ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Տնային պայմաններում ատամի ցավից ազատվելու միջոցներ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 502 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան.

  • ատամի կոտրվածք,
  • ատամի կորուստ,
  • կարիես,
  • լնդերի բորբոքում,
  • քնի ժամանակ ապնոէի համախտանիշ,
  • ստորին ծնոտի հոդերի բորբոքում,
  • պլոմբի սխալ տեղադրում։

Ատամի ցավը զգալիորեն իջեցնում է կյանքի որակը, այն հաճախ թույլ չի տալիս քնել, ուտել և խոսել։ Եթե ատամի ուժեղ ցավը հաճախ է անհանգստացնում, ապա հարկ է դիմել ստամնաբույժի օգնությանը։ Իսկ եթե ատամը սկսել է ցավել այնպիսի պահի, երբ հնարավոր չէ դիմել բժշկի օգնությանը, գոյություն ունի միջոց, որը կօգնի ժամանակավորապես մեղմել ցավը։

Բաղադրիչներ.

  • ½ թեյի գդալ երիցուկի փոշի,
  • ½ թեյի գդալ կոկոսի յուղ։

Ինչով է օգտակար այս միջոցը։ Երիցուկի փոշին քիմիական միացություն է պարունակում, որը մեղմացնում է ատամի ցավը։ Կոկոսի յուղը հակամիկրոբային հատկություններ ունի։

Պատրաստման եղանակը և օգտագործումը։ Ապակե տարայի մեջ խառնեք երկու բաղադրիչները։ Ատամի խոզանակի միջոցով քսեք ցավող ատամին։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Մինչև ատամնաբույժի մոտ գնալը կարող եք ժամանակավոր ազատվել ատամի ցավից կամ գոնե մեղմել ցավը տան պայմաններում:

Աղ և պղպեղ

  • Տարօրինակ է մտածել, որ համեմունքը կարող է բուժել ատամի ցավը: Սակայն, այս երկու բաղադրիչները միասին ունեն հակաբորբոքային հատկություններ: Վերցրեք աղ և պղպեղ հավասար համամասնությամբ և մի քանի կաթիլ ջուր ավելացրեք, ստանալու համար ատամի մածուկի նման խառնուրդ: Քսեք ցավոտ ատամի վրա և պահեք մի քանի րոպե: Այնհուհետև զգուշորեն ողողեք բերանի խոռոչը: Մոտ երկու ժամ կմոռանաք ցավի մասին:

Սխտոր

  • Այն ևս հայտնի է հակաբորբոքային հատկություններով: Պարզապես սխտորի մի պճեղ ճզմեք և դրեք ատամի վրա: Թողեք 5-10 րոպե, ապա բերանի խոռոչը ողողեք տաք ջրով: Օրվա ընթացքում կատարեք այս գործողությունը մի քանի անգամ:

Սառույց

  • Այն ևս իջեցնում է այտուցը և կանխում բորբոքումը: Ցավը թեթևացնելու համար հարկավոր է վերցնել սառույց։ Փաթաթեք սրբիչի մեջ և պահեք թշին:

Աղաջուր

  • Աղաջրի մեջ կա այն ամենն, ինչը կազատի ձեզ ատամի ցավից: Համոզվեք, որ ձեր ջուրը սենյակային ջերմաստիճանի է: Ավելացրեք 1/2 թեյի գդալ աղ: Այս լուծույթով ողողեք մի քանի րոպե: Այս լուծույթը կվերացնի նաև բերանի խոռոչում առկա մանրէները:

Սոխ

  • Մի կտոր սոխ դրեք ցավող ատամի վրա, ապա փորձեք կծել այն: Այս միջոցը ևս մասնակիորեն կազատի ցավից և կդանդաղեցնի բորբոքային գործընթացը:

Անանուխ

  • Անանուխով պատրաստված թեյը վաղուց հայտնի է՝ որպես գերազանց և արագ ազդող ցավազրկող միջոց: Պատրաստեք անանուխով թուրմ և ողողեք բերանի խոռոչն ատամնացավի ժամանակ, կամ անանուխի թուրմով թրջած բամբակով տրորեք ցավող ատամը:

Մեխակի յուղ

  • Այս յուղը հանդիսանում է ժամանակով ստուգված միջոց ատամնացավի դեմ, քանի որ ունի հակամանրէասպան և ցավազրկող հատկություններ: Այդ յուղից մի քանի կաթիլ կաթեցրեք բամբակի վրա և դրանով տրորեք ցավող ատամը, կամ կես բաժակ ջրի մեջ ավելացրեք 2-3 կաթիլ մեխակի յուղ և ողողեք դրանով բերանի խոռոչը:

Վանիլին

  • Ուղղակի մի քանի բյուրեղ դրեք ցավող ատամի վրա: Մի քանի ժամում ցավն ուղղակի կանհետանա:

Սոդա

  • Բերանը ողողել սոդայի լուծույթով (1 բաժակ գոլ ջրի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ սոդա և կարելի է ավելացնել նաև մեկ կաթիլ յոդ):

Այս միջոցներով կարող եք ժամանակավորապես դադարեցնել ցավը, սակայն վերջնական ցավից ձերբազատվելու համար հարկավոր է այցելել ատամնաբույժի:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 502 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, առողջական | Վարկանիշ: 0.0/0