ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1912 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Փոքրիկ թյուրիմացություններ ու աննշան դժվարություններ հնարավոր են, բայց օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Հավանական են լավ նորություններ ու գրավիչ գործնական առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի կարևոր մասնագիտական հաղթանակներով: Կարող եք ուսում սկսել. հիմա արագ կմտապահեք այն, ինչ պետք է, ինքնուրույն գլուխ կհանեք բարդ հարցերից:

Օրը վատը չէ հին ծանոթների հետ շփվելու համար. դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, հրաշալի կհասկանաք մեկդ մյուսին: Ավելի բարդ կլինի նրանց հետ պայմանավորվելը, որոնց առաջին անգամ եք տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ համար դժվար կլինի հավասարակշռությունը պահպանելը: Այսօր դուք սովորականից հուզական կլինեք, շատ բաների սուր կարձագանքեք, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին: Ավելի վատ. դրանից կուզենան օգտվել ձեր թշնամիները: Զգոն եղեք: Ցանկացած սխալ քայլ թանկ կնստի ձեզ վրա:

Շատ Ցուլերի սխալներից հետ կպահի ավելի վաղ ստացած փորձը: Իսկ ահա ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: Աշխատեք շատ ժամանակ չվատնել անկարևոր հարցերի քննարկման վրա. դատարկ զրույցները հաճախ կփչացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք օրվա առաջին կեսին ինչ-որ օգտակար բան անել: Դա ամենաբարենպաստ ժամանակահատվածն է լինելու, հետո ավելի դժվար կլինի: Լավ է չհետաձգեք հանդիպումներն ու բանակցությունները, ինչպես նաև կարևոր գործերը, որոնք վաղուց ձեր ուշադրության կարիքն են զգում:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ. ամենալուրջ վեճերը կառաջանան գումարի պատճառով: Բացի այդ, շատ կասկածամիտ կդառնաք, կկասկածեք նույնիսկ այն մարդկանց վրա, որոնց նախկինում անսահման վստահում էիք: Դա երկար ժամանակով կփչացնի ձեր հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ չէ, որ լավագույն ձևով կդասավորվի, բայց դուք չեք հանձնվի: Համառությունը հատկապես օգտակար կլինի օրվա առաջին կեսին: Դուք կհասնեք նրան, ինչի հույսը չունեիք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, անհավանական հանդիպումները: Դուք հեշտությամբ կծանոթանաք ամենատարբեր մարդկանց հետ, մոտեցում կգտնեք նրանց, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն թույլ կտա ավարտին հասցնել հին գործերը, լուծել այն հարցերը, որոնց շուրջ երկար մտորել եք: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, պարզ կդառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստացեք: Օրը հարմար է կարելի է ասել ոչինչ չանելու, միայն երազելու ու երևակայությանը տրվելու, լավագույն դեպքում՝ հեռու ապագայի ծրագրեր կառուցելու համար: Կարող եք ժամանակ անցկացնել մարդկանց հետ, ովքեր ձեզ նման սիրում են վայելել կյանքն ու գիտեն, թե ինչ կարևոր է երբեմն-երբեմն ոչ մի բանից իրենց չզրկելը:

Պետք է խուսափեք տհաճ հիշողություններից, որոնք կարող են երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը: Երկար զրույցներ մի վարեք այն մարդկանց հետ, ովքեր միշտ կենտրոնացած են վատի վրա: Լավատեսորեն տրամադրված մարդկանց հետ շփումներն ավելի օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է: Համարյա ամեն ինչ պետք եղածի նման չի ընթանա: Նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար պետք է տիտանական ջանքեր գործադրեք: Բացի այդ, շրջապատողները հաճախ կխանգարեն ձեզ, չնայած՝ կձգտեն օգնել: Ավելի լավ է զբաղվեք շտապողականություն չպահանջող գործերով: Ճիշտ որոշումներ ընդունելու համար ձեզ ժամանակ է պետք:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի, բայց դրանց իրագործման հարցում լավ է չշտապեք: Ձեր բոլոր մտահղացումները չէ, որ այնքան հաջող կլինեն, որքան առաջին հայացքից կթվան: Չի բացառվում՝ սխալներից խուսափելու համար ծանոթների խորհուրդների կարիքն ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է գործնական կապեր հաստատելու, բանակցելու, պլանները քննարկելու համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, իսկ դա շատերին դուր կգա: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզ հետ վերապահումներով էին շփվում, հիմա համագործակցություն կառաջարկեն: Հնարավորություն կունենաք ընկերանալ նրանց հետ, ում վաղուց եք համակրում:

Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Նկատի ունեցեք, որ հիմա լավ է աշխատել, այլ ոչ թե ծախսել: Խոշոր գնումների հարցում մի շտապեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից ու հոգ տարեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք ինքնավստահ ու համառ կլինեք: Չի գտնվի մեկը, ում ուժերի սահմաններում կլինի ստիպել ձեզ հրաժարվել մտածածից: Հոգու խորքում դուք կհասկանաք, որ ձեր բոլոր գաղափարներն անթերի չեն, բայց, միևնույն է, չեք հրաժարվի դրանք կյանքի կոչելու մտքից: Ոգևորությունը, որով կստանձնեք գործերը, շատերի սրտով կլինի: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել, կլինի նաև մեկը, ով առաջին հայացքից կսիրահարվի ձեզ:

Զգույշ եղեք ֆինանսներին վերաբերող հարցերում: Դուք հաճախ գումարը կվատնեք դատարկ բաների վրա, չեք մտածի, որ դրանց կարելի էր ավելի արժանի կիրառում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տհաճություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ այնքան էլ վատը չի լինի: Այն հարմար է հին գործերին ու մտահղացումներին վերադառնալու, ավելի վաղ սկսածն ավարտին հասցնելու, կարևոր հարցերին պատասխաններ գտնելու համար: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Չի բացառվում՝ հաջողակ լինեք մի գործում, որի հետ մեծ հույսեր էիք կապում:

Հաճելիորեն կզարմացնեն հին ծանոթները, որոնց շնորհիվ ողջ օրվա ընթացքում հրաշալի տրամադրություն կունենաք: Որոշ Աղեղնավորներ անսպասելի հյուրեր կունենան, որոնց համար շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի. նոր վայրերում անսովոր մարդկանց կհանդիպեք, որոնց հետ շփումները հետաքրքիր ու օգտակար կլինեն: Հաճախ հաջողակ կլինեն նրանք, ովքեր չեն վախենա համարձակ փորձարկումներից, նպատակին հասնելու համար ռիսկի կդիմեն: Վճռականության ու հաստատակամության շնորհիվ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել:

Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով, հավանական են դրական փոփոխություններ ընտանիքում: Սիրային հարաբերություններում պետք է նախաձեռնող լինեք: Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ռիսկի դիմել, և դա ձեզ այնքան էլ դուր չի գա: Բայց իրավիճակը վճռական գործողություններ է պահանջում, իսկ մտորելու համար շատ ժամանակ չեք ունենա: Այնպես որ՝ հավաքեք ուժերն ու սկսեք նոր բարձունքներ գրոհել: Ճանապարհի սկզբին ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, փոխարենը հետո ամեն ինչ կհեշտանա:

Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, գործարքներն էլ այնքան հաջող չեն լինի, որքան կանխատեսում էիք: Գնումների հարցում լավ է չշտապել, հատկապես եթե խոսք գնա այնպիսի բաների մասին, որոնց անհրաժեշտության վրա ինքներդ էլ կասկածում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գումարը ռիսկի մի ենթարկեք: Այսօր ֆինանսական հարցերում ձեզ բնորոշ կլինի որոշակի թեթևամտությունը, ինչպես նաև վստահող լինելը, ինչի պատճառով կարող եք տուժել: Գործնական կապերին ընտրողաբար մոտենալը թույլ կտա խուսափել սխալներից ու հիասթափություններից: Նկատի ունեցեք, որ այսօր ձեռք բերած պայմանավորվածություններն ավելի ուշ ստիպված եք լինելու վերանայել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հին ընկերների հետ շփվելու համար: Նրանք անկախ ամեն ինչից ձեր կողմից կլինեն, աջակցության խոսքեր կգտնեն ու լավ խորհուրդներ կտան: Չեն բացառվում անսպասելի այցերը: Դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվերներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1912 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/17