ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3695 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հույս դրեք ինտուիցիայի վրա: Այսօր հենց այն կօգնի շատ հարցեր արագ ու արդյունավետ լուծել: Օրը բարենպաստ է շփումների համար: Ձեզ ամենատարբեր մարդկանց հետ հանդիպումներ են սպասվում, և դուք կգտնեք նրանցից յուրաքանչյուրի հետ լեզու գտնելու ձևը:

Չեն բացառվում աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Որոշ Խոյեր եկամուտների լրացուցիչ աղբյուր կգտնեն կամ կմտածեն, թե ինչպես եկամուտ ստանան իրենց նախասիրությունից: Կարևոր կլինի ոչ միանշանակ որոշումներից չվախենալը, նույնիսկ եթե շրջապատողներին դրանք տարօրինակ թվան: Հաճախ դուք պարզապես մյուսներից շուտ կկռահեք՝ ինչպես է պետք վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Զգույշ ու ուշադիր եղեք: Սա ամենահեշտ օրը չէ, հատկապես նրանց համար, ովքեր չեն սիրում արագ որոշումներ ընդունել ու ոտքի վրա գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից: Հիշեք, որ ցանկացած ինֆորմացիա պետք է մանրամասն ստուգել, քանի որ ինչ-որ մեկը կարող է հատուկ մոլորության մեջ գցել ձեզ:

Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Նրանք ձեզ կես խոսքից կհասկանան ու կփորձեն ուրախացնել: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, կյանքից բողոքելու պատճառ չեք ունենա: Օրը հարմար է նոր բան սկսելու համար: Դուք փորձարկումներից չեք վախենա, հաճախ հաջողության կհասնեք ոչ ստանդարտ որոշումների ու այնպիսի արարքների շնորհիվ, որոնք ձեզանից ոչ ոք չէր սպասում:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումներով, հնարավորություն կտա վերականգնել օգտակար կապերը: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր բան առաջարկեն: Մի վախեցեք համաձայնվելուց: Նոր տպավորությունները հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Ինչ էլ ծրագրեք, հիշեք, որ բոլոր դժվարություններից միայնակ գլուխ հանելը պարտադիր չէ: Կարող եք գործին ներգրավել հին ու նոր ծանոթներին, ովքեր միայն ուրախ կլինեն: Չի բացառվում՝ ձեր կամ ձեր մտերիմներից մեկը նոր ծրագրեր ունենա, որոնց շնորհիվ կարողանաք մոտ ժամանակներս մեծացնել եկամուտները կամ գումարի նոր աղբյուր գտնել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Կարող եք քննարկել գործնական ու անձնական հարցերը: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ անհանգիստ օր է: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, իսկ դա չի ուրախացնի: Դուք կփորձեք սառնասրտություն պահպանել, բայց դա հեշտությամբ չի տրվի: Բարդ պահերին օգնության կհասնի հումորի զգացումը: Բոլորը կծիծաղեն հաջողված կատակի վրա, իսկ ձեր տրամադրությունն էլ կլավանա:

Ցանկացած աշխատանք ավելի մեծ ուշադրություն ու ժամանակ կպահանջի, քան սովորաբար, կենտրոնանալն էլ հեշտ չի լինի: Օգնություն մի սպասեք: Դուք այն կստանաք այն բանից հետո, երբ կհաղթահարեք հիմնական դժվարությունները: Օրվա վերջը կուրախացնի լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հետաքրքիր, բարենպաստ օր է, որը հարմար է և՛ նոր նախաձեռնությունների, և՛ հներն ավարտին հասցնելու համար: Գործերի ընթացքում օգտակար փորձ ձեռք կբերեք, ինչ-որ բան կսովորեք, որը շուտով կարող է պետք գալ:

Ձեզ անսովոր ծանոթություններ են սպասվում, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց կյանքի հանդեպ հայացքները ձեզ շատ կհետաքրքրեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն ավելի արագ կզարգանան, քան ակնկալում էիք: Սկզբում դա կանհանգստացնի ձեզ, բայց շուտով կսկսի ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Համարձակ ծրագրեր կունենաք, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել: Կարող եք չշտապել. բոլոր դեպքերում կհասցնեք անել ամենն, ինչ ծրագրել էիք և նույնիսկ ավելին: Հավանական են անսովոր հանդիպումներ:

Որոշ Կշեռքներ կբախվեն նրանց հետ, որոնց հետ երկար ժամանակ է վեճի մեջ էին ու կօգվեն պահից հարաբերությունները վերականգնելու համար: Ե՛վ գործերում, և՛ անձնական հարաբերություններում օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Ձեր գաղափարները հաճախ դուր կգան այն մարդկանց, ովքեր սովորաբար ամեն նորի հանդեպ քննադատորեն են տրամադրված: Համբերատարության ու համոզելու ունակության շնորհիվ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լսեք ինտուիցիային, քանի որ նրա հուշումներն այսօր շատ օգտակար կլինեն: Դրանց հետևելով՝ կկարողանաք գլուխ հանել բարդ գործերից ու հաղթել ուժեղ մրցակիցներին: Նույնը չի կարելի ասել շրջապատողների խորհուրդների մասին: Օրն ավելի հարմար է ինքնուրույն գործելու, քան խմբային աշխատանքի համար:

Չեն բացառվում անսպասելի այցերը կամ հանդիպումները, որոնք կստիպեն ձեզ փոխել ծրագրերը: Սկզբում դա կվշտացնի, հետո կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվել: Երեկոն նոր գաղափարներ կբերի, որոնք շուտով կիրագործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա հեշտ չի լինի, քանի որ օրը կառանձնանա լարված հուզական դաշտով, շատ բաների սուր կարձագանքեք, հաճախ կտրվեք պրովոկացիաներին: Լավ է հեռու մնաք այն մարդկանցից, որոնք քննադատում են ձեզ, նյարդայնացնում կամ հանում հավասարակշռությունից:

Բոլոր կարևոր գործերն արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար, քանի որ այն արդյունավետ կանցնի: Ձեզ համար լրիվ պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, իսկ ինչը կարելի է հետաձգել: Շրջապատողները լավ խորհուրդներ կտան: Լսեք այն մարդկանց, որոնց փորձին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ կլինի օրվա առաջին կեսը: Եթե այդ հատվածում լսեք ինտուիցիային, գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում ձեր ուժերի սահմաններում չէին, կլուծեք կարևոր հարցերը: Որոշ Այծեղջյուրներ հաջողությամբ ավարտին կհասցնեն այն նախագծերը, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում շարժել մեռյալ կետից:

Հաջող կլինեն ոչ մեծ գնումները: Դրանք լավ է անեք օրվա երկրորդ կեսին, երբ ձեզ չեն շեղի անօգուտ խորհուրդներով: Տնային գործերը ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն թվա, դրանցով հաճույքով կզբաղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հավանական են թյուրիմացություններ ու տհաճ պատահարներ, բայց դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, շուտով նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից ամենայն հավանականությամբ կօգտվեք: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան. աշխատեք չմերժել նրանց:

Ուղևորություններն ավելի ժամանակատար կլինեն, քան սովորաբար: Երբեմն դրանք նաև զուր կլինեն, և դա ձեզ շատ կվշտացնի: Բայց կլինեն նաև իրադարձություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրինակ՝ նշանի որոշ ներկայացուցիչների դրամական մուտքեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հնարավորություն կունենաք շատ օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Դուք չեք ուզենա անգործ նստել, կփորձեք հնարավորինս շատ բան հասցնել: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ, նոր ծրագրեր կունենաք: Դուք վատ չեք զգա շրջապատողներին ներգրավել ձեր գործերին, ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով: Դա թույլ կտա արագ հաջողության հասնել: Այսօր սկսվող համագործակցությունը կարող է երկարատև ընկերության սկիզբ դնել:

Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը: Վտանգ կա՝ ուժերն ու ժամանակը վատնեք անհույս գործի վրա: Հույս դրեք ձեր փորձի վրա: Դրա շնորհիվ հիանալի գլուխ կհանեք իրավիճակից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3695 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6