ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2822 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ օր է, որը հարմար է շատ ու շատ գործերի համար: Կարևոր կլինի չշտապելը: Դուք մտածելու բան կունենաք: Առողջ բանականությունը, ցանկացած նախաձեռնության լուրջ մոտեցումն ու մանրուքներին ուշադրությունը թույլ կտան խուսափել սխալներից, ժամանակին լուծել կարևոր հարցերը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի իրադարձություններ, տրամադրություն բարձրացնող լուրեր:

Երբեմն դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը: Նրանց ձեր մտքերի ընթացքը հասկանալի չի լինի, ինչ-որ դատողություններ սխալ կթվան: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, բոլորին պարզ կդառնա, թե ինչում էիք դուք ճիշտ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք զարմանալիորեն համառ կլինեք ու ձեր ուզածին կհասնեք նույնիսկ այն ժամանակ, երբ շրջապատողներին դա համարյա անհնար կթվա: Չի բացառվում առաջընթացն այն գործերում, որոնց հաջողության հետ ոչ ոք հույսեր չէր կապում: Կկարողանաք ավարտին հասցնել նախկինում սկսածը, լուծել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը:

Օրվա երկրորդ կեսը ֆինանսական տեսանկյունից բարենպաստ կլինի: Հնարավոր են և՛ դրամական մուտքեր, և՛ շահավետ գործարքներ: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում: Դրանք դեպի լավը կփոխվեն, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը խոստանում է ուրախացնել հրաշալի գաղափարներով ու նոր հնարավորություններով: Շատ Երկվորյակների համար այն կապված կլինի ժամանակին թանկ կապերը վերականգնելու հետ: Կկարողանաք հաշտվել նրա հետ, ում հետ վիճել էիք դատարկ բանի պատճառով: Երբեմն մի զանգն ու մի քանի խոստումն էլ բավական կլինեն հարաբերությունները վերականգնելու համար:

Նախկինում ծագած շատ խնդիրներ հաջող կլուծվեն ձեր հնարամտության ու դիտողունակության շնորհիվ, դուք կտեսնեք այն, ինչ ուրիշները չեն նկատել: Օրը հարմար է ֆինանսների հետ կապված խնդիրները լուծելու համար և հաջող գործարքներ ու գնումներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն հաճելի կանցնի: Հանգստանալու, ձեզ դուր եկող մարդկանց հետ շփվելու, սիրելի գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Աշխատեք ձեզանից շատ բան չպահանջել: Եթե իրական նպատակներ դնեք, հիասթափություն էլ չի լինի:

Շատ Խեցգետիններ աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն, կհասկանան, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մասնագիտական աճ արձանագրելու համար: Օրվա երկրորդ կեսին տնային հոգսերը կշատանան: Չի բացառվում՝ փոքրիկ վերանորոգման կարիք լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ կլինի: Հիմա դուք հակված կլինեք անգործության մատնվելու, ծուլանալու, ամեն ինչ հետաձգելու: Որոշ Առյուծներ չափազանց շատ բան կսպասեն շրջապատողներից և չեն անի քայլեր, որոնք իրենցից ջանքեր կպահանջեն: Եթե բարդ խնդիրների լուծումը հետաձգելու և մի փոքր հանգստանալու հնարավորություն կա, հենց այդպես էլ վարվեք:

Շտապ գործերից գլուխ հանելուն հաճախ կօգնեն ընկերներն ու հին ծանոթները: Նրանց էլ կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով: Երբեմն կողքից հայացքը շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան պետք է չտրվեք պահի հույզերին, դրանք ապակառուցողական կլինեն: Հույզերին տրվելու դեպքում կարող եք վնասել և՛ շրջապատողներին, և՛ ինքներդ ձեզ: Իսկ ահա լավ մտածված գործողությունները հրաշալի պտուղներ կտան: Լավ է խուսափեք չափազանց անկեղծ զրույցներից, չկիսվեք չստուգված տեղեկատվությամբ կամ լավ չմտածված գաղափարներով:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա, իսկ մանրուքների պատճառով վշտանալ չեք ուզենա: Այդ հատվածում կկարողանաք հաջողության հասնել այն գործերում, որոնք վերջին շրջանում չափազանց բարդ էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի վախեցեք ստանձնել բարդ խնդիրները, վերադառնալ նրան, ինչը ժամանակին չի ստացվել: Կկարողանաք իրագործել հին ծրագրերը: Հաճախ գործերում կօգնեն մարդիկ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Ընդհանուր հետաքրքրություններն ու նպատակները արդյունավետ համագործակցության կամ իսկական ընկերության սկիզբ կդնեն: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, դուք լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Նոր բան ստանձնելուց առաջ իրատեսորեն գնահատեք ձեր ուժերն ու գործողությունների ծրագիր կազմեք: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հետևեք ձեր հուզական վիճակին: Օրը կարող է բարդ լինել հատկապես նրանց համար, ովքեր նախընտրում են չզբաղվել ձանձրալի գործերով, այլ դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Պահպանեք լավ տրամադրությունն ու անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը շփումների համար ավելի հարմար է, քան առաջինը: Ինչքան երեկոն մոտենա, այնքան հեշտ կլինի կարևորի մասին պայմանավորվելը: Բայց ավելորդ անկեղծությունից լավ է խուսափեք ողջ օրվա ընթացքում: Մի կիսվեք ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշների գաղտնիքներով: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շնորհակալ կլինեք զսպվածության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք ոչ միայն ինքներդ հրաշալի գլուխ կհանեք գործերից, այլ նաև մյուսներին կոգեշնչեք: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, մարդկանց թիմ կհավաքեք, ովքեր ձեզանից պակաս հետաքրքրված չեն լինի ընդհանուր նպատակին հասնելու մտքով: Բայց ձեզ հանգիստն էլ չի խանգարի, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին, երբ կուտակված հոգնածությունը կարող է ինքնազգացողության վատացման պատճառ դառնալ:

Հարմար օր է հին գործերն ավարտին հասցնելու համար: Հազիվ թե ամեն ինչ հեշտությամբ ստացվի, բայց դուք ձեզ պարզապես հրաշալի կզգաք, երբ ձեր ուսերից ընկնի հոգսերի բեռը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Սա այն բարենպաստ օրերից մեկն է, երբ շատ բան հեշտությամբ կտրվի: Հիմա դուք կարող եք ընտրել՝ ինչի վրա կենտրոնանալ. հին գործերի, որոնք վաղուց ուշադրություն էին պահանջում կամ լրիվ նոր բանի: Երկու դեպքում էլ հաջողության հասնելու շանսերը մեծ են:

Հավանական են անսովոր զուգադիպություններ, ոչ այնքան կարևոր, բայց հետաքրքիր մտքեր տվող իրադարձություններ: Այսօր առաջ եկած ծրագրերը ավելի ուշ կարող եք իրագործել ընկերների աջակցության շնորհիվ: Օգտակար կլինի հին գործնական կապերը վերականգնելը: Չի բացառվում՝ հետաքրքիր առաջարկներ ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նպատակասլացություն ցուցաբերելով՝ կարող եք հասնել վաղուց դրված նպատակներին և նույնիսկ ավելին: Առաջին անհաջողություններից հետո մի հրաժարվեք մտածածից, մի նահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Տրամադրվեք պայքարելու. շանս կա հաղթող դուրս գաք պայմանների կամ ուժեղ մրցակցի հետ մարտից:

Շատ Ջրհոսների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, թշնամիների լարած թակարդը չեք ընկնի: Չեն բացառվում կարևոր զրույցները, որոնք ձեզ համար ամենահաճելի ձևով չեն սկսվի, բայց կավարտվեն այնպես, ինչպես պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հագեցած կլինի հետաքրքիր զրույցներով: Կարող եք քննարկել և՛ գործնական, և՛ անձնական բնույթի հարցերը: Դուք լավ կհասկանաք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, բայց զիջումների չեք գնա, եթե դրա անհրաժեշտությունը չլինի, միշտ կհիշեք ձեր հետաքրքրությունների մասին: Ձեր բռնած դիրքը շատերին դուր կգա: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող գնումներ: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և միշտ կիմանաք, թե ինչքան արժե դրանց վրա ծախսել: Կարող եք հրաշալի նվերներ գնել մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2822 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4