ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 19, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2630 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անկախ նրանից, թե ինչ նորություններ կբերի օրը, աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Եթե հույզերին չտրվեք, ապա կգտնեք ցանկացած դժվարություն հաղթահարելու ձևը: Շատ Խոյերի օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը:

Առավոտյան բավական թույլ դրական միտումները ժամանակի ընթացքում կուժեղանան: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանք էլ հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր հանդիպումներն ու լուրջ բանակցություններն արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար, որը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կարող եք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ընդհանրապես չեն հասկացել ձեզ ու ոչ մի հարցում չեն աջակցել: Չի բացառվում հին ծանոթները հիշեցնեն իրենց մասին, հետաքրքիր մի բան առաջարկեն:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կնվազի: Լավ է զբաղվեք առօրյա ու լավ ծանոթ գործերով, լուծեք մանր-մունր և ոչ այնքան բարդ առաջադրանքները: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Չծրագրված գնումներից լավ է հրաժարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր ու բարդ բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ իրավիճակը ճիշտ եք գնահատել, բավականաչափ ինֆորմացիա եք հավաքել ու գործողությունների լավ ծրագիր եք կազմել: Չի բացառվում մինչև վերջերս հասարակ ու հեշտ թվացող գործերից գլուխ հանելու համար պետք լինի ջանքեր գործադրել:

Հաջողության կհասնեն այն Երկվորյակները, որոնք չեն հրաժարվի մտածածից, չեն նահանջի ճանապարհին արգելքների հանդիպելու դեպքում: Համառությունը կօգնի հաղթել հին մրցակիցներին: Հավանական են լավ փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ առաջ լեզու չէիք գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Դա լավ ժամանակ է լինելու և՛ գործնական հանդիպումների, և՛ մտերիմների հետ զրույցների համար: Հավանական են նաև անսովոր ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Խեցգետիններ նոր ընկերներ կգտնեն, մյուսները ռոմանտիկ հետաքրքրություն կզգան նոր ծանոթների հանդեպ:

Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Ամենայն հավանականությամբ պիտի զբաղվեք ոչ միայն ձեր գործերով, այլև ուղղեք ուրիշների սխալները: Իհարկե, դա բավական հոգնեցնող կլինի: Չարժե շտապել որոշումների հարցում, հատկապես եթե գործը ֆինանսներին է վերաբերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լարված պահեր կարող են առաջանալ օրվա սկզբին: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ հին համախոհները կարող են ձեզ սխալ հասկանալ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ոչ մեծ, բայց հետո ավելի նկատելի լավ փոփոխություններ կնկատեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքային հարցերը լուծելու համար; Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, մտերիմների հետ հարաբերություններն էլ հարթ ու ներդաշնակ կլինեն: Միակ ոլորտը, որում պետք է զգույշ լինել, ֆինանսներն են: Գումարի հետ կապված հարցերում շատ Առյուծներ հակված կլինեն որոշակի թեթևամտության:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելն ու կշռադատված որոշումներ ընդունելը հեշտ չի լինի: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, ավելի հավանական է, որ պետք լինի միաժամանակ մի քանի առաջադրանք լուծել: Չի բացառվում որոշ խնդիրներ ունենաք շրջապատողների անուշադրության կամ անփութության պատճառով:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հաջող կավարտվեն ձգձգվող բանակցությունները: Որոշ Կույսեր համագործակցության առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Եթե պատրաստ եք աշխատել, ապա հաջողության կհասնեք: Արժե ընտրողաբար մոտենալ գործնական և անձնական հարաբերություններին: Այսօր ձեր համակրանքն ու վստահությունը շահել փորձող ոչ բոլոր մարդիկ դրանց արժանի կլինեն:

Շատ Կշեռքներ այսօր հրաշալի գլուխ կհանեն հնարամտություն և ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Նշանի ներկայացուցիչները հրաշալի գաղափարներ կունենան, իսկ կողքին շատ տեղին կհայտնվեն դրանց իրագործմանն օգնելու պատրաստ մարդիկ: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ արդյունավետ օր է սպասվում: Գործերում հաջողության հասնելը նույնիսկ սպասվածից հեշտ կլինի: Շատ Կարիճներ ճիշտ ժամանակին նախաձեռնող կլինեն մասնագիտական ոլորտում, և դա կօգնի նրանց ամրապնդել իրենց դիրքերն ու նոր համախոհներ գտնել: Հավանական են պիտանի ծանոթություններ:

Ձեր օգնության կարիքը կունենան և՛ գործընկերները, և՛ մտերիմներից մեկը: Խնդրանքները մերժել չեք ուզենա, բայց սեփական հետաքրքրությունների մասին էլ չեք մոռանա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին նախագծերն ավարտելու, եզրահանգումներ անելու և արդյունքները վերլուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը դժվար կլինի: Շատ Աղեղնավորներ կարող են հուզվել մի բանի պատճառով, ինչին նախկինում ուշադրություն չէին դարձնի, ցանկացած անհաջող զուգադիպություն էլ լուրջ խնդիր կհամարեն: Բայց երբ հաջողվի հաղթահարել հույզերը, դուք կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, նպատակներն ու առաջնահերթությունները կորոշեք և կսկսեք գործել:

Շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Տարաձայնություններ ու վեճեր չեն առաջանա, ձեզ հաճույքով կաջակցեն նույնիսկ այն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, և նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Միանգամից մի քանի հետաքրքիր գաղափար կունենաք, բայց ինտուիցիան կհուշի, որ դրանցից միայն մի քանիսն է հաջողվելու կյանքի կոչել: Լավ է սկսեք նրանից, ինչը կարող եք ինքնուրույն անել. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ օգնության հասնել: Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, բայց դուք այն խելամտորեն կծախսեք:

Լավ կանցնեն կարևոր հանդիպումները: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, այդ մեկի հետ օրվա երկրորդ կեսին շփվեք. բարենպաստ տպավորություն թողնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը կստիպի հուզվել: Վտանգ կա, որ ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Կպարզվի, որ նախկինում ձեր ընդունած որոշումները անհաջող են եղել, և հիմա պետք է գլուխ հանեք դրանց հետևանքներից: Բայց մի հուսահատվեք, քանի որ ամեն ինչից գլուխ կհանեք, եթե սեփական փորձին ապավինեք ու լսեք առողջ բանականության ձայնը:

Օրվա երկրորդ կեսը հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ կանցնի: Դա բարենպաստ ժամանակ է լինելու ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերն ու հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարենպաստ կլինի համագործակցություն սկսելու, համախոհներ ու նոր գործընկերներ փնտրելու, պայմանագրեր կնքելու համար: Գաղափարները, որոնցով կկիսվեք, շատերին միանգամից դուր կգան: Հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա մերժել ձեր գործնական առաջարկները; Լավ գումար աշխատելու հնարավորություն կունենան այն Ձկները, որոնց գործունեությունը կապված է գիտական ու մշակութային միջոցառումներ կազմակերպելու հետ:

Չեն բացառվում լարված պահերը մտերիմների հետ հարաբերություններում; Մյուսներին ձեր արարքներն ամեն անգամ հասկանալի չեն լինի, ինչ-որ մեկին կարող է թվալ, որ չափազանց բռնկուն ու անհամբեր եք: Սակայն դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևն ու լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2630 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0