ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4168 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ օր է: Ցանկացած խնդիր ձեզ լուրջ կթվա, բոլոր թյուրիմացությունները սրտին մոտ կընդունեք: Հնարավոր են տհաճ անակնկալներ, լուրեր, որոնք կստիպեն հուզվել: Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի:

Օրվա երկրորդ կեսին դրական փոփոխություններ կնշմարվեն ու նոր ծրագրեր կհայտնվեն: Այդ հատվածում հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Որոշ Խոյերի օգնություն կառաջարկեն այն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ կկարողանան հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենահասարակ օրը չէ, բայց նրա առաջին կեսը հաջող կդասավորվի: Լավ գաղափարներ կունենաք, իսկ ինտուիցիան ճիշտ որոշումներ կհուշի: Բոլոր կարևոր հանդիպումներն արժե անցկացնել մինչև կեսօր. այդպես դրանք ավելի հաճելի կանցնեն, պայմանավորվելու հավանականությունն էլ կմեծանա:

Ավելի ուշ հուզական դաշտը կլարվի: Չի բացառվում՝ ստիպված լինեք նշանակալի զիջումների գնալ կոնֆլիկտներից խուսափելու ու ամենամտերիմների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: Կարևոր կլինի վատ տրամադրության զոհ չդառնալը, հույզերի ազդեցության տակ ոչինչ չձեռնարկելն ու չխոսելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Դուք շատերին դուր կգաք, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որոնք արագ կզարգանան: Չի բացառվում սերն առաջին հայացքից:

Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը, շատ նոր գաղափարներ կունենաք: Դրանք կյանքի կոչելուն կօգնեն ընկերները, որոնց աջակցության շնորհիվ արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքների: Օրվա երկրորդ կեսը հաջող գնումներ է խոստանում: Դուք կարող եք հրաշալի իրեր ձեռք բերել, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Տնային հոգսերն ավելի շատ կլինեն, քան սովորաբար, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Կարող եք վերանորոգում սկսել ու գնել ամենն, ինչ անհրաժեշտ է դրա համար, ինչպես նաև պատրաստվել տեղափոխության: Դուք չեք փորձի խնայել ամեն ինչի վրա, անսխալ լավ իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Այնպես որ՝ օրվա գնումների համար զղջալու պատճառ չի լինի:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Հին ծանոթները լավ նորություններով կկիսվեն ու հետաքրքիր առաջարկներ կանեն: Օրվա երկրորդ կեսը ինքնատիպ գաղափարների ժամանակ է, որոնք էլ շատ շուտով կյանքի կկոչեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լավ բաներ է խոստանում: Ձեզ հաջողություններ, հաղթանակներ, հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

Ցանկացած հանդիպում լավ կանցնի: Հաճախ հաճելի անակնկալ կլինի այն, թե ինչպես են ձեզ նախկինում թերագնահատող մարդիկ արագ փոխում իրենց կարծիքը: Անսպասելի կպարզվի, որ ձեր շատ ծանոթներ պատրաստ են գնալ ցանկացած զիջման, միայն թե դուք չվշտանաք: Օրը բարենպաստ է իմիջային փորձարկումների համար. դրանց արդյունքը ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին պետք է զգույշ լինել: Լավ է հրաժարվել կասկածելի նախաձեռնություններից, հետաձգել ռիսկային գործերը: Վեճեր ու տարաձայնություններ հաճախ կառաջանան և միայն քչերը պատրաստ կլինեն խաղաղություն պահպանելու համար զիջումների գնալ: Դուք կփորձեք խուսափել լուրջ կոնֆլիկտներից ու հաճախ մոտեցում կգտնեք այն մարդկանց, որոնց հետ ոչ ոք հաշտ չէ:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Դուք հակված չեք լինի շատ ծախսելուն ու հազիվ թե գումարը դատարկ բաների վրա վատնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին կարող եք նոր ու հետաքրքիր գործեր ստանձնել: Դուք լավ գլուխ կհանեք բարդ հարցերից, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքների: Բաց մի թողեք հաճելի ծանոթություններ հաստատելու շանսը, որոնք հավանական են օրվա երկրորդ կեսին: Օգտակար բան սովորելու, ուրիշի փորձը ձեր հետաքրքրություններին ծառայեցնելու հնարավորություն կունենաք:

Վատ օր չէ գնումների համար: Ավելի լավ կլինի տան համար իրեր գնեք՝ կահույք, կենցաղային տեխնիկա ու այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Դուք ընտրության հարցում չեք սխալվի, նույնիսկ եթե չլինի մեկը, ում հետ կկարողանաք խորհրդակցել: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչը ձեզ երկար ժամանակ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հետաքրքիր բաներ է խոստանում: Դուք լավ գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք: Հավանական է հաջողություն բարդ գործերում, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել: Ձեզ հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ դեռ շատ պետք կգա:

Նորը սովորեք: Հիմա դուք շատ օգտակար բաներ իմանալու, մյուսներից վաղ արժեքավոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք, որից էլ անպայման ճիշտ եզրակացություններ կանեք: Որոշ Կարիճներ կփոխեն իրենց վերաբերմունքը նրա հանդեպ, ինչը միակ ճիշտ բանն էին համարում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ, նույնիսկ նրանց, որոնց առաջին անգամ եք տեսնում: Ձեր տաղանդներն ու ուժեղ կողմերn աննկատ չեն մնա: Շատերին պարզ կդառնա, որ կարող եք հուսալի գործընկեր, հավատարիմ ընկեր ու լավ օգնական լինել ամենատարբեր գործերում:

Համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնց աջակցությունը ձեզ դեռ շատ պետք կգա: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Կարող եք իրեր գնել ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար. ընտրության հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ լավ բաներ կբերի: Նոր հնարավորություններ կբացվեն, կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Շատ Այծեղջյուրներ ցույց կտան շրջապատողներին, թե ինչի են ունակ, կստիպեն փոխել բոլոր այն մարդկանց կարծիքը, ովքեր նախկինում թերագնահատում էին իրենց: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

Կարող եք նախաձեռնող լինել աշխատանքի մեջ ու անձնական հարաբերություններում: Կկարողանաք լուծել ընտանեկան խնդիրները, ինչպես նաև կենցաղային խնդիրները, որոնք վերջին շրջանում բարդացնում էին ձեր կյանքը: Կարևոր կլինի համառ լինելը. հենց դրա շնորհիվ կհասնեք ձեր ուզածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն հանդիպումները, կարող եք նոր համախոհներ գտնել, վերականգնել հին կապերը: Ձեզ լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք ու որոշակի համարձակություն պահանջող գործերը:

Գաղափարները, որոնք կծնվեն ձեզ մոտ, շրջապատողներին տարօրինակ կթվան: Բայց քննադատները կփոխեն իրենց կարծիքը, երբ հասնեք առաջին հաջողություններին, իսկ դա բավական շուտ տեղի կունենա: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում ու վերջին շրջանում ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ համարձակ ծրագրերը իրագործելու համար: Դուք շատ բանի ունակ կլինեք ու չեք վախենա դժվարություններից, այնպես որ՝ հրաշալի արդյունքների կհասնեք: Առավոտյան կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում, առաջ կշարժվեք, ինչպես էլ դասավորվեն պայմանները:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական հանդիպումների, համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Սակայն վերջնական որոշումներ ընդունելը դեռ վաղ է, արժե սպասել ավելի շահավետ պայմանների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4168 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/54