ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Գազ բաց թողնելու ազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 212 | 11:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 7-ին ԱՄՆ-ում նշում են Գազ բաց թողնելու ազգային օրը (National Pass Gas Day)

  • Հունվարին ԱՄՆ-ի բնակիչները նշում են տարվա ամենաարտասովոր իրադարձություններից մեկը։ Լոբու ազգային օրվան, բնականաբար, պետք է հաջորդի Գազ բաց թողնելու ազգային օրը: Արդար նախազգուշացում է։ Հա, էրեխեք՝ լուրջ: Ամերիկայում տարվա մեկ օրը նվիրված է փորափքանքին՝ մետեորիզմին։
  • Մարդու արձակած գազը պարունակում է 59% ազոտ, 21% ջրածին, 9% ածխաթթու գազ, 7% մեթան ու 4% թթվածին, և միայն 1%-ն է ծծմբաթթու ու մերկապտան (ծծումբ բաղադրող գազ): Սակայն այդ մեկ տոկոսն է մեզ ստիպում փակել քիթը: Որքան շատ ծծումբ ենք օգտագործում, այնքան անդուր է դառնում այդ հոտը: Հետևաբար, շատ ծծումբ պարունակող մթերքների դեպքում պետք է պատրաստ լինել «գլոբալ» օդափոխության: Ծիծաղ է առաջացնում, բայց փաստը մնում է փաստ. լոբի, կաղամբ, պանիր, սոդա ու ձու պարունակող մթերքները հոտավետ են դարձնում մեզ:
  • Թեմային ոչ փոքր ստեղծագործությամբ անդրադարձել է նաև հանճարեղ Սալվադրոր Դալին։ «Մի հանճարի օրագիրը» գրքի, որպես հավելված, նրա գրառումների վերնագիրը հայերենում, անշուշտ, գռեհկաբանություն կհամարվի, թեև ինչ որ մեկը համարձակվել է այն թարգմանել և ներկայացնել հայ ընթերցողին՝ ի հեճուկս հասարակության քաղքենի խավին։ Գրառումներն այդ պարզապես վերնագրված է «Տռելու արվեստը»։ Այստեղ էքսցենտրիկ հեղինակը մեծ ուսումնասիրություն է ներկայացրել՝ նորածիններից մինչև բարձրաշխարհիկ տիկնանց «գազ բաց թողնելու» նրբությունների մասին։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 212 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 7 հունվար, Բոլոր տոները, ԱՄՆ | Վարկանիշ: 0.0/0