Գլխավոր » Լուսնային

Հունվարի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը

Загрузка...

Հունվարի 12-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:29-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Այսօր գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Պետք է պայքարեք ձեր վատ մտքերի դեմ, իրատես լինեք, հրաժարվեք պատրանքներից, ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, պիտակավորելը, հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը: 

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 18:29-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Ծանր օր է: Խորհուրդ է տրվում հետևել ձեզ, չտրվել գայթակղություններին: Այսօր աղտոտության ու ծանրության զգացումը նորմալ երևույթներ կլինեն: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրված հատակը, աստիճանները, ամպամած երկինքը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:


1
2020-01-11, 21:00
0
348

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх