Գլխավոր » Այսօրվա

Աստղագուշակ․ փետրվարի 8

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լարված ու անհանգիստ կլինի օրվա սկիզբը: Միայն մի քանի ժամվա ընթացքում շատ բան պետք է հասցնեք անել: Ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել չարժե: Բայց լավ փոփոխությունները չեն ուշանա. դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսին առաջարկներ կստանաք, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Այդ հատվածում էլ հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ ու դրամական մուտքեր: Երեկոն հարմար է ընկերների հետ շփվելու համար: Կարող եք նրանց հյուր գնալ կամ ինքներդ հյուր կանչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ բարդ է, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք: Կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը. դուք օգնականներ ու համախոհներ կգտնեք, աջակցություն կստանաք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Ձեր կողմը կարող են անցնել ոչ վաղ անցյալի մրցակիցները. նրանց համար պարզ կդառնա, որ միասին ավելի հեշտությամբ հաջողության կհասնեք:

Գումարի ու ունեցվածքի հետ կապված ամեն ինչում զգուշություն է անհրաժեշտ: Ցավոք, վտանգ կա՝ մեքենայության զոհ դառնաք, նշանակալի գումար կորցնեք: Օրվա վերջին հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Որոշ Ցուլերի ռոմանտիկ անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին աշխատեք չհուզվել: Սա ամենաբարենպաստ շրջանը չէ, հատկապես՝ տպավորվող ու խոցելի մարդկանց համար: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումներն ուժ կհավաքեն, պայմաններն ավելի հաջող կդասավորվեն, շատ բան կհեշտանա: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն անպայման կհուշի՝ երբ է պետք սկսել գործել:

Երեկոն լավ նորություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք երկար կհիշվեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Վատ ժամանակ չէ ուսում սկսելու համար, քանի որ արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ օր է, բայց ձեզ կհաջողվի հաղթահարել բոլոր դժվարությունները, ելք գտնել դժվար իրավիճակներից ու գլուխ հանել անբարենպաստ պայմաններից: Շատ բան կախված կլինի տեղի ունեցողի նկատմամբ ձեր վերաբերմունքից: Աշխատեք անկախ ամեն ինչից լավատեսություն պահպանել, մի կորցրեք ուժերի հանդեպ հավատը:

Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու այն մարդկանց հետ, որոնց հետ գործնական հետաքրքրություններն են կապում: Մտերիմների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի. նրանք հաճախ ձեզ կես խոսքից կհասկանան, կփորձեն աջակցել ու օգնել: Երեկոն համար է ընտանեկան միջոցառումների ու ընկերական հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր հավասարակշռությունը պահպանելը սովորականից դժվար կլինի: Դուք կփորձեք խուճապի չմատնվել, չտաքանալ, եթե ինչ-որ բան դուրս գա վերահսկողությունից, բայց դա ամեն անգամ չի հաջողվի: Որոշ Առյուծների չի հաջողվի խուսափել ամենամտերիմ մարդկանց հետ վեճերից: Մյուսներն էլ այնքան շատ կվիճեն շրջապատողների հետ, որ պարզապես չեն կարողանա կենտրոնանալ գործերի վրա, այնպես որ՝ սկսածն էլ ավարտին չեն հասցնի:

Օգտակար կլինի հին գործերի ու ծրագրերի մասին հիշելը: Հնարավոր է, հենց այսօր հնարավորություն ունենաք կյանքի կոչել լավ գաղափարը, որին նախկինում ոչ ոք չէր հավատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Իրադարձություններն ավելի դանդաղ կզարգանան, քան կուզենայիք. օրը համբերատարություն կպահանջի: Բոլոր Կույսերին չի հաջողվի միանգամից հասնել դրված նպատակներին, սակայն ավելի ուշ կունենաք կորցրածը լրացնելու շանսը: Զգույշ է պետք լինել գումարի հետ: Աշխատեք դատարկ բաների վրա շատ չվատնել:

Օրվա երկրորդ կեսը զգուշություն է պահանջում քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներում. հիշեք, որ բոլորին չի կարելի վստահել: Մտերիմները սովորականից շատ ձեր ուշադրության ու ընդհանրապես շփումների կարիքը կունենան: Օրվա ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հետաքրքիր գաղափարներ ու կարևոր տեղեկատվություն կբերի: Որոշ Կշեռքներ պատասխաններ կստանան վերջին շրջանում անհանգստացնող հարցերին: Դուք ավելի ինքնավստահ կդառնաք, կհասկանաք, որ չարժե հրաժարվել մտածածից, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթացել: Չեն բացառվում համագործակցության գրավիչ առաջարկները: Հավանական են նաև դրամական մուտքեր:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմներն ուշադիր կլինեն ձեր ցանկություններին, կաշխատեն ուրախացնել ու ոգեշնչել ձեզ: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահաջող օրը չէ: Ուշադիր ու զգույշ եղեք: Այսօր սխալվելը հեշտ կլինի, իսկ ահա սխալներն արագ ուղղել չի հաջողվի: Շրջապատողներն առաջարկներ կանեն ու խորհուրդներ կտան, բայց երկուսն էլ ձեզ օգուտ չեն տա: Ցանկացած կարևոր որոշում ինքնուրույն ընդունեք, քանի որ միայն այդպես կարող եք հասնել նպատակներին:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Վիրավորանքներ են կուտակվել, որոնց միակ պատճառն անհասկացողությունն է: Պատրաստ եղեք խոստովանել ձեր սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող, արդյունավետ օր է: Կասկած չկա, որ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Հավանական են օգտակար ծանոթություններ, չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց աջակցության շնորհիվ շատ բանի կհասնեք:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ վեճերի պատճառներ հազիվ թե ծագեն: Հնարավոր են միայն փոքրիկ տարաձայնություններ, որոնք կհաջողվի հաղթահարել: Երեկոն հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Մի վախեցեք երազել. մեծ է հավանականությունը, որ ամենահամարձակ երազանքներն էլ կիրականանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած, արդյունավետ օր է, որը և՛ ձեր, և՛ մյուսների համար շատ օգտակար բաներ անելու հնարավորություն կտա: Դուք չեք վախենա դժվարություններից: Հակառակը՝ որքան լուրջ լինեն ճանապարհին առաջ եկած խոչընդոտները, այնքան մեծ ոգևորությամբ կստանձնեք դրանց հաղթահարումը: Շատ բաներ սովորելու, մյուսներից վաղ օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կունենաք:

Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Չի բացառվում՝ օրվա վերջին հետաքրքիր առաջարկներ ստանաք: Ընկերները կուրախացնեն. նրանք ձեզ համար լավ նորություններ կունենան: Հաջող կանցնեն ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրը կշռադատված որոշումներ, մտածված արարքներ, լավ հաշվարկված գործողություններ է պահանջում: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լավ կարողանա գլուխ հանել ստեղծված իրավիճակից, այնպես որ՝ խորհուրդները ձեզ օգտակար չեն լինի: Իսկ ահա սեփական ինտուիցիայի հուշումներն արժե լսել. դրանք հստակ ու տեղին կլինեն:

Օրվա վերջին հնարավոր են հաճելի հանդիպումներ, կարևոր զրույցներ: Օգտակար կլինի ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին հիշելը: Չի բացառվում՝ հենց հիմա դրանցից դասեր քաղեք, եզրակացություններ անեք, որոնք թույլ կտան խուսափել ապագայի սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստություն պահպանեք: Սա այնքան էլ հաջող օր չէ, բացի այդ՝ այն բավական անկանխատեսելի ու հոգնեցուցիչ կլինի: Հնարավոր է, չհասցնեք անել այն, ինչ ծրագրել էիք: Մի վշտացեք: Դուք դրան ավելի ուշ կվերադառնաք ու կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել: Մարդիկ, ովքեր հիմա պատրաստ չեն աջակցել ձեզ, շուտով կփոխեն իրենց կարծիքը:

Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, հատկապես խոսքը սպոնտան գնումների մասին է: Իրերը, որոնք առաջին հայացքից գեղեցիկ ու պիտանի են թվում, կարող են հիասթափեցնել: Ինչ-որ մեկին խորհուրդներով դիմելն անօգուտ է. խորհուրդները միայն կշեղեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

баннерная рекламная сеть

1
2020-02-07, 17:00
0
2906

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх