ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1954 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Նույնիսկ եթե շատ բան պլանի համաձայն չընթանա, դուք կգտնեք իրավիճակը վերահսկելու ձևը: Պետք կգա այն, ինչ հասցրել եք սովորել վերջին շրջանում: Օգտակար կլինի հին գաղափարների ու նախագծերի մասին հիշելը: Հնարավոր է՝ եկել է դրանք կյանքի կոչելու համար հարմար ժամանակը:

Որոշ Խոյերի օգտակար ծառայություններ կմատուցեն նոր ծանոթները: Հավանական են անսպասելի ուղևորություններ: Դրանք հոգնեցուցիչ կլինեն, հատկապես եթե միայնակ ճամփա գնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հակասական կլինի: Շատ Ցուլեր մեծ դժվարությամբ կկարողանան հանգստություն պահպանել: Նշանի ներկայացուցիչներն իրենք իրենց հետ հաշտ չեն լինի, իսկ շրջապատողները կնկատեն դա ու կրակին յուղ կլցնեն: Դուք բոլոր դեպքերում կգտնեք լուրջ կոնֆլիկտներից խուսափելու ձևը, բայց դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք կլինի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կաճի, օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա, պարզ կդառնա, թե ինչպես պետք է անցնեք կուտակված խնդիրների լուծմանը: Օրվա այս հատվածը նաև շատ հաճելի հանդիպումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ոչ մի հոգնեցուցիչ ու կարևոր բան մի պլանավորեք: Եթե հնարավորություն կա, օրը նվիրեք հանգստին, ձեզ համար օգտակար կլինի ուժերը վերականգնելը: Ուշադրություն պահանջող գործերին առավելագույնս լուրջ ու հանգիստ մոտեցեք: Ավելորդ ապրումները օգուտ չեն տա, փոխարենը էլ ավելի կբարդացնեն իրավիճակը:

Հակասական լուրեր կստանաք, մի մոռացեք ստուգել ստացված տեղեկատվությունը: Վտանգ կա, որ ձեզ մտածված մոլորության մեջ են ուզում գցել: Զգոն եղեք նոր ծանոթների հետ, եթե նրանք համառորեն փորձում են դուր գալ ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ուժերը ճիշտ գնահատել ամեն անգամ չի ստացվի: Երբեմն կթվա, թե ունակ եք հասնել ամենին, ինչ ուզում եք, բայց, ցավոք, այդպես չէ: Խոստումներ տալուց կամ ուրիշների համար պատասխանատվություն վերցնելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Հաճախ ձեզ համար անհասկանալի կլինի, թե ինչու են շրջապատողները վարվում այս և ոչ թե այլ կերպ: Դա պարզելու փորձերն անհաջող կլինեն:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Մարդիկ, որոնց հասկացողության ու աջակցության վրա սովոր եք հույս դնել, հիմա կքննադատեն ձեզ, կմատնանշեն ձեր սխալները: Նույնիսկ անմեղ նկատողություններին շատ սուր կարձագանքեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, գործնական տրամադրվելն ու ամպերում չսավառնելն է: Թույլ մի տվեք, որ երազանքներն ու ֆանտազիաները շեղեն ձեզ իրական գործերից, նույնիսկ եթե վերջիններս բավական ձանձրալի ու ոչ այնքան հեռանկարային են թվում: Երբեմն ստիպված եք լինելու ինչ-որ ձանձրալի բանով զբաղվել, բայց դա էլ օգուտ կտա:

Հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը, չեն բացառվում շահավետ գործարքները: Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի: Այն հարմար է ինքնուրույն աշխատանքի ու համագործակցության համար: Համախոհներ գտնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ ու ոչ այնքան արդյունավետ օր է: Ինչով էլ զբաղվեք, ձեզ անընդհատ կշեղեն: Չեք կարողանա հասկանալ, թե որ առաջադրանքներն են անհապաղ լուծում պահանջում, իսկ որոնք կարող են սպասել: Կարևոր է չշտապել: Եթե ամեն քայլն ու արարքը մտածեք, սխալներ չեք անի, թշնամիների լարած թակարդներն էլ չեք ընկնի:

Օգտակար կլինի այն գործերի մասին հիշելը, որոնք ժամանակին ստիպված եք եղել հետաձգել: Հիմա դուք արագ գլուխ կհանեք դրանցից, որից հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաճելի, բայց բավական անօգուտ կսկսվի: Հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ ու նոր ծանոթություններ հաստատել, որոշ Կշեռքների կհրավիրեն անսովոր միջոցառումների: Բայց այս շրջանում սկսած գործերը դժվար կլինի ավարտին հասցնելը, իսկ որոշ հարցեր այդպես էլ չլուծված կմնան:

Օրվա երկրորդ կեսն ավելի արդյունավետ կանցնի: Հենց այն հաջողության հասնելու հնարավորություն կտա: Պետք կգան ավելի վաղ ստացված գիտելիքներն ու փորձը: Մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել, կօգնեն կարևոր հաղթանակներ տոնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար: Համարձակ ասեք այն, ինչ մտածում եք. դա շատերի վրա լավ տպավորություն կթողնի: Կարող եք խախտել ավանդույթները, փորձարկումներ անել ու նպատակին տանող սեփական ուղիները փնտրել: Այո, ձեր արարքները ինչ-որ մեկին կզարմացնեն ու նույնիսկ շոկի կենթարկեն, բայց հենց դրանց շնորհիվ կարևոր հաղթանակներ կտոնեք:

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք արդյունավետ համագործակցության կամ երկարատև ընկերության սկիզբ կդնեն: Դժվարություններ կառաջանան փաստաթղթերի հետ աշխատելիս: Ուշադիր չեք լինի: Մի ծուլացեք ամեն ինչ երկու անգամ ստուգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է հին սխալներն ուղղելու և երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները լուծելու համար: Դուք հանգիստ ու վճռական կլինեք, պատրաստ կլինեք հաղթահարել դժվարություններն ու պայքարել ուժեղ մրցակցի դեմ: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, դրանց վրա ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Հնարավոր է, ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն կամ նոր աշխատանք առաջարկեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ չեն լինի: Մտերիմները ձեզանից շատ բան կսպասեն, դուք էլ կփորձեք արդարացնել նրանց հույսերը, ինչն ամեն անգամ չի հաջողվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ինքնատիրապետումը պահպանելը սովորականից դժվար կլինի: Շրջապատողները կարծես հատուկ կփորձեն ձեր համբերությունը, անընդհատ բարդ հարցեր կտան, կխառնվեն ձեր գործերին ու անտեղի խորհուրդներ կտան: Վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Հոգեկան հավասարակշռությունը վերականգնելուն կօգնեն հետաքրքիր զբաղմունքները, ինչպես նաև պայմանների փոփոխությունը: Մտածեք, թե ուր կուզենայիք մեկնել կարճ ժամանակով:

Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի: Օրը հարմար է գումարի հետ կապված խնդիրները լուծելու համար: Որոշ Այծեղջյուրների նշանակալի դրամական մուտքեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Այն միանման լավն է և՛ գործնական շփումների, և՛ անձնական հանդիպումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին կես խոսքից կհասկանաք, մոտեցում կգտնեք նրանց, ովքեր ձեզ նման չեն: Նոր ծանոթությունները կուրախացնեն, աշխարհիկ միջոցառումներին այցելությունն էլ կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Զգույշ եղեք գումարի հետ, դուք հակված կլինեք դրանք ծախսել լրիվ անպիտան բաների վրա: Կարևոր գնումներ անելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Խոսքը հատկապես ապառիկ գնումների մասին է: Ֆինանսների հանդեպ ձեր թեթևամիտ վերաբերմունքի պատճառով այսօր կնքված գործարքներն անհաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է համախոհներ ու գործընկերներ փնտրելու համար: Շջապատողներին հեշտությամբ կգրավեք ձեր գաղափարներով, երբեմն ձեր մտահղացումները կյանքի կոչելուն կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Համատեղ աշխատանքը երկարատև ընկերության սկիզբ կդնի: Ի դեպ, գործնական հարցերի լուծման ժամանակ օգտակար կլինի հաշվի առնել անձնական համակրանքն ու հակակրանքը:

Շատ Ձկների օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Նշանի ներկայացուցիչները բաց չեն թողնի ավելի վաղ գործած սխալներն ուղղելու ու կարևոր գործերից գլուխ հանելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1954 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6