ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 955 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 30-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 18:41-ից՝ Ձկների:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:46-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճամփա գնալ: Այսօր մեծ ուշադրություն պետք է դարձնեք, թե ինչպես եք սնվում: Անբարենպաստ է սոված մնալը կամ շատակերությամբ զբաղվելը: Խուսափեք կենդանական սննդից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 11:46-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով: Եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ լրիվ ամպամած է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Բարենպաստ է կորած կամ գողացված իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն թոքերն ու վերին շնչառական ուղիները:


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը բարենպաստ է կապերի համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն ջրի անջատվելը, ժամերի, շղթաների, փոքրիկ իրերի կորուստը: Վատ կլինի նաև, եթե լամպն այրվի: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են 15, 81, 74, 27: Շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Կշիռ կունենան և՛ խորհրդաշնական, և՛ իրական երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 955 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5