ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Բեկոնի ազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 243 | 11:00 Ավելացրեց: armenlur

Դեկտեմբերի 30-ին ԱՄՆ-ում նշում են Բեկոնի Ազգային Օրը (National Bacon Day)

  • Բեկոնի օրը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 30-ին։ Խոզամիսը բարակ, խրթխրթան, ոսկեգույն կտրվածքներով, գլխավորը տաք, ոչ թե սառած, ինչպես վաճառում են խանութում։ Կարելի է ուտել նախաճաշին, սարքել սենդվիչների տեսքով՝ ճաշի համար, իսկ ավելի լավ է՝ արշավի։
  • Գիտե՞ք, որ Լուսնի վրա կերած առաջին կերակուրը բեկոնն էր: Երբ տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգը և Բազ Օլդրինը հաջող վայրէջքից հետո նստեցին իրենց առաջին ճաշին, ունեին բեկոն, դեղձ, շաքար-չորակի թխվածքաբլիթներ և սուրճ:
  • Գիտնականները փորձարկում են բեկոն ստանալ լաբորատոր պայմաններում: Հետազոտողները օգտագործում են խոզերի ցողունային բջիջները՝ հուսալով, որ դա թույլ կտա մսի արտադրությունն ավելի մարդասիրական դարձնել:
  • Մարդիկ բեկոն են օգտագործում են շատ վաղուց։ Սա պատմության մեջ ամենահին մսամթերքներից մեկն է. չինացիները սկսել են խոզամիսն աղ դնել ավելի քան 3.000 տարի առաջ:
  • Լավ բեկոնով բուտերբրոդը կարող է օգնել խումհարին: Հացի և բեկոնի համադրությունը ստեղծում է սպիտակուցի և ածխաջրերի համադրություն, իսկ բեկոնի պարունակած ամինաթթուները թեթևացնում են գլխացավը:
  • Դե, իսկ Հայաստանում ամանորյա սեղանին խոզի բուդ դնելը երբեմն կռապաշտության հասնող ավանդույթ է դարձել։ Մնում է մխիթարվել, որ ԱՄՆ-ում ևս խոզամսի «պաշտամունք» կա՝ սակայն բեկոնի տեսքով։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 243 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: ԱՄՆ, Բոլոր տոները, 30 դեկտեմբեր | Վարկանիշ: 0.0/0