/ Աստղագուշակ / Լուսնային / Հոկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
16.10.2019

Հոկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 8-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է մինչև 17:48-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքում, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև օր կլինի: 

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 17:48-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը: 


Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների ու ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ կլինեն կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների համար նեղանալ: Լավ նշան կլինի փոփոխական եղանակը: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտը և եթե քամին ձեռքից ինչ-որ բան քշի-տանի: Նախապատվությունը տվեք ոչ վառ, խամրած գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան է շատ երազներ տեսնելը:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 22
Հյուրեր/Гостей: 22
Օգտատերեր/Пользователей: 0