երկու Ջրհոսից ապագայի հստակ պլաններ ու փոխադարձ պարտավորություններ սպասել։ Նրանք իրար հետ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իրար հետ իրենց լավ ու հարմար են զգում։ Մնացած ամեն ինչի մասին նրանց կարծիքով մտածել անգամ չարժե։


Տղամարդ Ջրհոս-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Վառ գույներով հագեցած կյանք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Սա շատ վառ ու հուզական միություն է, քանի որ և՛ Ջրհոսը, և՛ կին Ձկները ստեղծագործ անհատականություններ են ու հարուստ ներաշխարհ ունեն։ Նրանց հարաբերություններում, որպես կանոն, զգացմունքների բոլոր երանգները կան՝ սիրուց ու քնքշությունից մինչև խանդ ու ապրումներ։

Հույզերի այսպիսի ամբողջությունը նրանց կապին սրություն է հաղորդում, միայն թե ժամանակի ընթացքում այդ սրությունը կարող է նաև խոչընդոտ դառնալ։ Նրանց համատեղ կյանքում քիչ չեն կոնֆլիկտները, որոնք հիմնականում Ջրհոսն է նախաձեռնում։ Եթե Ջրհոսի ու Ձկների համար թանկ է այս միությունը, նրանք պետք է համբերությամբ զինվեն։

Բաժին: Համատեղելիություն | Դիտումներ: 15835 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ջրհոս, Համատեղելիություն | Վարկանիշ: 5.0/7