ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 849 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 14-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից միչև 18:13-ը, խաբեության, խարդավանքների, մեքենայությունների օր է: Կարող է տպավորություն ստեղծվել, որ ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից: Փորձեք ձեզ կողքից դիտել, շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, մարդկանց պիտակավորելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 18:13-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, գիտակցության մթագնման առումներով: Մարդն ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ կարող է դիվային ցանցն ընկել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել, բանակցություններ վարել: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Գաղտնիքների բացահայտման օր է: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Այսօր լավ նշան կլինի կրկնվող երաժշտություն լսելը, կաշվից իրեր, գումար գտնելը: Մեջքին փչող քամին երկնքից պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույները, կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 849 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7