Հունվարի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1316 | 21:00 | |
Հունվարի 21-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:51-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում շատախոսության վրա: Խորհուրդ է տրվում չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդու տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Սթափ գնահատեք իրականությունը, հանեք դիմակները: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 05:51-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Արդյունավետ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու օր է: Լավագույն օրն է սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների համար: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ նախագծեր սկսել, բույսեր տնկել: Օրը կարող եք տանից դուրս անցկացել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու պտուղների հետ: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են 7, 13, 49, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթին, հյութերին, կարող եք գինի խմել: Բարի կլինեն ու կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները: |
|