Համատեղելիության հորոսկոպ. «Ես և իմ ղեկավարը»
Աստղագիտության մեջ «Ես և իմ ղեկավարը» նշված զույգերի միջև փոխհարաբերություններն են.
Խոյ-Այծեղջյուր
Ցուլ-Ջրհոս
Երկվորյակ-Ձկներ
Խեցգետին-Խոյ
Առյուծ-Ցուլ
Կույս-Երկվորյակ
Կշեռք-Խեցգետին
Կարիճ-Առյուծ
Աղեղնավոր-Կույս
Այծեղջյուր-Կշեռք
Ջրհոս-Կարիճ
Ձկներ-Աղեղնավոր
Ձախ կողմում ձեր նշանն է, աջ կողմում՝ ձեր «ղեկավարի»:
Մեզանից 10-րդ նշանը մեր առաջնորդն է, իսկ հարաբերությունները կարող են տարբեր կերպ զարգանալ:
Այստեղ ամեն ինչ կախված է երկու նշանների հոգևոր զարգացման մակարդակից՝ կարող են լինել ինչպես բարի, այնպես էլ շատ լարված հարաբերություններ: Հաճախ հարաբերությունների լավ շրջանում փոխադարձ շահ, իսկ վատ շրջանում երկուստեք կորուստներ են:
Ընտանեկան հարաբերություններում մեր 10-րդ նշանը միշտ փորձում է ղեկավարել, և դա անում է անկախ նրանից, թե ինչ ինտելեկտի ու դաստիարակության տեր է: