ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 938 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 19-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:09-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշում կիրառելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 03:09-ից, միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 


Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի, թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի հողի ու կեղտի մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնը, դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հատիկավորներին ու արմատապտուղներին, շիլաներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 938 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5