ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Ստամոքսի խոցի բուժման արդյունավետ միջոցներ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 534 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ստամոքսի խոցը շատ տարածված ու վտանգավոր հիվանդություն է: Այն մարդիկ, ովքեր տառապում են ստամոքսի խոցով, հաճախակի են ունենում ցավի նոպաներ, ստամոքսում ծակոցներ, սրտխառնոց, փսխում և հաճախակի այրոց: Ստամոքսի խոցի դեպքում հարկավոր է ոչ միայն ընդունել անհրաժեշտ դեղորայքը, այլև կարգի բերել սննդակարգը՝ բացառելով որոշակի մթերքի գործածությունը և փոխարենը ներառելով որոշները սննդակարգում։

Ինչպես ճիշտ սնվել ստամոքսի խոցի դեպքում

1. Այնպիսի ճաշատեսակներ պատրաստեք, որոնք չեն պահանջում ուտելիքը երկար ծամել և չեն գրգռում ստամոքսի պատերը:

2. Հաճախակի սնվեք: Հաճախակի սնվելը թույլ է տալիս նվազեցնել նյարդային համակարգի գրգռվածությունը:

3. Մի օգտագործեք չափազանց սառը և տաք կերակուր: Կերակուրը պետք է լինի գոլից մի փոքր տաք վիճակում:

4. Սահմանափակեք աղի օգտագործումը: Ստամոքսի խոցի դեպքում աղի օգտագործման թույլատրելի չափաքանակը կազմում է 8-10գ:

5. Հիշեք, որ հիվանդության առաջին շրջանում սննդակարգն ավելի խիստ պետք է լինի: Պետք է սնվել օրը 8 անգամ՝ թեթև չափաքանակով: Սնունդը պետք է լինի շոգեխաշած կամ եփած, ինչպես նաև՝ մանրացված:

Սննդակարգից բացառել

1. Տապակած սնունդ,

2. Կծու սնունդ,

3. Մսով, ձկով և սնկով արգանակ,

4. Համեմունքներ (դափնու տերև, մանանեխ, պղպեղ և այլն),

5. Թունդ թեյ և սուրճ,

6. Ալկոհոլային խմիչքներ,

7. Պահածոներ,

8. Ապխտած սնունդ,

9. Կոպիտ մանրաթել պարունակող մթերքներ, որոնք գրգռում են ստամոքսի պատերը, ինչպիսիք են՝

  • Շաղգամ, բողկ, կանաչ լոբի, սիսեռ և ծնեբեկ
  • Տհաս բանջարեղեն և միրգ
  • Հաց՝ պատրաստված խոշոր աղացած ալյուրից:
  • Հիշեք, որ սննդակարգը պետք է հարուստ լինի սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, պարունակի ինչպես բուսական, այնպես էլ՝ կենդանական ծագման սնունդ:

Թույլատրելի սննդամթերք

Փորձեք օգտագործել հեղուկ և շիլայանման ճաշատեսակներ: Ստամոքսի խոցի դեպքում այն ուտելիքն է լավ, որը հեշտ է ծամվում և հեշտ էլ լքում օրգանիզմը:

1. Ջրիկ շիլաներ,

2. Բանջարեղենային ապուրներ,

3. Խաշած միս և ձուկ,

4. Կաթ և կաթնամթերք,

5. Թերխաշ ձու,

6. Բուսական յուղ (արևածաղկի, զեյթունի),

7. Կիսել և ժելե,

8.Ալկալային ջուր, որը չի պարունակում ածխաթթու գազ:

Հատուկ սննդակարգ՝ ստամոքսի խոցի դեպքում

Ստամոքսի սուր խոցի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ դիետաները, որոնք նախատեսված են երկու օրվա համար:

Առաջին օր

Նախաճաշ: Աշորայի հաց կարագով՝ 1 հատ, մածուն՝100գ, առանց գազի հանքային ջուր՝ 200մլ:

Երկրորդ նախաճաշ: Թերխաշ ձու՝ 1 հատ, բրնձի շիլա՝ 150գ, քերիչով անցկացրած միրգ՝ 100գ, անյուղ կաթ՝ 150մլ:

Ճաշ: Բանջարեղենային ապուր՝ 250մլ, գոլորշու վրա եփված կոտլետ, մակարոն՝ 100գ, ժելե՝ 100գ, մանրացված խնձոր՝ 100գ, ծիրանաչիր՝  3 հատ, անյուղ կաթ՝ 150մլ:

Ետճաշիկ: Գոլորշու վրա եփված կոտլետ՝ 150գ, կարտոֆիլի պյուրե՝ 150գ, մեկ կտոր սպիտակ հաց, ծիրանաչիր կամ չամիչ՝ 40գ, մասուրի թուրմ՝ 250մլ:

Ընթրիք: Հնդկահավի խաշած միս՝ 150գ, թերխաշ միս, բանջարեղենային աղցան՝ 200գ, մեկ կտոր սպիտակ հաց, ժելե՝ 100գ, անյուղ կաթ՝ 150մլ:

Երկրորդ օր

Նախաճաշ: Աշորայի հաց՝ կարագով, հանքային ջուր առանց գազի՝ 200մլ:

Երկրորդ նախաճաշ: Թերխաշ ձու՝ 2 հատ, վարսակի շիլա՝ 150գ, թույլ թեյ:

Ճաշ: Բանջարեղենային ապուր՝ 250մլ, գոլորշիով եփված կոտլետ՝ 150գ, պահածոյացված կանաչ ոլոռ՝ 100գ, խաշած կարտոֆիլ՝ 150գ, մեկ կտոր սպիտակ հաց, կիսել՝ 100գ:

Ետճաշիկ: Սպիտակաձավար՝ 150գ, մեկ կտոր սպիտակ հաց, անյուղ կաթ՝ 150մլ:

Ընթրիք: Շոգեխաշած կամ խաշած ձուկ՝ 150գ, մանրացված բանջարեղեն՝ 150գ, թերխաշ ձու, մեկ կտոր սպիտակ հաց, անյուղ կաթ՝ 150մլ:

Օգտակար մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում ստամոքսի խոցի դեպքում։

Ծաղկակաղամբ

Ստամոքսի խոցերի դեպքում սննդամթերքի լավագույն տեսակներից մեկը ծաղկակաղամբն է, որը խորհուրդ է տրվում անպայման ներառել սննդակարգում։ Այս մթերքը պարունակում է սուլֆարոֆան՝ նյութ, որը պայքարում է այս հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական գործոնի՝  H. pylori բակտերիաների դեմ։

Կաղամբ

Հասարակ կաղամբը պարունակում է S-մեթիլմեթիոնին (վիտամին U), որը նպաստում է ստամոքսի խոցի բուժմանը՝ հիմնայնացնելով օրգանիզմն ու բալանսավորելով pH մակարդակը։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է նաև գլուտամին ամինաթթվով, որը շատ օգտակար է խոցերի բուժման ժամանակ։ Այս տարրի առկայությունը նպաստում է բաց խոցերի բուժմանն ու ամրապնդում է լորձաթաղանթը։

Բողկ

Փորձագետները սպիտակ բողկը համարում են շատ օգտակար մթերքը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումների դեպքում, ուստի զարմանալի չէ, որ այն շատ օգտակար է նաև ստամոքսի խոցի դեպքում։

Հատապտուղներ

Ստամոքսի խոցի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում հապալաս ու ելակ ներառել։ Հապալասը հակաօքսիդանտների ու սննդարար նյութերի հարուստ աղբյուր է, ինչի շնորհիվ արդյունավետ կերպով բարելավում է իմունային համակարգի աշխատանքն ու խթանում խոցերի ապաքինումը։ Ելակը, ինչպես նշում են մասնագետները, կարող է պաշտպանիչ «վահան» լինել ստամոքսի խոցի դեմ, քանի որ հարուստ է մարսողական տրակտի լորձաթաղանթի վիճակը բարելավող նյութերով։

Խնձոր

Ամեն օր խնձոր ուտելը ստամոքսի խոցի զարգացումը կանխելու ամենապարզ բնական միջոցն է։ Սա պայմանավորված է նրանով, որ այս մթերքը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք ճնշում են H. pylori բակտերիաների աճը։

Գազար

Ստամոքսի լորձաթաղանթի ամրապնդման համար հարկավոր է անպայման սննդակարգում գազար ներառել։ Գիտնականների խոսքով՝ այս մթերքը հարուստ է վիտամին А-ով, իսկ այս տարրն օգնում է կանխել բորբոքումները, խոցերի առաջացումը կամ ստամոքսի աշխատանքի խանգարումները։

Բրոկոլի

Հետազոտությունները ցույց են տվել, որ բլրոկոլիի մեջ պարունակվող սուլֆարոֆանն ունակ է ոչնչացնել խոցային ախտահարումների համար պատասխանատու բակտերիաները, ուստի շատ օգտակար կարող է լինել խոցային հիվանդության դեմ պայքարում։

Սխտոր

Մի ոչ մեծ պճեղ սխտորն ունակ է ճնշել ստամոքսի խոց առաջացնող H. pylori բակտերիաների բազմացումը։ Բացի այդ, այս մթերքը պարունակում է որոշակի հակամանրէային տարրեր, որոնք էլ օգնում են բուժել այս վտանգավոր ախտաբանությունը։

Մատուտակ

Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ մատուտակն արդյունավետ կերպով նվազեցնում է օրգանում բորբոքումների մակարդակը, ինչի շնորհիվ համարվում է ստամոքսի խոցի ու գաստրիտի դեմ պայքար լավագույն միջոցներից մեկը։

Բնական յոգուրտ

Բնական յողուրտը սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից մեկն է ստամոքսի խոցով հիվանդների համար։ Այս մթերքը պարունակում է օգտակար բաղադրիչներ՝ պրոբիոտիկներ, լակտոբացիլներ, ացիդոֆիլներ, որոնք օգնում են բուժել այս հիվանդությունը։

Ձիթայուղ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթայուղի մեջ պարունակվող ֆենոլներն ազդում են որպես հակաբակտերիալ ագենտներ՝ կանխելով H. pylori բակտերիաների տարածումն ու ստամոքսի լորձաթաղանթի ախտահարումը։

ՍՏԱՄՈՔՍԻ ԽՈՑԻ ԲՈւԺՄԱՆ ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Ստամոքսի խոցը լիովին հնարավոր է բուժել նաև տան պայմաններում՝ ժողովրդական միջոցներով: Ներկայացնում ենք մի քանի ժողովրդական միջոց, որի բաղադրիչները հնարավոր է գտնել ցանկացած տանը:

Ստամոքսի խոցը օգնում են բուժել կարտոֆիլի, կաղամբի, ալոէի հյութերը, վաղենակը, եզան լեզուն և, իհարկե, մեղրն ու ակնամոմը:

Ստամոքսի խոցը օգնում են բուժել կարտոֆիլի, կաղամբի, ալոեի հյութերը, վաղենակը, եզան լեզուն և, իհարկե, մեղրն ու ակնամոմը:

Կարտոֆիլի հյութի օգտակարության մասին շատ է խոսվում: Իսկ ինչպե՞ս է պետք այն ընդունել: Թարմ քամված հյութը խմեք ուտելուց կես ժամ առաջ 20 մլ, օրը 3-4 անգամ, մեկ շաբաթվա ընթացքում:

Երկրորդ շաբաթվա ընթացքում հյութի քանակությունը մեծացրեք մինչև 40 մլ, իսկ երրորդ շաբաթվա ընթացքում՝ 60 մլ: Չորրորդ շաբաթվա ընթացքում պետք է խմել 100 մլ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

Կաղամբի հյութն իր հատկություններով չի զիջում կարտոֆիլին, ավելին՝ այն պարունակում է նյութեր, որոնք նպաստում են վերքերի և խոցերի արագ լավացմանը:

Կաղամբի թարմ քամված հյութը պետք է ընդունել օրը 2-3 անգամ, 100 մլ, ուտելուց 30-40 րոպե առաջ: Բուժման կուրսի տևողությունը կախված է ինքնազգացողությունից, բայց լավ կլինի, եթե խմեք մեկ ամիս:

Ալոեի թուրմը հիանալի միջոց է ստամոքսի խոցի դեմ պայքարելու համար: Անհրաժեշտ է վերցնել 3-5 տարեկան 250 գ ալոեի տերևներ: Նախքան տերևները կտրելը բույսը ամենաքիչը 2 շաբաթ պետք չէ ջրել:

Կտրելուց հետո տերևները 3 օրից ոչ պակաս պետք է դնել սառնարանը, այնուհետև անցկացնել մսաղացով, ավելացնել 250 գ մեղր և դնել ջրային բաղնիքի վրա:

Անընդհատ խառնելով հասցնել մինչև 50-60 աստիճանի և վերցնել կրակից: Սառելուց հետո ավելացնել 500 մլ կարմիր գինի, լավ խառնել և մեկ շաբաթ դնել մութ տեղ:

Օգտագործել օրը 3 անգամ, 1 ճ/գ, ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը 21 օր է: Օրգանիզմի վարժվելու համար առաջին շաբաթվա ընթացքում կարող եք 1 ճաշի գդալի փոխարեն 1 թեյի գդալ խառնուրդ օգտագործել:

Եզան լեզուն ստամոքսի բուժման ավանդական մեթոդներից է: Այն կարելի է թրմել և խմել որպես թեյ: 1 թ/գ չոր տերևների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 15 րոպե: Խմել ուտելուց 20-30 րոպե առաջ, օրը 2-3 անգամից ոչ պակաս:

Կարելի է նաև քամել թարմ եզան լեզվի տերևների հյութը և խմել 1 ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց որոշ ժամանակ առաջ: Սակայն պետք է սկսել փոքր չափաբաժնից և քիչ-քիչ հասցնել մինչև 1 ճ/գ:

Կարելի է օգտագործել նաև եզան լեզվի սերմերը: 1 ճ/գ սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, խառնել, նորից հասցնել եռման աստիճանի, ծածկել կափարիչով և կրակն անջատել: Ընդունել օրը 3 անգամ՝ 2 ճ/գ, ուտելուց որոշ ժամանակ առաջ:

Ակնամոմով բուժվելու համար պետք է խառնել 10 գ ակնամոմն ու 100 գ թարմ կարագը, դնել ջրային բաղնիքի վրա և անընդհատ խառնել, մինչև դառնա միասեռ զանգված:

Ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: 1 թ/գ խառնուրդին պետք է ավելացնել ոչ մեծ քանակությամբ մեղր և կաթ: Բուժման կուրսը մեկ ամիս է:

Թեյ՝ կտավատի սերմերից

Քնելուց առաջ 3 ճ/գ կտավատի սերմերի վրա մեկ լիտր եռացրած ջուր լցրեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Օրական 3-4 անգամ՝ 150 մլ չափաքանակով խմեք այս խառնուրդը՝ ուտելուց կես ժամ առաջ: Ամեն օր թարմ չափաբաժին պատրաստեք:

Կտավատի թեյն օգտագործեք 10 օր շարունակ, ապա 10 օր դադար տվեք և կրկնեք կուրսը: Սա կկարգավորի քաշը, իսկ որ ամենակարևորն է՝ դա կանի անվնաս:

Այս թեյի ազդեցությունն անհատական է: Պետք է հիշել նաև, որ կարգավորված սննդակարգը նույնպես չափազանց կարևոր է: Կարող եք խմել այս թեյը նախաճաշի կամ ընթրիքի փոխարեն: Կարող եք նաև մեղր ավելացել: Կանոնավոր օգտագործման դեպքում կնկատեք մաշկի վիճակի լավացում:

Հիշեցում: Կտավատի սերմերը խորհուրդ չի տրվում օգտագործել լյարդի խնդիրներ ունեցողներին:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 534 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, առողջական | Վարկանիշ: 0.0/0