ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 26, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2518 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք շատ բանի կհասնեք, եթե զգույշ գործեք ու չշտապեք: Օրը ավելի հարմար կլինի հին նախագծերին ու առաջադրանքներին վերադառնալու, քան նոր բան սկսելու համար: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

Դուք պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ուղղել մյուսների թույլ տված սխալները: Դուք կաշխատեք ամեն ինչից հնարավորինս լավ գլուխ հանել, նույնիսկ եթե դա լուրջ ջանքեր պահանջի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով, հաջող գործարքներ կնքելու շանս կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ, բարենպաստ օր է, որը հարմար է կարևոր գործերի համար: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել, լուրջ սխալներ էլ չեք գործի: Հեշտությամբ օգնականներ կգտնեք: Նոր ծանոթները ձեր խնդրանքներին մերժումով չեն պատասխանի:

Շատ Ցուլեր այսօր լավ ծանոթ բաներին նորովի նայելու շանս կունենան: Նրանք կսկսեն ինչ-որ բան փոխել իրենց կյանքում: Հնարավոր է զգաք, որ եկել է կարևոր որոշումներ ընդունելու ժամանակը: Նման պահերին լավ է լսեք ձեզ և ուշադրություն չդարձնեք խորհուրդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Իրադարձությունների հաջող ընթացքը Երկվորյակներից շատերին թույլ կտա պատասխաններ գտնել նախկինում իրենց անհանգստացնող հարցերին, արագ անել կուտակված գործերը: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Մասնագիտական առաջադրանքների լուծման վրա կենտրոնացած Երկվորյակները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան:

Ձեր մեջ առաջ եկած գաղափարները հազիվ թե կարողանաք միանգամից կյանքի կոչել: Սակայն դուք համբերատար կլինեք ու անպայման կսպասեք մտածածն իրագործելու բարենպաստ պահին: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարենպաստ ու հետաքրքիր կլինի, հարմար կլինի մի շարք առաջադրանքներ լուծելու համար: Որոշ Խեցգետիններ որոշակիություն կմտցնեն երկարաժամկետ ծրագրերում, իրենց ամենակարևոր նպատակների ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Համախոհներ գտնելը մտածածից հեշտ կլինի: Ձեզ աջակցություն կառաջարկեն և՛ նոր, և՛ հին ծանոթները:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական խնդիրները, հավանական են շահավետ գործարքներ, դրամական մուտքեր: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, որոնք երկար կհիշվեն: Երեկոն հաճելի լուրեր կբերի: Դրանք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր հարազատներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չի լինելու, նույնիսկ հին ծանոթների հետ միանգամից պայմանավորվել չի ստացվի: Տարաձայնություններ կարող են առաջանալ և՛ աշխատավայրում, և՛ տանը. դուք դրանց վերջ տալու համար պիտի ջանքեր գործադրեք: Առյուծներից շատերին դրանում կօգնի վաղուց ձեռք բերած փորձը:

Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի չեն բացառվում անհաջող գործարքները, ցավալի կորուստները: Իսկ ահա ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք չեք ուզենա ժամանակը դատարկ բաների վրա վատնել, միանգամից կզբաղվեք իսկապես կարևոր գործերով, ուստի կհասցնեք ծրագրածից ավելին անել: Հավանական են լավ փոփոխություններ գործնական հարաբերություններում: Որոշ Կույսեր նույնիսկ կկարողանան հին մրցակիցների հետ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կդասավորվի: Այն բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի մասնագիտական աճի, կարիերայում նոր բարձունքներ գրավելու ձգտող Կշեռքների առաջ: Հավանական են պիտանի ծանոթություններ: Այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ, հաջող կանցնեն:

Չի բացառվում պետք լինի չծրագրված ուղևորությունների մեկնել: Դրանք լավ կանցնեն, սակայն բավական ժամանակատար կլինեն: Ցանկացած ֆինանսական հարցի լուծում լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսին. այդ հատվածում մտքերը հավաքելն ավելի հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Հնարավոր է սկզբում որոշակի ծրագիր չունենաք, սակայն հոգ չէ. դուք արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, ճիշտ որոշումներ կընդունեք, իմպրովիզներն էլ հաջող կլինեն:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Հետո կգա ստեղծագործ զբաղմունքների համար հարմար ժամանակը: Այնտեղ, որտեղ պետք է զարկ տալ երևակայությանը, ոչ ոք ձեզանից լավ գլուխ չի հանի: Երեկոն բարենպաստ կլինի շփումների համար: Հատկապես հեշտ կլինի ձեզ համար իսկապես թանկ մարդկանց հետ լեզու գտնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք. այսօր դուք նկատելի հաջողությունների, գործերի մեջ իրական բեկման հասնելու հնարավորություն կունենաք: Շատ Աղեղնավորների պետք կգա համախոհներին ճիշտ ընտրելու, վստահելի մարդկանց առանձնացնելու ունակությունը:

Օրվա առաջին կեսը հրաշալի է լինելու գործերում նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, երկարաժամկետ ծրագրերը քննարկելու համար: Հետո պետք է լինելու կենտրոնանալ մանր-մունր, բայց ուշադրություն պահանջող առաջադրանքների լուծման վրա: Դրանցից գլուխ հանելու համար համբերատարության կարիք է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պիտանի ինֆորմացիա ստանալու, վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն հին ծանոթները: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել. դուք նման որոշման համար չեք զղջա:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Եթե վերջին ժամանակներս ձեր ու ձեր սիրելիի միջև թյուրըմբռնման պահեր շատ էին լինում, հիմա կկարողանաք ամեն ինչ պարզաբանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաճելի կանցնի, եթե անհավանական հերոսություններ չպահանջեք ո՛չ ձեզանից, ո՛չ շրջապատողներից: Չի բացառվում կարողանաք միայն համեստ հաջողությունների հասնել, բայց դա տխրելու պատճառ չէ. շուտով նոր հնարավորություններ կբացվեն, և այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ժամանակին գործելը: 

Հավանական են հաջող գործարքներ: Որոշ Ջրհոսներ կկարողանան շահավետ գնով վաճառել այն, ինչը իրենց այլևս պետք չէ: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում, սակայն այստեղ շատ բան ձեր նախաձեռնող լինելուց է կախված լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք: Օրվա սկիզբը կարող է ուզածի նման հաջող չդասավորվել: Գործերում անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Այս հատվածը հատկապես բարդ կլինի միայնակ գործելու սովոր Ձկների համար:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի նրանց, ովքեր կորոշեն այս հատվածում նոր գործերի կամ ստեղծագործ առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալ: Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե մտերիմներից մեկի հետ ճամփա գնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2518 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 1.0/1