ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1973 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտյան հիմարություններ չանելը դժվար է լինելու: Այդ հատվածը ուժեղ ապրումներ կբերի և մի դատարկ բանն էլ բավական կլինի, որ կորցնեք հավասարակշռությունը: Լսեք այն մարդկանց խորհուրդները, ովքեր կոչ են անում ղեկավարվել առողջ բանականությամբ ու չշտապել: Պետք չէ ինչ-որ մեկի հետ քննարկել ձեր գաղափարները. նման զրույցները կարող են խանգարել կյանքի կոչել մտածածը:

Օրվա երկրորդ կեսը ավելի լավ կդասավորվի: Պարզ կդառնա, թե ինչ է պետք անել. հնարավորություն կունենաք հաջողության հասնել ձեզ համար կարևոր գործում: Մտերիմները կհավատան, որ հաջողության եք հասնելու, և դա կոգեշնչի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ բարենպաստ է գործնական շփումների համար: Արժե հանդիպել նրանց հետ, ում վրա կարևոր է լավ տպավորություն թողնելը: Նույնիսկ քննադատաբար տրամադրված մարդիկ անտարբեր չեն մնա ձեր հմայքին. ձեր գիտելիքներն ու փորձը բոլորն ըստ արժանվույն կգնահատեն: Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնց լուծման վրա կկենտրոնանաք ու մի կողմ կդնեք մնացած ամեն ինչ:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը: Երեկոն կուրախացնի ընտանիքում հաճելի նորություններով: Որոշ Ցուլեր հարազատներից մեկին վերաբերող լավ նորություններ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչ էլ կատարվի շուրջը, ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել: Հենց դրա շնորհիվ էլ սխալներ չեք անի ու ճիշտ որոշումներ կընդունեք, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողանա ու ստիպված կլինեն նահանջել: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, բայց չեն կարողանա հետևել դրանց. դրանից հարաբերությունները կլարվեն:

Օրվա երկրորդ կեսին շփումներին ընտրողաբար մոտեցեք. դեպի ձեզ կարող են ձգտել կասկածելի անձինք: Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, ովքեր շատ կփորձեն շահել ձեր համակրանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ ժամանակ կխլեն դատարկ զրույցները, անկարևոր բաների մասին վեճերը: Դուք պետք եղածից շատ կտաքանաք ու վտանգ կա՝ վիճեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օգտակար կլինի ընթացիկ գործերի վրա կենտրոնանալը: Դրանցից արժե արագ գլուխ հանել. այդ ժամանակ հնարավորություն կունենաք ինչ-որ հետաքրքիր բանի անցնել:

Երեկոն հիշարժան հանդիպումներ է խոստանում: Այդ ժամանակը հարմար է հին կապերը վերականգնելու և ձեր մասին այն մարդկանց հիշեցնելու համար, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Հին ծանոթները ուրախ կլինեն շփվել ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հագեցած ու արդյունավետ օր է: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք հրաժարվի մտածածից, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, նույնիսկ եթե ստիպված լինեք հակահարված տալ ուժեղ մրցակցին:

Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ: Վտանգ կա՝ լրիվ կորցնեք գլուխն ու ցանկալին իրականության տեղ ընդունեք: Աշխատեք իրադարձությունները չշտապեցնել. ավելի լավ է հետևեք, թե ինչպես են դրանք զարգանալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բավականին անհաջող կսկսվի: Դուք պետք է զբաղվեք ընտանեկան գործերով, լուծեք ուրիշների խնդիրները, գլուխ հանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Շրջապատողները ձեզանից անհապաղ հաջողություններ կսպասեն, իսկ դա կստիպի հուզվել: Բարեբախտաբար, բարդ շրջանը երկար չի տևի, շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը առաջընթաց է խոստանում ձեզ համար յուրահատուկ կարևորություն ներկայացնող գործում: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները: Դրանից հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք առաջ շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ արդյունավետ օր է, կարող եք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, գլուխ հանել բարդ գործերից: Նոր խնդիրները ձեզ չեն վախեցնի, ոգևորությամբ կստանձնեք դրանք: Խոչընդոտները, որոնց առաջ մյուսները կընկրկեին, ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Միայն մի մոռացեք, որ ձեզ նույնպես գոնե երբեմն հանգիստ է անհրաժեշտ: Գերհոգնածության պատճառով ինքնազգացողությունը կարող է վատանալ:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Նրանք ոչ միայն լավ կհասկանան ձեզ ու կգտնեն ձեզ աջակցելու ձևը, այլ նաև հաճախ կօգնեն հաջողության հասնել: Կհասկանաք, որ ինչ էլ պատահի, խնդիրների հետ միայնակ չեք մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին կարևոր որոշումներ մի ընդունեք ու խոստումներ մի տվեք: Այդ հատվածում կսավառնեք ամպերում, ձեզ բացարձակապես ամեն ինչ հնարավոր կթվա: Ավելի ուշ՝ ուժերն իրատեսորեն գնահատելուց հետո, կվերանայեք ձեր պլաններն ու կհասկանաք, որ բոլոր գաղափարները չի կարելի կյանքի կոչել: Բայց համարձակ մտահղացումների մասին մոռանալ էլ պետք չէ. հնարավոր է ավելի ուշ վերադառնաք դրանց:

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Հաճախ դրանք ձեր կամ ձեր մտերիմների շռայլ լինելու հետևանքները կլինեն: Ինչ-որ գնումներ ստիպված եք լինելու հետաձգել: Ցանկալի չէ ընկերներից պարտքով գումար վերցնել կամ դիմել վարկի հարցով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումների համար բարենպաստ օր է: Ձեզ հավասարը չի լինի այնտեղ, որտեղ պետք է դուր գաք ինչ-որ մեկին, արժանի գաղափարներով հետաքրքրեք կարևոր մարդուն: Հմայքը կօգնի գործնական հարցերն ու անձնական խնդիրները լուծելիս: Հաճախ ձեզ չեն մերժի միայն նրա համար, որ չեն ուզենա վշտացնել այդպիսի համակրելի մարդուն:

Միապաղաղ գործերով զբաղվելիս արագ կսկսեք ձանձրանալ: Ձեզ նոր տպավորություններ են պետք, ու այդ հարցում կօգնի ոչ մեծ ուղևորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այնքան վճռական տրամադրված կլինեք, որ ունակ կլինեք ճանապարհից ցանկացած խոչընդոտ հեռացնել: Ցավալի կլինի էներգիան զուր վատնելը, այնպես որ՝ օրը սկսեք նպատակներ ընտրելուց ու առաջնահերթությունները դնելուց: Կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք, նույնիսկ եթե ստիպված լինեք հակահարված տալ շրջապատողներին, ովքեր կփորձեն խառնվել ձեր գործերին: Հնարավորություն կունենաք կյանքում արմատական դրական փոփոխություններ անել. բաց մի թողեք այդ շանսը:

Օրը հարմար է ուսման ու ստեղծագործելու համար: Շատ իրերի մյուս մարդկանց նման չեք նայի, այնպես որ՝ երբեմն ձեր գաղափարներով կզարմացնեք նրանց: Իսկ արդյունքները, որոնց կհաջողվի հասնել, կցնցեն շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Այդ հատվածում չեն բացառվում խնդիրներն ու անհաջողությունները, բայց պետք չէ դրանք սրտին մոտ ընդունել: Բացասական միտումների ազդեցությունն արագ անկում կապրի, շատ շուտով դրական փոփոխություններ կնկատեք: Մի շտապեք կարևոր գործեր ստանձնել. լավ է սպասեք հարմար պահի:

Լսեք հին ծանոթների տված խորհուրդները: Երբեմն կողքից հայացքը շատ օգտակար կլինի. մարդիկ կնկատեն այն, ինչին դուք ուշադրություն չեք դարձրել: Իսկ ահա խորհուրդներ տալ չարժե. հազիվ թե դրա համար ձեզ շնորհակալ լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք չեք վախենա ո՛չ դժվարություններից, ո՛չ անբարենպաստ պայմաններից, ո՛չ ուժեղ մրցակիցներից: Հնարավորություն կունենաք կարևոր հաղթանակներ տոնել, ընդ որում՝ դրա համար համախոհների աջակցության կարիքն էլ չի լինի. պատրաստ կլինեք ռիսկի դիմել: Հաճախ հաջող կլինեն ձեր համարձակ մտահղացումները: Հետաքրքիր է, որ դրանք ոչ ոք չի կարողանա կրկնել:

Սովորական գործերը ձանձրույթ կառաջացնեն: Ինչքան երկար զբաղվեք դրանցով, այնքան կվատանա տրամադրությունը: Վառ հույզերի պակաս կզգաք: Դրանք կստանաք այն ժամանակ, երբ սկսեք նոր բան սովորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1973 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5