ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3657 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մեծ էներգիա կխլի աննշան ու անկարևոր խնդիրների լուծումը: Ձեր ժամանակն էլ ճիշտ չեք բաշխի, օրինակ, կծախսեք այն դատարկ գործերի, անօգուտ զրույցների ու այն մարդկանց հետ վիճելու վրա, ովքեր քիչ բան են հասկանում: Խոյերը, ովքեր կկարողանան հրաժարվել անպիտան բաներից կամ գոնե հետաձգել դրանք, հաջողության կհասնեն, կանեն այն, ինչ ծրագրել էին, և նույնիսկ ավելին:

Երեկոյան լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհիշեն իրենց հին նախասիրությունների մասին ու հաճույք կստանան դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր գործերը լավ է ստանձնեք առավոտվանից, քանի որ օրվա առաջին կեսը երկրորդից հաջող ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Բարդ գործերից սպասվածից արագ գլուխ կհանեք, և երբեմն ինքներդ էլ կզարմանաք դրա վրա:

Ավելի ուշ լարված շրջան կգա: Նոր ու շտապ խնդիրներ կհայտնվեն, որոնց լուծումից հաճախ կշեղեն շրջապատողները: Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Մտերիմները ձեզանից զիջումներ կակնկալեն, իսկ իրենք նույնիսկ դատարկ բաներում ճկունություն չեն դրսևորի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը շատ դժվար կլինի: Չի բացառվում՝ մի քանի անհաջող փորձից հետո գաք այն եզրակացության, որ լավ է ամեն ինչ ինքնուրույն անեք: Դա վատ տարբերակ չէ, չնայած՝ ջանքեր կպահանջի: Նկատի ունեցեք, որ բոլոր ձգտումներին այսօր հասնել չի ստացվի: Հնարավոր է՝ ավելի խելամիտ լինի համբերությամբ զինվելն ու ավելի բարենպաստ պահի սպասելը:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ընտանեկան գործերին, տնային խնդիրների լուծմանը: Դա բավական հոգնեցուցիչ ժամանակահատված կլինի, բայց ձեր ջանքերը զուր չեն լինի: Դրանց արդյունքը կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, և հենց դա խնդիրների պատճառ կդառնա: Օրն այնքան էլ վատը չէ, բայց դուք ուշադրություն կդարձնեք միայն ձեր սխալների, թերացումների վրա, իսկ հաղթանակները պարզապես չեք նկատի: Աշխատեք ավելի շատ շփվել նրանց հետ, ովքեր ձեզ հասկանում ու աջակցում են: Հենց նման մարդկանց շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք, շատ բաների այլ կերպ կնայեք:

Շատ Խեցգետինների կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Օրը հարմար է ընտանեկան միջոցառումների, հեռու հարազատների հետ հանդիպումների համար: Կարող եք այցելել հին ընկերներին, ովքեր ուրախ կլինեն տեսնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարգուկանոն հաստատելու ժամանակն է: Դա արագ անել ամեն անգամ չի ստացվի: Շատ բան ավելի բարդ կլինի, քան նախկինում էր թվում, ստիպված եք լինելու ինչ-որ բան վերաձևել: Բացի այդ, կարող է պարզվել, որ լուծված համարվող խնդիրները ոչ մի տեղ չեն անհետացել ու ուշադրության կարիք ունեն: Նման իրավիճակներում հանգստություն պահպանելը դժվար է, բայց ձեզ մոտ դա կստացվի: Դուք գլուխներդ չեք կորցնի և դրա շնորհիվ հաջողության կհասնեք:

Օրը հարմար է գործնական կապերն ամրապնդելու, ինչպես նաև նոր համախոհներ փնտրելու համար: Դուք շատ մարդկանց հետ լավ լեզու կգտնեք ու միշտ կիմանաք, թե ում կարող եք վստահել, իսկ ում՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիանալի օր է, որը թույլ կտա հասնել կարևոր նպատակներին: Դուք վճռական տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք արագ գործել: Մրցակիցները չեն կարողանա առաջ անցնել ձեզանից ու նույնիսկ հասնել ձեզ: Շատ գործերում հաջողության կհասնեք իմպրովիզներ անելու, նպատակին հասնող անսովոր ուղիներ փնտրելու շնորհիվ:

Օրը հրաշալի է ձեր ձեռքբերումների ու հաղթանակների մասին պատմելու համար: Դա հետաքրքրություն կառաջացնի ու որպես պարծանք չի դիտվի: Ձեր հաջողություններով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հավանական են չծրագրված հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է կարևոր ու օգտակար գործերի համար: Կարող եք անցնել այն գործին, որը երկար ժամանակ հետաձգում էիք: Հիմա դուք էներգիայի ներհոսք կզգաք, հստակ կիմանաք, որ ունակ եք հաղթահարել խոչընդոտները, այդ իսկ պատճառով՝ չեք ընկրկի դրանց առաջ, սկսածը կիսատ չեք թողնի, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի:

Չի բացառվում՝ հաջող լուծվեն վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Դրանք ձեզ համար անակնկալ չեն լինի, քանի որ ձեր գործողությունների արդյունքը կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Այն հնարավորություն կտա ուղղել հին սխալները, ավարտին հասցնել սկսածը: Հիմա ձեզ համար ամենակարևորը չշտապելն ու ոտքի վրա կարևոր որոշումներ չընդունելն է: Հին ծանոթների խորհուրդները կարող են օգտակար լինել, սակայն դուք դրանց միանգամից չեք հետևի: Բայց դա էլ չի խանգարի ձեզ հասնել դրված նպատակին:

Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող անձնական բնույթի խնդիրները: Լրիվ պարզ կդառնա այն, ինչ նախկինում թաքնվում էր ակնարկների հետևում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ կլինի օրվա սկիզբը: Աշխատեք այն առավելագույնս արդյունավետ օգտագործել: Այս հատվածում կարող եք գլուխ հանել բարդ գործերից, ավարտել ավելի վաղ սկսածը: Արդյունքը, որին կհասնեք, կարող է գերազանցել բոլոր ակնկալիքները: Հաջողությամբ կլուծվեն կազմակերպչական հարցերը:

Ավելի ուշ կգա հանգստի ու զվարճանքների համար հարմար ժամանակը: Երեկոյան կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Կարող եք ինչ-որ մեկին հյուր գնալ կամ մտերիմներին հավաքել ձեր տանը: Երկու դեպքում էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան պետք է հասցնեք, իսկ գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Գլխում տարաբնույթ մտքեր կհայտնվեն, շրջապատողները կշեղեն զրույցներով: Բացի այդ, նոր առաջադրանքներ կհայտնվեն և ամեն անգամ հասկանալի չի լինի՝ արդյոք արժե դրանք անհապաղ լուծել, թե կարելի է  հետաձգել:Հազիվ թե մեկ ուրիշը նման պայմաններում կարողանար խելամիտ գործել, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Ընկերները հրաշալի խորհուրդներ կտան:

Շատ մի հուզվեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Համառությունը պտուղներ կտա, հնարավորություն կընձեռի արմատապես դեպի լավը փոխել այն իրավիճակը, որը նախկինում համարյա անհույս էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին դժվար է լինելու: Հուզական դաշտը լարված կլինի, հույզերի ազդեցությամբ կասեք կամ կանեք այն, ինչի մասին շուտով ստիպված կլինեք զղջալ: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, փոքրիկ խնդիրներ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բայց վշտանալ պետք չէ, քանի որ բարդ շրջանը երկար չի տևի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կաճի, շատ բան կհեշտանա, տրամադրությունն էլ կլավանա: Հարմար ժամանակ է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, կհասկանաք՝ ինչպես են զարգանալու իրադարձությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի, արդյունավետ օր է: Նույնիսկ անհույս գործերը կարելի է շարժել մեռյալ կետից, եթե դրա համար բավականաչափ ջանքեր գործադրվեն: Դուք էներգիայով լի, վճռական կլինեք: Հազիվ թե ինչ-որ մեկը վճռի կանգնել ձեր ճանապարհին, իսկ եթե նման մարդ գտնվի, շուտով կզղջա դրա համար: Աստղերն այսօր ամեն հարցում կաջակցեն ձեզ:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ, ինչպես նաև դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Դուք ստացածը զուր չեք վատնի, գնումներն ու ներդրումները հաջող կլինեն: Չնայած նրան, որ գործեր շատ կլինեն, նույնիսկ օրվա վերջին հոգնածություն չեք զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3657 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8