ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Կաթն ու սխտորը՝ մի շարք հիվանդությունների դեմ
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 303 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Բազմաթիվ մրգեր, բանջարեղենի տեսակներ և համեմունքներ համադրելիս՝ ստանում ենք այնպիսի հզոր դեղամիջոցներ, որոնք օգնում են մի շարք առողջական խնդիրների դեմ:

Գուցե տարօրինակ հնչի, սակայն կաթն ու սխտորը նույնպես օգնում են բուժել մի շարք առողջական խնդիրներ:

Կաթով և սխտորով դեղամիջոցի բաղադրություն

  • 500 մլ կաթ
  • 10 պճեղ սխտոր
  • 2-3 թ/գ շաքար
  • 250 մլ ջուր

Կաթսայի մեջ լցրեք ջուրն ու կաթը, ապա ավելացրեք սխտորը: Կաթսան դրեք միջին կրակի վրա և թողեք եռա, ամբողջ ընթացքում խառնեք: Ամբողջ խառնուրդը քամեք և շաքարավազ ավելացրեք: Խմեք խառնուրդը գոլ վիճակում:

Խառնուրդի օգտակար հատկանիշները

Օրական 3 անգամ խմեք այս խառնուրդը՝ թոքաբորբը բուժելու նպատակով

Օգտակար է սրտանոթային համակարգի համար

Խառնուրդը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակն ու կանխարգելում է անոթային խցանումների առաջացումը: Եթե խմիչքը պատրաստեք ոչ յուղոտ կաթով, շատ ավելի առողջարար կլինի:

Ասթմա

Օրական 3 պճեղ սխտորն օգնում են հաղթահարել այս խնդիրը:

Արթրիտ

Այս խմիչքի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է բորբոքային գործընթացները և արթրիտային ցավերը:

Անքնություն

Խառնուրդը հանգստացնում է նյարդերն ու օգնում է անքնության դեպքում:

Դեղնախտ

Սխտորը շատ արդյունավետ է այս հիվանդության դեպքում և նպաստում է օրգանիզմը տոքսիններից մաքրելուն: Այն ակտիվացնում է «լավ» ֆերմենտները և լյարդը սկսում է նորմալ գործել: Մարդու լյարդն ունենում է ծծմբի կարիք, իսկ սխտորը կարող է հագեցնել այդ նյութով: Այն պարունակում է ալլիցին ու սելեն, որոնք ավելի շատ լեղի են արտադրում, ուստի լյարդի ճարպերը քչանում են: Դեղնախտն այս միջոցի օգնությամբ կարելի է բուժել ընդամենը 5 օրում:

Թոքաբորբ

Խմել այս կաթն օրական երեք անգամ:

Սրտի հիվանդություններ

Այս ըմպելիքը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և կանխում է թանձրուկների կուտակումը՝ դրանով իսկ բարելավելով սրտի աշխատանքը:

Հազ

Խառնուրդին ավելացրեք քրքում, և այն անմիջապես կհանգստացնի հազը:

Խոլեստերին

Ընդունեք խառնուրդը 7 օր շարունակ և կիջեցնեք վատ խոլեստերինի մակարդակը:

Մարսողություն

Սխտորը հականեխիչ ազդեցություն ունի, սա նշանակում է, որ այն խթանում է իմունային համակարգն ու մարսողությունը: Այն նաև մաքրում է ավշային համակարգն ու օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:

Թոքերի տուբերկուլյոզ

Այս խառնուրդը շատ հարմար է նաև այս խնդրի դեպքում: Հարկավոր է օգտագործել սխտորի մեկ գլուխ, 240 մլ կաթ և 1 լիտր ջուր: Բաղադրիչները եփել, խառնել և ընդունել ստացված խառնուրդն օրական 3 անգամ:

Անպտղություն

Սխտորով կաթը հրաշալի է նաև անպտղության դեպքում:

Կաթի ու սխտորի խառնուրդը կօգնի բուժել ասթման, տուբերկուլյոզը, անքնությունն ու սրտի հիվանդությունները. բաղադրատոմս 11 հիվանդության դեմ

Իմպոտենցիա

Այս բաղադրատոմսով պատրաստված կաթը նաև շատ հարմար է նման խնդրների դեպքում: Բացի այդ, այն շատ օգտակար է կանանց ու տղամարդկանց անպտղության դեպքում:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 303 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, առողջական | Վարկանիշ: 0.0/0