Հետաքրքիր փաստեր երազների մասին
Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում, ոմանք հիշում են դրանք, ոմանք մոռանում, ոմանք էլ կարևորում, կամ ընդհակառակը՝ անուշադրության մատնում։
Ներկայացնում է հետաքրքիր փաստեր երազների մասին։
Անվստահ մարդիկ ավելի հաճախ են երազներ տեսնում, նրանց այն երազները, որոնք կապված են ուժեղ էմոցիաների հետ, ավելի վառ են:
Երազներն օգնում են որոշում կայացնել, երբ մենք երազներ ենք տեսնում, մեր ուղեղն այդ պահին կոդավորում է տեղեկատվությունը մեր կարճաժամկետ ու երկարաժամկետ հիշողությունների համար: Եթե Դուք ինչ-որ բան չեք կարողանում հիշել, պարզապես ննջեք ու մի քիչ հանգստացեք:
Անհանար է խռռացնելու ժամանակ երազներ տեսնել։
Երազների ընդհանուր տևողությունը կազմում է մոտավորապես 6 տարի, իսկ քնելու վրա մարդը ծախսում է մոտավորապես քառորդ դար։
Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն տղամարդկանց և կանանց երազները տարբերվում են իրարից: Տղամարդիկ հակված են ավելի շատ տեսնել տղամարդկանց, իսկ կանայք` և´ կանանց, և´ տղամարդկանց:
Երազների 90 տոկոսը մարդը մոռանում է, արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում մենք մոռանում ենք մեր երազների կեսը, իսկ 10 րոպեից հետո` 90 տոկոսը:
Մարդկանց մեծամասնությունը երազներ տեսնում է ամեն 90 րոպեն մեկ, իսկ ամենաերկարատև երազները՝ 30-45 րոպե տևողոությամբ, լինում են առավոտյան։
Կրկնվող երազները պատահական չեն, եթե նույն երազն անդադար կրկնվում է, ապա դա կապված է Ձեր կյանքում առկա ինչ-որ չլուծված խնդրի հետ, որը լուծում է պահանջում:
Ծխելը թողած մարդիկ ավելի պայծառ երազներ են տեսնում։
Անքնությամբ տառապողներն ավելի լավ են հիշում իրենց երազները, այսպիսի մարդկանց երազների բովանդակությունն առավելապես սթրեսային է։