Գլխավոր » Լուսնային

Դեկտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը

Загрузка...

Դեկտեմբերի 5-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 22:44-ից՝ Խոյի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:10-ը, ամեն քայլը պետք է հստակ կշռադատել: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, իսկ նրա հետևանքները՝ սարսափելի:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 14:10-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, մեծ գործ սկսել: Հեշտությամբ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև օր կլինի:


Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակն Աղեղնավորի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, սկսած գործն ավարտին հասցնել, տուն կառուցել, վերադարձնել պարտքերը: Օրը խորամանկություն, անգործություն ու ծուլություն չի հանդուրժի: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշան կլինի կոտրվելու ու փչանալու հետ կապված ամեն բան: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Խուսափեք ալկոհոլից, խոզի մսից, սալից ու քաղցրեղենից: Բարի կլինեն էքստրեմալ երազները:

баннерная рекламная сеть

0
2019-12-04, 21:00
0
336

Կարդացեք նաև



Loading...
loading...