ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4024 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է: Դուք կփորձեք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին, ժամանակը զուր չվատնել, առանց երկար մտածելու ռիսկի կդիմեք, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Վճռականությունը հրաշալի պտուղներ կտա, դուք կարող եք հասնել նրան, ինչի մասի նախկինում չէիք էլ երազում:

Հավանական են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում՝ դրանցից մեկը ձեր կյանքում արմատական փոփոխությունների սկիզբ կդնի: Դուք ուժեղ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Ոմանց կհիացնեն ձեր անձնական որակները, մյուսներին էլ՝ մասնագիտական ձեռքբերումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր չարժե նոր ու կարևոր գործեր սկսել. վտանգ կա, որ պարզապես կիսատ կթողնեք դրանք: Մեծ դժվարությամբ ձեռք բերած պայմանավորվածություններն ավելի ուշ կվերանայվեն կամ կխախտվեն: Մտածեք՝ արդյոք արժե նման իրավիճակում ժամանակ վատնել բանակցությունների վրա: 

Օրը հարմար է հանգստի համար ու լավ ընկերախմբում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Կարող եք վերադառնալ հին նախասիրություններին: Հետաքրքիր կլինեն այն մարդկանց հետ զրույցները, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Ինչ-որ օգտակար բան իմանալու հնարավորություն կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Ձեզ կհաջողվի տեսնել իրավիճակն ընդհանուրի մեջ ու նկատել ամեն մանրուքը, այնպես որ՝ սխալների հավանականությունը նվազագույն է: Կարող եք մասնակցել համատեղ նախագծերին կամ լրիվ ինքնուրույն գործել. երկու դեպքում էլ հնարավոր է հաջողության հասնեք:

Կարող եք նոր բան սկսել. առաջին քայլերը շատ հաջող կլինեն, առաջ շարժվելն էլ հեշտ կլինի: Ձեր շատ գաղափարներ աջակցություն կստանան, դուր կգան նույնիսկ այն մարդկանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենահեշտ օրը չէ: Այն անսպասելի խնդիրներ, շփման մեջ դժվարություններ ու գործերում ձգձգումներ կբերի: Բայց տեղի ունեցողը չի շեղի ձեզ ու չի ստիպի հրաժարվել մտածածից: Դուք փայլուն ավարտին կհասցնեք այն, ինչ սկսել եք, սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք:

Կհաջողվի գլուխ հանել անցյալի բարդ իրավիճակներից, հասկանալ, թե որտեղ եք սխալվել ու ուղղել ձեր սխալները: Որոշ Խեցգետիններ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին, մյուսներն էլ կվերականգնեն իրադարձությունների անհաջող ընթացքի պատճառով ավարտված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ օր է՝ ոչ ամենաարդյունավետը, բայց հաճելին: Նրա առաջին կեսին արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք օգտակար ու հստակ կլինեն: Չի բացառվում՝ այդ հատվածում համարյա պատահաբար բացահայտեք ուրիշների գաղտնիքները, իմանաք այն, ինչ մյուսները փորձում էին թաքցնել:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց կուրախացնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Որոշ Առյուծներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար է կարևոր գործերի համար: Դուք հստակ կտեսնեք իրավիճակը, լավ կհասկանաք, թե որտեղ կարող են խնդիրներ ծագել, իսկ որտեղ մեծ հաջողությունների հասնելու շանս կա: Ինտուիցիան կօգնի չսխալվել մարդկանց հարցում, անսխալ ընտրել նրանց, ում հետ շփվելը հետաքրքիր ու հաճելի կլինի:

Դուք շրջապատողներին դուր կգաք, շատերի վրա այնպիսի բարենպաստ տպավորություն կթողնեք, որ նրանք կուզենան ընկերանալ ձեզ հետ: Հնարավոր է երկարաժամկետ համագործակցության, ինչպես նաև սիրային հարաբերությունների սկիզբ: Երկու դեպքում էլ լավ է չշտապեցնեք իրադարձությունները, թույլ տաք, որպեսզի դրանք իրենց հունով զարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի հավատացեք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվելու: Շրջապատողները չգիտես ինչու վստահ կլինեն, որ հենց այդպես էլ լինելու է, և նրանց չհիմնավորված լավատեսությունը կշեղի ձեզ, կխանգարի ժամանակին գործել: Իրականում մեծ հաջողությունները մեծ ջանքեր կպահանջեն, և այստեղ ձեր ինտուիցիան չի սխալվի: Լավ է հույս չդնեք ուրիշների վրա, այլ ինքնուրույն գործեք: Մարդիկ, որոնք նախկինում խոստացել էին օգնել, հազիվ թե պահեն իրենց խոստումը:

Անբարենպաստ միտումների ազդեցությունը չի խանգարի հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Երեկոյան կհասկանաք, որ ծրագրածից ավելին եք արել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք շատ լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց: Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, քննարկել ընդհանուր ծրագրերը, խոսել կարևորի ու անձնականի մասին: Նույնիսկ նրանք, ովքեր հակված չեն անկեղծության, շատ բան կպատմեն իրեց մասին, իսկ դա օգտակար կլինի ձեզ:

Սովորականից դժվարությամբ կտրվեն մանուքներին ուշադրություն ու կարգապահություն պահանջող գործերը: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ, երբեմն կուզենաք կիսատ թողնել սկսածը, նույնիսկ եթե գիտեք, որ անհրաժեշտ արդյունքին հասնելուն շատ մոտ եք: Օրվա երկրորդ կեսին չի բացառվում վատանա ինքնազգացողությունը. հոգ տարեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը ոչ միանշանակ է: Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց դուք կուզենաք ծրագրերին իդեալական համապատասխանություն, որը քիչ հավանական է: Եվ հենց այստեղ էլ կսկսվեն ապրումները, դուք նյարդային կդառնաք, զուր կվատնեք ուժերը՝ փորձելով փոխել իրավիճակը:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը դեպի լավը կփոխվի, ամեն ինչ կհարթվի: Դուք կհասկանաք, որ շատ հարցերում ճիշտ եք եղել ու շատ ուրախ կլինեք դրա համար: Այդ հատվածում ձեզ օգնություն կառաջարկեն հին ընկերները կամ պարզապես լավ ծանոթները: Առանց կասկածելու ընդունեք այն ու այդպես ավելի արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած օր է: Դուք հնարավորություն կունենաք շատ բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Իհարկե, բաց չեք թողնի ձեր շանսը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից կփորձեք առավելագույն օգուտ քաղել: Մասնագիտական գործունեության վրա կենտրոնացած մարդկանց առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Հնարավորություն կունենաք մասնակցել կարևոր նախագծերի վրա տարվող աշխատանքին:

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտել էիք: Հին ընկերների հետ շփումները հաճելի կլինեն, նրանք կկիսվեն հրաշալի գաղափարներով, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենահեշտ օրը չէ: Այն, ճիշտ է, կարող է ավելի լավը դառնալ, եթե գումարը դատարկ բաների վրա չծախսեք ու ֆինանսների հետ կապված կասկածելի որոշումներ չընդունեք: Լավ է ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ խոսք գնա աշխատանքի ու բիզնեսի, ձեր մասնագիտական հեղինակության, գործընկերների հետ հարաբերությունների մասին: Իսկ ահա մնացած հարցերում այն այնքան էլ վատը չէ:

Չեն բացառվում հաճելի սիրային անակնկալները, նշանի որոշ ներկայացուցիչներ սիրո երկար սպասված խոստովանություններ կլսեն: Երեկոն հաճելի ու հիշարժան պահեր է խոստանում նույնիսկ նրանց, ովքեր ոչ մի յուրահատուկ բան չեն սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի բարկացեք նրանց վրա, ովքեր չգիտես ինչու չեն կարող արդարացնել ձեր սպասումները: Օրը ցույց կտա, որ բոլոր մարդիկ այնքան լավը չեն, որքան դուք էիք մտածում, իսկ մյուս կողմից էլ՝ այնքան էլ վատը չեն: Որոշ Ձկներ կուզենան փոխել շփման շրջանակները, վերջ տալ հին կապերին: Եվ հենց այստեղ էլ շտապել պետք չէ. նախ համոզվեք, որ խոսքը պահի հույզերի մասին չէ: Դուք մտորելու համար ժամանակ կունենաք. օգտվեք դրանից:

Արժե զբաղվել այն գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Հիմա դրանցից ավելի հեշտ գլուխ կհանեք, քան մտածում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4024 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7