ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 797 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 28-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 08:20-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:53-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն այսօր իր մեջ կպահի էներգիան ու կասկածամիտ, նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Կարող եք աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:53-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կստանան:


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը խաղաղություն ու հավասարակշռություն կբերի: Կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալով, ճամփորդելով, աստղագիտությամբ զբաղվելով: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք իրենց մեջ ինֆորմացիա կկրեն: Լավ նշան կլինի նաև փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակն ու կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Սննդի հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կկրեն իրենց մեջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 797 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5