ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 298 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները:

Մակաբուծային հիվանդություններն առավել տարածված են, քան կարող է շատերին թվալ: Մարդու օրգանիզմում առկա է մակաբույծների ավելի քան 40 տեսակ: Ընդ որում, ո՛չ միայն աղիքներում, այլ նաև` լյարդում, թոքերում, սեռական օրգաններում, մաշկի տակ և այլն: Արդյունքում, մարդը հիվանդություններ է ձեռք բերում, որոնք դժվար են բուժվում` գլխացավ, լյարդի և երիկամների հիվանդություններ, սրտի անբավարարություն, կոկորդային հիվանդություններ և այլն:

Ներկայացնում ենք 8 մթերքից բաղկացած ցանկ, որոնց կիրառումն օգնում է պայքարել օրգանիզմում առկա մակաբույծների դեմ:

Սխտոր

Սխտորը պայքարում է բոլոր վնասակար օրգանիզմների դեմ, որոնք կարող են վնասել մեր առողջությունը: Սխտոր «չեն սիրում» վիրուսները, սնկերը, բակտերիաները, մակաբույծները և քաղցկեղը: Սխտորը լավագույն միջոց է վիրուսների և բակտերիաների դեմ պայքարում: Այն ընդունակ է օրգանիզմից հեռացնել անգամ ծանր մետաղները: Բացի այդ, սխտորը բավականին արդյունավետ է արյունը ծծող մակաբույծների դեմ:

Սև ընկույզը և դրա կեղևը

Սև ընկույզի կեղևն օգտագործվում է սնկային վարակների բուժման համար, իսկ կանաչ կեղևի հյութն օգտագործվում է մակաբույծների ոչնչացման նպատակով: Կարելի է օգտագործել նաև միայն կանաչ կեղևը:

Դառնահամ օշինդր

Դառնահամ օշինդրը բազմամյա փոքր դեղին-կանաչ ծաղիկներով բույս է: Օշինդրի տերևներն ու ծաղիկներն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների բուժման և աղիքային որդերից ազատվելու համար: Սակայն հղի և կերակրող կանանց համար օշինդրի կիրառումն անթույլատրելի է: Օշինդրն օժտված է բազմաթիվ վարակներ բուժելու հատկությունով:

Մեխակ

Մեխակի եթերային յուղն օգտագործվում է մակաբույծների ձվերի ոչնչացման համար: Համարվում է, որ մեխակը միակ բնական միջոցն է, որը կարող է ոչնչացնել բոլոր մակաբույծների ձվերը: Սև ընկույզի, օշինդրի և մեխակի եռյակը` միասին, ընդունակ է խախտել մակաբույծների կյանքի ցիկլը: Բացի այդ, մեխակն օժտված է հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկություններով:

Ծոթոր

Ծոթորը (Тимьян) իմունային համակարգի համար լավագույն և օգտակար դեղաբույսերից է: Ծոթորն օգնում է խթանել մարդու օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիզմները և  իմունային համակարգի բարելավման գործընթացը: Ծոթորի յուղը կարող է կրճատել ցանկացած մակաբույծի աճ, ինչպես նաև սպանում է ստամոքս-աղիղային համակրգում գտնվող մակաբույծներին:

Սուսամբարի յուղ

Սուսամբարի (орегано) յուղը ազատ ռադիկալները ոչնչացնող հակաօքսիդանտների մեծ քանակով է օժտված, ինչպես նաև հակամակաբուծային, հակավիրուսային, հակաբակտերիալ և հակասնկային հատկություններով: Շատ հետազոտությունների արդյունքներ ցույց են տալիս, որ սուսամբարի յուղն ընդունակ է արդյունավետ պայքարել տարբեր հիվանդությունների դեմ:

Չինական կոպտիս

Չինական կոպտիսը (Coptis chinensis) դարեր շարունակ օգտագործվել է չինական բժշկության մեջ տարբեր տեսակի վարակների բուժման նպատակով: Չինական կոպտիսի մեջ առկա է բերբերին անվանմամբ նյութ, որը պատասխանատու է բույսի հակամիկրոբային հատկության համար:

Դիատոմիտ (լեռնային ալյուր)

Դիտոմիտի օգտակար ազդեցությունը օրգանիզմի վրա կայանում է աղիքային մակաբույծների ոչնչացման, աղիքային ֆլորայի հավասարակշռության պահպանման, վիրուսների և թունավոր նյութերի ոչնչացման մեջ:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 298 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: հետաքրքիր, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0