ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 879 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 11-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 15:15-ից՝ Առյուծի: 

Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:07-ն, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքով ուրախանալու օր է: Օրվա վառ ասպեկտը սերն է, բայց պետք չէ կորցնել գլուխն ու զգոնությունը, քանի որ անկառավարելի էներգիան իր մեջ անակնկալներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանք անելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 17:07-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Այսօր գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Պետք է պայքարեք ձեր վատ մտքերի դեմ, իրատես լինեք, հրաժարվեք պատրանքներից, ցածր բնազդներից: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, պիտակավորելը, հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը: 


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, լինել ընդհանուր հոսանքի մեջ: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, զբաղվեք մարմնամարզությամբ: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, կոտրվածքները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույյնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան կերակուրներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք տեսնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 879 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8