/ Աստղագուշակ / Լուսնային / Հոկտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
2019-11-22

Հոկտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 16-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 19:54-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Փորձեք ձեզ կողքից նայել, հրաժարվել պատրանքներից, ցածր բնազդներից: Շատ կարևոր է ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ինչ-որ բան պլանավորելը, հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը: Ուշադիր եղեք երիկամներին:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 19:54-ից, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորումների, մտքի մթագնման իմաստով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կշեռքը նշանի տակ է: Սա բարության, փայլի, ժամանակի հանդեպ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը: Լավ նշաններ կլինեն ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի, կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը, բայց ոչ դրանք կոտրելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 15, 35… 40, 85: Խորհուրդ է տրվում սառը կերակուր, կաթնամթերք, հաց ուտել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Լավ է քնել լույսի տակ:

Նյութը ռուսերեն



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 237
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 14
Հյուրեր/Гостей: 14
Օգտատերեր/Пользователей: 0