ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Չիչխանի օգտակար հատկությունները
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 273 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ձմռանը մեր օրգանիզմն ավելի շատ վիտամինների կարիք ունի, քան տարվա այլ եղանակներին։ Վիտամինների հիանալի բնական աղբյուրներից մեկը չիչխանն է, որի օգտակար հատկությունները ստորև ներկայացված են.

1. Նյարդային համակարգ

Չիչխանի պտուղներում և ճյուղերում պարունակվում է սերոտոնին, որը նյարդային համակարգի գործունեությունը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում։ Բացի այդ, մասնագետները պնդում են, որ չիչխանում պարունակվող վիտամինները կարող են կանխարգելել աթերոսկլերոզը և տարիքի պատճառով առաջացող մտավոր ունակությունների փոփոխությունները։

2. Մաշկ և վերքեր

Չիչխանի յուղը հայտնի է իր բակտերիոցիդ հատկանիշներով, որոնց շնորհիվ այն օգնում է բուժել մաշկի և լորձաթաղանթի վերքերը։ Չիչխանի հատիկներով խորհուրդ է տրվում նաև մշակել վնասված մաշկը ցրտահարությունից և այրվածքներից հետո։

Չիչխան ուտելն էլ է մաշկի համար օգտակար. դրանում պարունակվող կարոտինը, Е և F վիտամինները և այլ նյութերը կարգավորում են մաշկի նյութափոխանակությունը ու այն ավելի գեղեցիկ և առողջ դարձնում։

3. Չնչառական համակարգ

Չնշառական համակարգի համար չիչխանը նույնպես օգտակար է. սուր և քրոնիկ լարինգիտի ու ֆարինգիտի ժամանակ խորհուրդ է տրվում լորձաթաղանթները չիչխանի յուղով մշակել և ինհալացիաներ անել։ Կա կարծիք, որ այդ ինհալացիաները նաև օգնում են ձմռանը կանխարգելել շնչառական օրգանների վարակները։

4. Պոտենցիա

Որոշ մասնագետներ պնդում են, որ չիչխանում պարունակվող նյութերը (մասնավորապես՝ В վիտամինը) լավ են ազդում պոտենցիայի վրա, այդ իսկ պատճառով, տղամարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում անպայման չիչխան և չիչխանի յուղ ներառել։

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 273 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Ժողովրդական բժշկություն, հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0