ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 835 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 24-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինն Աղեղնավորի նշանի տակ է: 

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:47-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 06:47-ից, բարձրագույն ճշմարտությունների հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու օր է: Սա նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու ժամանակն է: Կարող եք ազատվել հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշան կլինի, եթե կրակը մարի, հրդեհներ, ծուխ, այրվածքներ լինեն: Հագուստի մեջ ներդաշնակ կլինեն շագանակագույնն ու դեղինը: Վատ կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակությամբ մարդկանց տեսնեք: Այսօր արժե ուրախ արթնանալ ու առույգ լինել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 835 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5