ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Ինչպես ազատվել գլխացավերից
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 255 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Գլխացավերից ազատվելու հեշտ տարբերակը դեղերի ընդունումն է: Սակայն միշտ չէ, որ դեղերի ընդունումը լավագույն տարբերակ է օրգանիզմի համար: Ստորև ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմսեր, որոնք բնական ճանապարհով կօգնեն ազատվել գլխացավից:

Աղով բաղադրատոմս՝ գլխացավի դեմ: Փոքր քանակությամբ աղը լցրեք բամբակե պարկի մեջ և 5-7 րոպե թողեք սառցախցիկում: Ապա պառկեք և աղով պարկը տեղադրեք գլխի գագաթնային հատվածում, փակեք աչքերը և հանգիստ պառկեք 10-15 րոպե: Երբ նկատեք, որ աղը տաքացել է, այն դրեք հոնքերի արանքում և փակեք աչքերը: Եթե 30 րոպե անց գլխացավը չանցնի, կրկնեք միջոցառումը:

Պարզ միջոց միգրենի դեմ: Եթե միգրենը հանգիստ չի տալիս, փորձեք մեկ բաժակ տաք ջուր խմել, ապա ճակատին աղային վիրակապ տեղադրեք: Այս միջոցառումը պետք է կատարելլ քնելուց առաջ: Եթե գլխացավն ի հայտ է եկել սթրեսի պատճառով, ապա սպիրտային լուծույթ պատրաստեք և քսեք գլխի վերևի հատվածում, թողեք մնա 20-30 րոպե: Միջոցառումը կատարեք քնելուց առաջ:

Այլ միջոց, որը կանցկացնի գլխացավը։ Եթե գլխացավերը ոչ մի կերպ չեն անցնում, աղային թրջոցներ դրեք: Նախ՝ պետք է վիրակապ պատրաստել: Ծալեք թանզիվը 8 շերտով, ապա 60-70С° ջերմաստիճանում տաքացրեք 250 մլ ջուր և 2 թ/գ աղ լուծեք ջրում: Կստանաք 8%-անոց աղային լուծույթ: Ճակատը, ականջները, պարանոցը լվացեք տաք ջրով, թանզիվը թրջեք աղային լուծույթի մեջ, մի փոքր քամեք և անմիջապես դրեք ճակատին, ականջներին և պարանոցին: Որպեսզի կոմպրեսը չընկնի, ամրացրեք այն բամբակե շարֆով և պառկեք: Ընդամենը մի քանի րոպե անց կնկատեք, որ գլխացավն անցել է: Թրջոցը թողեք մնա 2 ժամից ոչ պակաս: Այսպես նաև կկարգավորեք արյան ճնշումը:

Կաղամբի թերթիկներ. կաղամբի թերթիկները կարող են շատ արդյունավետ լինել նույնիսկ միգրենի դեպքում: Դրանք մեղմում են ցավը՝ կլանելով դրա առաջացմանը նպաստող ցանկացած բացասական բան:

Բռնչու պտուղների հյութ. այս պտուղների թարմ քամած հյութը նպաստում է անոթների լայնացմանը և արդյունավետ կերպով ազատում գլխացավից:

Կարտոֆիլի հյութ. պարբերաբար առաջացող գլխացավերի դեպքում շատ արդյունավետ կարող է լինել ¼ կարտոֆիլի հյութը:

Նշի յուղ. գլխացավերի ժամանակ կարելի է ականջների մեջ մի քանի կաթիլ նշի յուղ կաթեցնել:

Ոգեթուրմ. կարելի է նաև քունքերին ոգեթուրմ քսել և մի փոքր մերսել: Սա նույնպես շատ արդյունավետ միջոց է ուժեղ գլխացավը մեղմելու համար:

Ուռենու արմատի թուրմ կրկնվող գլխացավի դեմ․ 1 թեյի գդալ մանրացրած ուռենու արմատի վրա լցնել 200 մլ եռման ջուր, թողնել մինչև սառչի, քամել և ընդունել կես բաժակ գլխացավի սկսվելուց առաջ։ Իսկ գլխացավի կանխարգելման համար ընդունեք 1 ճաշի գդալ թուրմ օրական 3-4 անգամ։

Բուսական խառնուրդ գլխացավի դեմ․  Անանուխ՝ 1 բաժին, խնկածաղիկ (օրեգանո)՝ 1 բաժին, ապուզան (кипрей)՝ 1 բաժին։ Խառնուրդին ավելացնել 500 մլ եռման ջուր, բերանը փակ թրմել 30 րոպե, քամել։ Խմել օրական 5-6 անգամ, 1-2 ճաշի գդալ։

Սև հաղարջն ուժգին գլխացավի դեմ․ Ուժգին գլխացավի պարագայում կօգնի սև հաղարջի թարմ քամած հյութը։ Այն պետք է ընդունեք օրական 3 անգամ 0,25 բաժակ։

Երեքնուկը գլխացավի դեմ․ 1 ճաշի գդալ երեքնուկի ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել։ Խմել կես բաժակ օրական 3 անգամ։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 255 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: առողջական, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0