ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 3, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2187 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին լավ է լուրջ զրույցներ չսկսեք: Դուք շատ բռնկուն կլինեք, ուստի կարևոր հարցերը հանգիստ քննարկել հազիվ թե ստացվի: Մանրուքների պատճառով էլ վեճեր կլինեն: Ոչ բոլոր Խոյերը կկարողանան վերահսկել հույզերը, վտանգ կա, որ անկախ իրենց կամքից նրանք վեճեր կհրահրեն:

Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հարմար կլինի նոր գործեր սկսելու, ինչպես նաև այն գաղափարներն իրագործելու համար, որոնք նախկինում բոլորին բավական ռիսկային էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հազիվ թե շատ արդյունավետ լինի: Հավանական են ձգձգումներ գործերում, կարող են անսպասելի դժվարություններ առաջանալ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում: Որոշ Ցուլերի համար հեշտ չի լինի նոր ծանոթների հետ ընդհանուր լեզու գտնելը, նրանց հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել հազիվ թե ստացվի:

Իսկ ահա հանգստի, զվարճանքների ու հաճելի զբաղմունքների համար օրը հրաշալի կլինի: Չի բացառվում ձեզ անսովոր միջոցառումների հրավիրեն, որտեղ ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև նոր ու պիտանի բան կիմանաք: Օրվա երկրորդ կեսին հավանական են նվերներ ու դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին պատրաստ եղեք շատ աշխատել: Ամենայն հավանականությամբ պիտի բարդ գործերով զբաղվեք, լուծեք շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Մի անհանգստացեք, քանի որ ինտուիցիան ձեզ կհուշի, թե ինչպես է պետք գործել, դուք արագ կգտնեք նպատակին տանող ճամփան:

Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, ձեզ համար թանկ մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Միակ ոլորտը, որում կարող են դժվարություններ առաջանալ, ֆինանսներն են: Լավ է գործարքներ չկնքեք, եթե դրանք նախապես չէիք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը կարող է բավական լարված թվալ հատկապես այդ հատվածում շատ բան ծրագրած Խեցգետինների համար: Անսպասելի իրադարձությունների պատճառով հազիվ թե կարողանաք իրագործել մտածածը: Աշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել ամենակարևոր ու բարդ բաներից:

Օրվա երկրորդ կեսը շատ Խեցգետինների կուրախացնի: Այդ հատվածը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին ու լավ նորություններ նրանց, ովքեր վերջին ժամանակներս մեծ ուժեր են ներդրել ընտանեկան խնդիրները լուծելու մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը նոր գաղափարներ կբերի: Դրանց իրագործմանը կարող եք անցնել մոտ ժամանակներս, բայց նախ արժե ավարտել ավելի վաղ սկսածը: Աշխատեք խուսափել խառնաշփոթից, հետևողականորեն գործեք. այդպես սխալներ չեք անի, ու ոչինչ ձեր աչքից չի վրիպի:

Տրամադրությունն այսօր փոփոխական կլինի: Որոշ Առյուծներ կսկսեն սուր արձագանքել աննշան պատահարներին, կբարկանան ծրագրերի խախտումից: Մի մոռացեք հանգստանալու մասին, քանի որ այդպես ոչ միայն կլրացնեք էներգիայի պաշարները, այլև ձեզ կյանքից գոհ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ցանկալին իրականության տեղ մի ընդունեք: Այսօր շատ կարևոր կլինի և՛ ստեղծված իրավիճակը, և՛ ձեր հնարավորությունները ճիշտ գնահատելը: Ղեկավարվեք սեփական փորձով, լսեք ինտուիցիայի հուշումները. դրանց շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք գործի:

Օրվա առաջին կեսին լավ է միայն ձեզ վրա հույս դնեք, իսկ երկրորդը հարմար կլինի ինչ-որ մեկի հետ ջանքերը միավորելու, աջակցության դիմելու համար: Մարդիկ, որոնց հետ նախկինում պայմանավորվելը դժվար է եղել, հաճույքով կապի դուրս կգան: Երեկոն բարենպաստ կլինի հին ընկերոջ հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կուրախացնի լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Այն լավ փոփոխություններ է խոստանում կյանքի մի շարք ոլորտներում: Դրական միտումների ազդեցությունն առավել նկատելի կլինի ռոմանտիկ հարաբերություններում: Կարող եք սիրելիի հետ քննարկել կարևոր հարցերը: Այսօր ընդունած որոշումները կարևոր կլինեն երկուսիդ համար:

Հեշտությամբ կտրվի ուսումը, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Ամենահետաքրքրասեր Կշեռքները բոլորից շուտ արժեքավոր ինֆորմացիա կստանան: Այն կհուշի՝ դեպի ուր շարժվել, կօգնի որոշել երկարաժամկետ ծրագրերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հասարակ օր չի սպասվում: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա, իսկ մի քանի բանի մասին մտածելու անհրաժեշտությունը կնյարդայնացնի: Ծանոթներից մեկը անպայման օգնություն կառաջարկի: Բայց դա միայն Կարիճներից քչերին կուրախացնի, շատերը կնախընտրեն բոլոր գործերն ինքնուրույն անել:

Հրաշալի գաղափարներ կհայտնվեն օրվա երկրորդ կեսին: Դրանց իրագործմամբ կարող եք զբաղվել մոտ ժամանակներս, իսկ մինչ այդ աշխատեք ամեն ինչ մանրամասն մտածել, իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ դիտարկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում հակված կլինեք գնալ չարդարացված ռիսկի, չափազանց շատ բան դնել խաղասեղանին: Խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Նրանք կհուշեն, թե ինչպես է լավ գործել, կօգնեն խուսափել սխալներից:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի, ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները: Ընկերները կուզենան միանալ ձեզ, միասին դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի, դուք կկարողանաք միանգամից մի քանի բարդ առաջադրանք լուծել: Պետք է արագ գործեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել: Դուք նախանձելի նպատակասլացություն ու համառություն կդրսևորեք, շատերը կգնահատեն դա: Որոշ Այծեղջյուրներ շատ գրավիչ առաջարկներ կստանան:

Հնարավոր է կարգավորվեն հին կոնֆլիկտները: Ձեր կարծիքը պատրաստ կլինեն լսել նրանք, ովքեր նախկինում այն արհամարհել են: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը օգուտ կբերի: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի ու հարմար կլինի շատ գործերի համար: Այն հազիվ թե տագնապի ու ապրումների պատճառներ բերի, իսկ ահա ուրախության առիթները շատ կլինեն: Կարող եք կենտրոնանալ արդեն ծանոթ առաջադրանքների վրա կամ զբաղվել լրիվ նոր բանով. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն:

Հավանական են դրական փոփոխություններ վերջին ժամանակներս լարված հարաբերություններում: Շրջապատողները կգնահատեն ձեր անկեղծությունը, կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Ընդհանուր գործերն ու հետաքրքրությունները կօգնեն տարաձայնություններն ու վեճերն անցյալում թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր հեշտությամբ կտրվեն հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերը: Փորձված մեթոդները միշտ չէ, որ արդյունավետ կլինեն, բայց դուք միանգամից կսկսեք նպատակին տանող նոր ուղիներ փնտրել: Ձկների առաջատարի հատկանիշներն այսօր վառ կարտահայտվեն, իսկ շրջապատողները հաճույքով կհետևեն նրանց:

Օրը հարմար կլինի հին նախասիրությանը վերադառնալու կամ այն գործերով զբաղվելու համար, որոնք նախկինում ավարտել չի ստացվել: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, կարող եք չվախենալ տհաճ անակնկալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2187 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0