ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ժողովրդական բժշկություն. Բանանն ու դարչինը՝ միջոց առողջական որոշ խնդիրների դեպքում
Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 406 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Բանանի և դարչինի խառնուրդը տարօրինակ համ ունի, սակայն շատերն են սիրում այս հյութը: Այս հյութը բավականին օգտակար և արդյունավետ միջոց է, ընդ որում, պատրաստելը բավականին հեշտ է:

Հիմնական բաղադրիչը՝ բանանը, կալիումի, մագնեզիումի և ֆոսֆորի բնական աղբյուր է: Կալիումն օգտակար է մկանների համար, հատկապես սրտի մկանների համար: Ֆոսֆորը կօգնի օրգանիզմին յուրացնել ածխաջրերը:

Դարչինը կանխարգելում է Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, ցրված սկլերոզը, տարատեսակ խոցերն ու մենինգիտը:

Դարչինը պետք է բնական վիճակում օգտագործել, այսինքն՝ հենց փայտիկները, այլ ոչ թե՝ փոշին:

Այս յուրահատուկ համեմունքն օգնում է պայքարել անպտղության դեմ, քանի որ կարգավորում է կանանց և տղամարդու հորմոնալ համակարգը: Բացի այդ, դարչինն իջեցնում է արյան մեջ շաքարի և խոլեսթերինի մակարդակը:

3 օրը օգտագործումից հետո արդյունքը նկատելի կլինի:

Դարչինով բանան

Բաղադրություն.

  • 1 լ ջուր,
  • 2 կտրատած բանան,
  • 2 ձողիկ դարչին:

Պատրաստման եղանակը.

Ջուրը եռացրեք դարչինով: Տաք ջրի մեջ լցրեք բանանը, թողեք ջուրը եռա: Կոկտեյլը սառեցրեք և խմեք քնելուց մեկ ժամ առաջ:

Կոկտեյլը լավացնում է մարսողությունը, քունը, հիշողությունը, բարձրացնում է հեմոգլոբինը, հանգստացնում է նյարդային համակարգը:

Բուժիչ խառնուրդն օգտագործեք մեկ շաբաթ շարունակ:

Բաժին: Խորհուրդներ | Դիտումներ: 406 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: առողջական, Ժողովրդական բժշկություն | Վարկանիշ: 0.0/0