ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Լավագույն բուսական միջոցները՝ երիկամների քարերի դեմ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 377 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Հետազոտություններով պարզվել է, որ մոտավորապես 10-ից մեկի մոտ կյանքի ընթացքում երիկամային քարեր են առաջանում։

Երիկամային քարերը հանքանյութերի և աղերի կուտակումներ են, որոնք առաջանում են երիկամներում և օրգանիզմից հեռանում են մեզի հոսքի հետ։ Դրանք տարբերվում են իրենց ձևով ու չափսերով։ Լինելով անկանոն տեսքով կարծր բյուրեղներ՝ կազմված են տարբեր միացություններից՝ կալցիումի օքսալատ, ցիստեին, միզաթթու և այլն։

Երիկամների քարերի մեծ մասը չեն քայքայվում, 5 տոկոսը կազմված են միզաթթվից, որոնք լուծվում են մեզի հիմնայնացման ճանապարհով։ Ալկալիզատորները կարող են չեզոքացնել միզաթթուն, ինչի շնորհիվ միզաթթվի բյուրեղները լուծելի են դառնում։ Ստրուվիտային քարերի դեպքում հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների կարիք է առաջանում, որոնք նվազեցնում են մեզի մեջ ամոնիակի մակարդակը։ Սակայն չկան դեղամիջոցներ, որոնք կարող են քայքայել խոշոր քարերը։

Երբ քարը մեծ է և բավականաչափ ախտանշաններ է առաջացնում, հիվանդները պետք է այցելեն ուրոլոգին՝ հնարավորինս արդյունավետ բուժման համար: Վիրաբուժական միջամտությունը նույնպես խնդրի լուծման տարբերակ կարող է լինել։ Ախտորոշումը կատարվում է՝ հիմնվելով հիվանդության պատմության և ախտանշանների վրա՝ ելնելով մեզի, արյան անալիզի, պատկերային հետազոտությունների (ռենտգեն, ՀՏ) և այլ տվյալներից։

Մասնագետների կարծիքով՝ երիկամային հիվանդություններն ավելի շատ մարդկանց կյանք են խլում, քան՝ կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղը: Երիկամներն օրգանիզմի ամենօրյա աշխատանքում մեծ դեր են կատարում: Այս օրգանները ֆիլտրում են գրեթե 120-150 լ արյուն, որպեսզի 1-2 լ մեզ արտադրեն: Երիկամների կանոնավոր աշխատանքի համար անհրաժեշտ են կալիում, նատրիում, ֆոսֆատներ:

Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք բացասական գործոններ, որոնք ազդում են երիկամների աշխատանքի վրա: Երբ երիկամները չեն կարողանում դուրս մղել տոքսինները, դրանք առաջացնում են չմշակված հանքանյութերի կամ քարերի բյուրեղացում: Երիկամաքարային հիվանդությունն ամենատարածված առողջական խնդիրներից է: Որպես կանոն՝ երիկամային քարերը չեն համարվում կյանքի համար վտանգավոր, սակայն դրանք կարող են սաստիկ ցավեր առաջացնել:

Երիկամներում քարերի ձևավորման ռիսկի գործոններն են՝

  • Տարիքը (30-40 տարեկան մարդիկ ավելի հակված են երիկամաքարային հիվանդությունների),
  • ընտանեկան պատմությունը,
  • ջրի օգտագործման անբավարար քանակությունը,
  • մսով, ձկնեղենով, հատիկավորներով հարուստ աղի սննդակարգը,
  • միզուղիների հետ կապված խնդիրները,
  • հիպերկալցիուրիա (կալցիումի մեծ քանակը մեզի մեջ),
  • որոշ դեղամիջոցներ՝ ցիպրոֆլոքսացին, ցեֆտրիաքսոն, միզամուղները և այլն։

Բժշկական խնդիրները նույնպես ռիսկի գործոն են՝

  • շաքարային դիաբետ, 
  • զարկերակային բարձր ճնշում, 
  • ճարպակալում, երիկամների կիստաներ, 
  • գրգռված աղու համախտանիշ, 
  • հիպերպարաթիրեոզ, 
  • հոդատապ, մուկովիսցիդոզ և այլն։

Որո՞նք են երիկամներում քարերի առկայության մասին հուշող ախտանշանները

Շատերի երիկամներում կան քարեր, սակայն դրանք որևէ ախտանշանով չեն դրսևորվում։ Ախտանշաններն առաջանում են, երբ քարերը մեծանում են կամ խցանվում միզուղիներում․

  • Ցավ կողքի շրջանում, որը ճառագայթվում է կողքից դեպի աճուկը կամ ազդրի ներքին հատվածը, 
  • սրտխառնոց, 
  • փսխում, 
  • արյունամիզություն (հեմատուրիա), 
  • պղտոր կամ տհաճ հոտով մեզ, 
  • հաճախամիզություն ջերմություն

Ինչպես արագացնել երիկամներից քարերի դուրսբերումը

Իրականում կախված է քարի չափսից․ դրանք կարող են դուրս գալ 1-3 շաբաթում, կարող են և մնալ երիկամներում կամ միզուղիներում՝ բազմաթիվ անհարմարություններ առաջացնելով։

Նոր քարերի ձևավորումը կանխելու և եղածների չափսերը փոքրացնելու համար դուք կարող եք հետևյալ քայլերը կատարել՝

  • Առաջին հերթին բավականաչափ ջուր խմել, 
  • սահմանափակել կալցիումի ընդունումը, 
  • նվազեցնել սպիտակուցի սպառումը, 
  • նվազեցնել աղի օգտագործումը, 
  • ցիտրուսային մրգեր ուտել։

Երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող ամենապարզ միջոցներից մեկը շատ ջուր խմելն է: Կան մի քանի այլ միջոցներ, որոնք կարող են փոքրացնել երիկամների քարերի որոշ տեսակներ։ Իհարկե, այդ միջոցները գործուն են ոչ բոլորի դեպքում։

Կիտրոնի հյութ, ձիթայուղ և ջուր

Որոշ պացիենտներ նշել են կիտրոնի հյութի և ձիթայուղի օգտագործման արդյունավետության մասին։ Այս մեթոդի կողմնակիցները խորհուրդ են տալիս առաջին ախտանշանները սկսվելուն պես մեկ քառորդ բաժակ ձիթայուղը խառնել հավասար քանակությամբ կիտրոնի հյութի հետ և խմել այն, այնուհետև մեկ բաժակ ջուր խմել։ Օգտագործել այդ միջոցն օրը երկու անգամ՝ երկրորդ անգամ խմելով խառնուրդը երեկոյան ժամերին։ Կիտրոնի հյութը (վիտամին С-ն և թթուն) օգնում է քայքայել երիկամների քարերը։

Խնձորի քացախ և ջուր

Խնձորի քացախը, ինչպես և կիտրոնաթթուն քայքայում է երկամների քարերը, ինչի շնորհիվ դրանք ավելի հեշտ են դուրս գալիս օրգանիզմից։ Խնձորի քացախը նաև կանխարգելում է երիկամներում քարերի առաջացումը՝ հիմնայնացնելով արյունն ու մեզը և նպաստելով օրգանիզմում աղաթթվի արտադրմանը։ Այս մեթոդի կողմնակիցները խորհուրդ են տալիս 200-250 գրամ ջրին խառնել 2 ճաշի գդալ քացախ և օրվա ընթացքում մի քանի անգամ խմել այն, հատկապես՝ ուտելուց առաջ։

Ռեհանի հյութ և ջուր

Ռեհանի կազմում առկա քացախաթթուն օգնում է երիկամների քարերի քայքայման հարցում և նվազեցնում է ցավերը։ Խորհուրդ է տրվում օրական 1 թեյի գդալ ռեհանի հյութահանուկ կամ 1 բաժակ ռեհանի հյութ խմել՝ երիկամների քարերի առաջացումը կանխելու համար։

Ծնեբեկ

Գոլորշու վրա պատրաստված ծնեբեկն օրգանիզմի վրա թեթև միզամուղ ազդեցություն է գործում՝ օգնելով դուրս բերել քարերն օրգանիզմից։ Որոշ պացիենտների օգնում է նաև նեխուրի, վարունգի և ձմերուկի օգտագործումը։

Նռան հյութ - Այս խնդրի դեմ պայքարելու մեկ այլ արդյունավետ միջոց են նռան հյութն ու հատիկները:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 377 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: առողջական, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0