ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 29, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2350 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին հետաքրքիր գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից իրագործել հազիվ թե ստացվի, սակայն շուտով մտածածը կյանքի կոչելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Իսկ մինչ այդ կարող եք ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատել, խորհրդակցել վստահելի մարդկանց հետ, պայմանավորվել նրանց հետ, ովքեր կարող են օգնել մտածածն իրագործելու հարցում:

Օրվա երկրորդ կեսը բավական լարված կլինի: Ամենայն հավանականությամբ ամեն ինչ չէ, որ ծրագրի համաձայն կընթանա: Որոշ Խոյեր պիտի կենտրոնանան գործերի վրա, որոնք կնախընտրեին մեկ ուրիշին հանձնարարել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հաջող ու արդյունավետ օր է սպասվում: Դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, ճիշտ որոշումներ կընդունեք, կլուծեք նախկինում բարդ թվացող հարցերը: Շատ Ցուլեր փորձ ձեռք կբերեն, որը նրանց պետք կգա մոտ ժամանակներս:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Նույնիսկ հին ծանոթները միանգամից չեն հասկանա, թե որոնք են ձեր արարքների իրական մոտիվները: Չի բացառվում պետք լինի նորից ու նորից պատասխանել միևնույն հարցերին: Ինչ-որ մեկը նման պայմաններում կսկսեր հուզվել, իսկ դուք կպահպանեք ինքնատիրապետումը, կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու և իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի կարևոր գործնական բանակցություններ սկսելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Դուք միանգամից դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ և միայն ուրիշների թերություններն են նկատում:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի շատ բնագավառներում: Միակ ոլորտը, որտեղ պետք է զգույշ լինել, ֆինանսներն են: Այստեղ դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, որը կարող է զուր ծախսերի հանգեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Դա այնքան էլ հեշտ չի լինի, շրջապատողները կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը, կհանեն ձեզ հավասարակշռությունից: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, քանի որ լուրջ գործերի մասին զրույցների համար հարմար ժամանակն ավելի ուշ է գալու:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք կկարողանաք լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ դա անել չէր ստացվում: Որոշ Խեցգետիններ հնարավորություն կունենան վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճելու համար զղջում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ, բացի այդ, միանգամից պարզ չի լինի, թե ինչով է պետք զբաղվել անհապաղ, իսկ ինչը կարելի է հետաձգել: Լավ է չշտապեք լուրջ որոշումների հարցում, հատկապես եթե դրանք կարևոր են ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից, նոր հեռանկարներ կբացի նրանց առաջ, ովքեր դոփում էին տեղում ու չգիտեին՝ ուր շարժվել: Խնդիրներ չեն առաջանա անձնական հարաբերություններում, մտերիմները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, կաջակցեն ձեր գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք: Օրը վատը չի լինի, հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ նորերը սկսելու համար: Սակայն ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ անհրաժեշտ է ամեն ինչ ինչպես հարկն է ծրագրել, ամեն քայլը կշռադատել: Այստեղ շատ կարևոր կլինի, որպեսզի ոչ ոք չշտապեցնի ձեզ, չշեղի անտեղի խորհուրդներով, չփորձի ձեզ վրա ճնշումներ բանեցնել:

Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է լինելու: Սակայն դա էլ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել, ուրախացնել մտերիմներին: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների և հին ընկերների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Օրը հազիվ թե նշանավորվի գործերում խոշոր բեկումով, բայց վատ չի անցնի: Այն արժե սկսել վաղուց ծանոթ առաջադրանքները լուծելուց, ինչպես նաև վաղուց ուշադրություն պահանջող կազմակերպչական հարցերը լուծելուց: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, հաշվետվություններ կազմել, դիմել պետկազմակերպություններին:

Ամենայն հավանականությամբ հոգսեր սովորականից շատ կունենաք: Չեն բացառվում կենցաղային խնդիրները, որոնց լուծումը չծրագրված ծախսեր կպահանջի: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, ինչ-որ մեկի օգնության կարիքն էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կասկածամիտ եք լինելու: Դրա պատճառով հնարավոր են լարված պահեր շփումներում, նույնիսկ վեճեր: Առավել զգայուն մարդիկ կարող են վիրավորվել ձեզանից՝ սրտին շատ մոտ ընդունելով լրիվ անմեղ նկատողությունները:

Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ ամեն ինչ կարգավորվում է: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից, որոշ Կարիճներ գումար աշխատելու շանս կունենան: Անձնական հարաբերությունների ոլորտում էլ կգերակշռեն դրական միտումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան իրավիճակը ճիշտ գնահատելը հեշտ չի լինի: Շատ Աղեղնավորներ այդ հատվածում հակված կլինեն պատրանքներ կառուցել, երևակայել, այլ ոչ թե պարզել գործերի իրական վիճակը: Բացի այդ, բամբասանքների սիրահար մարդիկ կարող են ձեզ շեղել՝ կիսվելով չստուգված տեղեկատվությամբ:

Օրվա երկրորդ կեսը թույլ կտա պատասխաններ ստանալ բարդ հարցերին, որոշակիություն մտցնել ծրագրերում: Հուսալի համախոհներ գտնելու շանս կլինի, շատ շուտով կընկերանաք նրանց հետ: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում: Հնարավոր  է հարաբերությունների սկիզբ, որոնք շատ շուտով չափազանց կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործեք: Օրը շատ հաջող կլինի, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Աստղերի աջակցությամբ դուք կհասնեք նրան, ինչը մինչև վերջերս համարյա անհնար էր թվում: Որոշ Այծեղջյուրներ միայնակ գլուխ կհանեն շատերի ուժերից վեր եղած խնդիրներից:

Հեշտ կլինի նոր ծանոթներին մոտեցում գտնելը, ձեզ միանգամից դուր եկած մարդկանց հետ ընկերանալը: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը, սակայն նոր հարաբերություններն ուզածից դանդաղ կզարգանան: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, որոնք պիտանի բան իմանալու և շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը կարող է բարդ լինել նրանց համար, ովքեր ինչ-որ մասշտաբային ու բարդ բան են ծրագրել: Գործերը, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել, շատ ժամանակ կպահանջեն: Որոշ Ջրհոսներ դժվարությունների կբախվեն այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էին սպասում: Բայց ծագած խոչընդոտների առաջ ընկրկել չեք ուզենա, և դուք անպայման կհասնեք ձեր ուզածին:

Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու կամ նոր գործեր սկսելու համար: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Ձեզ համար յուրահատուկ թանկ մարդը հաճույքով կհամաձայնի ձեր առաջարկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ձանձրանալու ժամանակ չի լինի: Շատ Ձկներ հաջողության կհասեն նոր բան մտածելու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակության շնորհիվ: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները կհիացնեն շրջապատողներին:

Հեշտությամբ պիտանի ծանոթություններ կհաստատեք: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը ավելի քիչ նկատելի կլինի, սակայն այստեղ էլ հավանական են լավ փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2350 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0