ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3597 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չնայած որոշակի դժվարությունների՝ կկարողանաք հասնել նրան, ինչին ձգտում եք: Կարևոր գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ կողքին կան մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության խնդրանքով. չի բացառվում, որ այն ձեզ պետք կգա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կնախընտրեն կենտրոնանալ ուրիշների գաղափարների իրագործման վրա և շուտով իրենք իրենց շնորհակալ կլինեն դրա համար:

Աշխատեք անկախ ամեն ինչից լավատեսություն պահպանել: Հաջողությունը կայցելի նրանց, ովքեր վստահությամբ են նայում ապագային, չեն կասկածում իրենք իրենց վրա ու չեն հրաժարվում մտածածից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան կարևոր կլինի հանգստությունն ու առողջ բանականությունը պահպանելը, նույնիսկ եթե դա ջանքեր պահանջի: Խնդիրներն ու անհաջողությունները չեն բացառվում, բայց դուք ունակ կլինեք ցանկացած իրավիճակից ելք գտնել: Կարևոր կլինի չհուսահատվելն ու ժամանակը դատարկ վեճերի, անիմաստ զրույցների վրա չվատնելը: Վճռական գործեք և շուտով կհասկանաք, որ համախոհներ ավելի շատ ունեք, քան ակնկալում էիք:

Օրվա երկրորդ կեսին նոր գործեր ու խնդիրներ կհայտնվեն, չեն բացառվում անսպասելի հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հին ծանոթը կկիսվի մի գաղափարով, որը ձեր սրտով կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր օր է, որը զարմանալի իրադարձություններով լի կլինի: Կյանքի շատ ոլորտներում հավանական են դրական փոփոխություններ: Նոր հնարավորություններ կբացվեն. ձեր շանսը բաց չթողնելու համար պետք է վճռական գործեք: Կհաջողվի հաղթահարել հին տարաձայնությունները, հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Նոր ծանոթությունները հաճելի կլինեն ու կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Դուք շատ խնդիրներ յուրովի կլուծեք, չեք կողմնորոշվի շրջապատողների կարծիքով: Ինչ-որ մեկին դա տարօրինակ կթվա, բայց կգտնվեն նաև մարդիկ, որոնք հենց նման մոտեցումը միակ ճիշտը կհամարեն: Եվ հենց այստեղ էլ երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդրվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բավական հաջող օր է: Գործերը հեշտությամբ չեն տրվի, բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի, դուք կհասնեք ձեր ուզածին, ժամանակին գլուխ կհանեք գործերից: Համառությունը կօգնի հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Հենց դրա շնորհիվ չեք հանձնվի նույնիսկ այնտեղ, որտեղ մյուսները կնահանջեին:

Օգտակար կլինեն հին ծանոթությունները, դուք օգնություն կստանաք, որի հույսն անգամ չունեիք: Չի բացառվում՝ նախկինում միայն գործնական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ հայտնվեն: Հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համբերությամբ զինվեք: Լավ է արագ հաղթանակների ու թեթև հաջողությունների վրա հույս չդնեք: Ուզածը ստանալու համար պետք է ջանքեր գործադրեք, շատ բան սովորականից դժվար կտրվի: Սակայն հանձնվել պետք չէ. եթե համառ լինեք, կկարողանաք հաղթահարել անբարենպաստ միտումների ազդեցությունը, գլուխ հանել կարևոր խնդիրներից ու հասնել նրան, ինչին վաղուց էիք ձգտում:

Պետք չէ ռիսկի դիմել այնտեղ, որտեղ խոսքը գումարի կամ արժեքավոր ունեցվածքի մասին կլինի: Ձեր ու ձեզ համար թանկ մարդկանց համար կարևոր գործերում զգուշությունն էլ ավելորդ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հաջող է: Դուք ուշադիր կլինեք, կնկատեք նույնիսկ այն, ինչին ուրիշներն ուշադրություն չեն դարձրել: Դա օգտակար կլինի, թույլ կտա խուսափել զուր ռիսկից ու սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել: Շատ Կույսեր ոչ միայն իրենք արագ կսովորեն ուրիշի փորձից, այլև մյուսներին ցույց կտան՝ ինչպես է պետք գործել:

Օրվա երկրորդ կեսը լարված կլինի: Բարդ գործեր կհայտնվեն ու խնդիրներ, որոնք պետք է արագ լուծեք: Սակայն դուք բոլոր փորձություններից արժանապատվորեն գլուխ կհանեք: Այդ հարցում կօգնեն ընկերներն ու մյուս մտերիմները: Դուք կարող եք հույս դնել նրանց վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք օրվա բերած բոլոր դժվարություններից կարող եք գլուխ հանել: Կօգնեն լավ տրամադրությունն ու հումորի զգացումը: Դուք դրանք չեք կորցնի, նույնիսկ եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Շատ Կշեռքներ հնարամիտ կլինեն, խնդիրները ծագելիս դրանք այնքան արագ կլուծեն, որ շրջապատողները չեն էլ հասցնի գլխի ընկնել, թե ինչ է տեղի ունեցել:

Ձեր հաջողությունները համընդհանուր ուշադրություն կգրավեն: Հավանական են փոփոխություններ անձնական կյանքում: Դրանք դեռ աննշան կլինեն, բայց այսօրվա իրադարձությունները ձեզ համար կարևոր ու հաճելի հետևանքներ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար է ուսման, տեղեկատվության հետ աշխատելու, գիտական խնդիրները քննարկելու համար: Դուք խնդիրների թեթև ու ակներև լուծումներ չեք փնտրի, կփորձեք ամեն ինչից գլուխ հանել, ցանկացած մանրուք ուսումնասիրել: Դա թույլ կտա խուսափել սխալներից: Շրջապատողները ձեր աջակցության կարիքը կունենան. մի մերժեք նրանց:

Ազատ ժամանակը հաճելի անցկացնելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները, որոնք կուրախացնեն ձեզ: Որոշ Կարիճներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք շուտով կարևոր դեր կխաղան նրանց կյանքում: Այսօր սկսվող հարաբերությունները կարող են կրել ինչպես ընկերական, այնպես էլ՝ սիրային բնույթ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դրված նպատակներին հասնելը հեշտ կլինի, եթե հուսալի համախոհներ գտնեք: Համագործակցությունը, ցանկացած ոլորտում համատեղ գործունեությունը հաջող կլինեն: Հաճախ հենց լավ օգնականների, նրանց գիտելիքների, գաղափարների ու կապերի շնորհիվ ձեր առաջ նոր դռներ կբացվեն:

Դուք շրջապատողների հանդեպ ուշադիր կլինեք, այնպես որ՝ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում չէիք կարողանում փոխհասկացողության հասնել: Հնարավորություն կունենաք վերջ տալ այն հին կոնֆլիկտին, որի համար ձեզ էիք մեղադրում, չնայած՝ դրա համար լուրջ հիմքեր չունեիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին կարևոր կլինի վեճերից ու կոնֆլիկտներից խուսափելը: Այս շրջանում շփման մեջ ծագած ցանկացած խնդիր կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նոր հնարավորություններ կբացվեն, իսկ ձեզ համար հետաքրքիր կլինի առաջ շարժվելը:

Օրվա երկրորդ կեսը հաճելի պահեր կբերի, հնարավորություն կտա լուծել ավելի վաղ ծագած խնդիրները: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան կամ երկարատև ընկերության սկիզբ կդնեն: Հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան դիմակայել ձեր հմայքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Ցանկություններից, նպատակներից ու առաջնահերթություններից գլուխ հանելու համար պետք է ջանքեր գործադրեք: Ամեն ինչ այնքան հեշտ ու միանշանակ չէ, որքան կուզենայիք, բայց դուք ուշադիր կլինեք ու ճիշտ եզրակացություններ կանեք:

Հենց պարզություն մտնի, կանցնեք վճռական գործողություններին: Իրադարձություններն արագ կզարգանան, ժամանակը զուր վատնել չի կարելի: Հուզական դաշտն անկայուն է: Աշխատեք փոքրիկ պատահարների համար չհուզվել: Լավ է շեղվեք, զբաղվեք թեկուզ անօգուտ, բայց հետաքրքիր մի գործով, շփվել մարդկանց հետ, ովքեր գիտեն՝ ինչպես ուրախացնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար է անցյալի իրադարձությունների շուրջ մտորելու, դրանք վերլուծելու ու եզրակացություններ անելու համար: Չի բացառվում՝ հասկանաք, որ ձեզ միակ ճիշտ ձևով եք պահել, չնայած որ դա պատահական է ստացվել: Մոտ ապագային վերաբերող հրաշալի գաղափարներ կունենաք ու շուտով հաճույքով կյանքի կկոչեք դրանք:

Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Նրանք ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Երեկոյան հավանական է հանդիպեք մի մարդու, որին ժամանակին սիրել եք: Զրուցելու բան կգտնեք: Հնարավոր է վերականգնեք հարաբերությունները, բայց այստեղ շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնություն ցուցաբերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3597 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4