Հունվարի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1154 | 21:00 | |
Հունվարի 15-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 18:43-ից՝ Կշեռքի: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:52-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն ցուցաբերելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է քննությունների, սպորտային մրցումների համար: Նոր աշխատանքի վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անել, միայնակ մնալ, ծանր աշխատանքը միայնակ կատարել ու այնտեղ թողնել ուժերը: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 22:52-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, նոր սանրվածք անել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրանալ ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, ինչը բարի նախաձեռնությունների նշան կլինի: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների դայլայլ լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերն ու կոտրված եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, վառ վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 ու 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել ու հյուրասիրել հյուրերին: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը: |
|