ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 7
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3691 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է, որը լավ գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի: Դուք բաց  չեք թողնի հաջողության հասնելու հնարավորությունը, չեք վախենա ռիսկի դիմել, եթե հասկանաք, որ դա ձեզ օգուտ է տալու: Հաճախ համարձակ ու ինքնատիպ գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել:

Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, համախոհներ ու օգնականներ գտնելն էլ դժվար չի լինի: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ սիրային բնույթ կստանան: Համարձակ նախաձեռնություն ցուցաբերեք. այսօր այն տեղին կլինի կյանքի բոլոր ոլորտներում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը վատ չի սկսվի: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի իրադարձություններ: Դուք կփորձեք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզ դրա համար ու ձեր հանդեպ համակրանքով կլցվեն:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ ու հանդիպումներ: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը քիչ նկատելի կլինի, հնարավոր են ձգձգումներ գործերում, տնային թյուրիմացություններ: Մի հուզվեք, քանի որ խոսքն ընդամենը ժամանակավոր դժվարությունների մասին կլինի, լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Դա հարմար ժամանակ է գործարքներ կնքելու, ինչպես նաև աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված կարևոր հարցերը լուծելու համար: Գործնական հոտառությունը շատ սուր կլինի, դուք սխալներ չեք անի: Չի բացառվում՝ իրենց աջակցությունն առաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել նրանց:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կլինի: Այն հարմար է հանգստի համար ու ընկերների հետ հաճելի շփումներ է խոստանում: Վատ չեն անցնի նաև սիրային ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է ֆինանսական ու գործնական տեսանկյուններից: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք կամ աշխատանք կսկսեք այնպիսի նախագծերի վրա, որոնք շուտով նշանակալի եկամուտ կբերեն: Որոշ Խեցգետիններ կսովորեն այն, ինչ նրանց շուտով պետք կգա:

Ավելի ուշ անձնական գործերի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Ուշադրություն դարձրեք ձեզ համար թանկ մարդկանց, և դա լավագույնս կանդրադառնա հարաբերությունների վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար: Խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան կարող է սպասվածի նման չընթանալ: Աշխատեք չհուզվել ու չբարկանալ: Իրականում իրավիճակն այնքան վատը չէ, որքան առաջին հայացքից կթվա: Բացի այդ, փորձը կհուշի՝ ինչպես լուծել բոլոր խնդիրները: Պետք է միայն հանգստանաք ու իրատեսորեն գնահատեք ստեղծված իրավիճակը:

Շրջապատողները ձեզ խորհուրդներ կտան, բայց բոլոր խորհուրդները չէ, որ արժե լսել: Ձեր գործերին կփորձեն խառնվել մարդիկ, որոնք միայն մոտավորապես գիտեն, թե ինչով եք զբաղվում: Դրան առանց նյարդայնանալու արձագանքել չի ստացվի, բայց ձեզ կհաջողվի հաղթահարել բացասական հույզերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հեշտ օր չէ: Կարևոր բան նախաձեռնելուց առաջ մտածեք, թե ինչ հետևանքներ կունենան ձեր արարքները, գնահատեք ու վերլուծեք իրավիճակը: Պատրանքները կարող են վտանգավոր լինել, իսկ ահա իրերի հանդեպ իրատեսական հայացքը թույլ կտա խուսափել սխալներից:

Չի բացառվում՝ աջակցության կարիք զգաք: Այդ հարցով դիմեք հին ծանոթներին, որոնք տեղյակ են ձեր գործերից ու երկար բացատրություններ չեն պահանջի: Հեռու մնացեք նրանցից, ովքեր չափազանց շատ հարցեր են տալիս: Նման մարդիկ այսօր հեշտությամբ կհանեն ձեզ հավասարակշռությունից, հաճախ կստիպեն չարանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ, բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան կստացվի: Հատկապես լավ կտրվեն երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կլուծվեն վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող խնդիրները: Հավանական են համագործակցության կամ աշխատանքը փոխելու մասին առաջարկները:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Լավ կանցնեն պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումները: Դուք շատերի հետ լեզու կգտնեք, հաճախ դուր կգաք մարդկանց: Որոշ Կշեռքներ կկարողանան ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է: Այն հարմար է հանդիպումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, շատերին դուր կգաք: Չեն բացառվում համագործակցության անսովոր առաջարկները: Որոշ Կարիճներ կկարողանան իրացնել իրենց ստեղծագործ պոտենցիալը, կիրառում կգտնեն իրենց տաղանդներին կամ կմտածեն՝ ինչպես նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածել:

Ուղևորությունները լավ կանցնեն, վառ տպավորություններ կպարգևեն ու երկար կհիշվեն: Միակ դժվարությունն այն է, որ ճանապարհին չծրագրված ծախսերի կարիք կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին չմտածված արարքներից ու արտահայտություններից, հաշվարկների մեջ սխալներից խուսափելը դժվար կլինի: Աշխատեք չշտապել, հատկապես, եթե խոսք գնա կարևոր որոշումների կամ լուրջ գործերի մասին:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, իսկ օրվա երկրորդ կեսը առաջինից լավ կանցնի: Այն բարենպաստ է հանդիպումների ու շփումների, կարևոր հարցերը քննարկելու համար: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, կշահեք նրանց համակրանքը: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող, արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր գործերից ու սխալներ չեք անի նույնիսկ այն ժամանակ, երբ ստիպված լինեք միաժամանակ մի քանի հարց լուծել: Հավանական են անսպասելի առաջարկներ, որոնք ընդունելուց հետո կկարողանաք հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Հնարավոր են գործարքներ, որոնց շնորհիվ շուտով նշանակալի գումար կստանաք:

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ էիք լսել: Որոշ Այծեղջյուրներ նոր ընկերներ ձեռք կբերեն: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, սակայն դրանք այնքան արագ չեն զարգանա, որքան կուզենայիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, կաշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Հեշտությամբ օգնություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի հաճելի հանդիպումներով: Հյուր կգան մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: Երեկոն հարմար է ոչ ֆորմալ միջավայրում աշխատանքային հարցերը քննարկելու համար: Չի բացառվում՝ նման զրույցն օգնի որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը շատ բարենպաստ է շփումների համար: Հարմար ժամանակ է համախոհներ ու ձեզ հոգեհարազատ մարդիկ փնտրելու համար: Ձեզ հետաքրքիր ծանոթություններ ու հիշարժան հանդիպումներ են սպասվում: Դուք արագ ճիշտ տպավորություն կստանաք նրանց մասին, ում առաջին անգամ ես տեսնում: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Կկարողանաք կենտրոնանալ հին խնդիրների լուծման վրա: Շանս կա՝ մեռյալ կետից շարժեք կարևոր գործը, այնպես որ՝ բաց մի թողեք այն: Ձկները, որոնք արագ ու վճռական կգործեն, մրցակիցներին կթողնեն հետևում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3691 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/13