ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3831 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է ապագայի ծրագրեր կառուցելու ու կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, ուշադիր կլինեք մանրուքներին և ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել: Օրվա առաջին կեսը հարմար է գործնական ու անձնական հանդիպումների համար: Կարող եք խոսել կարևոր բաների մասին՝ առանց մտավախություն ունենալու, որ ձեզ ճիշտ կհասկանան:

Ավելի ուշ տնային գործերի համար բարենպաստ ժամանակ կգա: Հնարավորություն կունենաք շատ հաջող գնումներ անել: Որոշ Խոյեր իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ հաճելի անակնկալներ կանեն մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վառ, հագեցած ու հետաքրքիր կլինի օրվա սկիզբը: Դա հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու, փորձարկումներ անելու համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի և հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

Ընկերների հետ հանդիպումները կուրախացնեն, սիրային ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի: Հնարավորություն կունենաք անկեղծ զրուցել մի մարդու հետ, որի կարծիքը ձեզ համար շատ կարևոր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ում ասես կարող եք դուր գալ: Ընթացիկ խնդիրներից արագ գլուխ կհանեք, ժամանակ կմնա նաև նոր նախագծերի ու ծրագրերի մասին մտածելու համար: Արագ ու հաջող կլուծվեն տնային ու ընտանեկան գործերը, կենցաղի կազմակերպման հետ կապված հարցերը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի այցերով: Չի բացառվում՝ ձեզ հյուր գան մարդիկ, որոնց շատ կարոտել էիք: Հնարավորություն կունենաք կարևոր բանի մասին զրուցել այն մարդու հետ, որին շատ բան է հայտնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հետաքրքիր, բարենպաստ օր է: Հնարավորություն կունենաք լուծել ձեզ համար կարևոր հարցերն ու օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Դուք միշտ կիմանաք, թե ինչի վրա արժե կենտրոնանալ հենց այս պահին և ինչը կարելի է հետաձգել, ուժերն էլ զուր չեք վատնի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով: Այդ հատվածում շատ Խեցգետինների նվերներ են սպասվում: Դուք կգտնեք վերջին շրջանում ծագած և ձեզ ու մտերիմներին անհանգստացնող խնդիրները լուծելու ձևը: Չեն բացառվում դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավական բարդ կլինի օրվա առաջին կեսը: Դուք հաճախ կտրվեք պրովոկացիաներին, երբեմն կասեք ու կանեք մի բան, որը պետք չէր: Շատ Առյուծների համար դժվար կլինի սկսածն ավարտին հասցնելը: Աշխատեք գործերը կիսատ չթողնել: Հաջողության հասնելու շանս ունեք ու ցավալի կլինի այն բաց թողնելը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է կենտրոնացվածություն ու համբերատարություն պահանջող գործերի համար: Դուք հաշվարկների մեջ սխալներ չեք անի ու չեք գերագնահատի ձեր հնարավորությունները, երբ խոսք գնա նոր գործերի մասին: Երեկոյան հյուր կգան հին ընկերները, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն առանց դժվարությունների ու խնդիրների չի անցնի, բայց վատը չի լինի: Այն հարմար է կարևոր գործերով զբաղվելու համար: Ոչ միանգամից, բայց հաջողության կհասնեք դրանցում ու շատ ուրախ կլինեք դրա համար: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին մասնագիտական հետաքրքրություններն են կապել: Չի բացառվում՝ հիմա ձեզ լրիվ նոր ու գրավիչ բան առաջարկեն:

Հետևեք ձեր հուզական վիճակին: Մի կողմ վանեք մռայլ մտքերն ու տհաճ հուշերը, մեծ ուշադրություն դարձրեք նրան, ինչը ձեզ ուրախացնում ու ոգեշնչում է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ օր է, որը հարմար է աշխատանքի և այլ օգտակար գործերի, ինչպես նաև ուսման համար: Հնարավոր են անսովոր ու շատ գրավիչ առաջարկներ, չի բացառվում՝ հին նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածելու հնարավորություն ունենաք: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ հին ծանոթների հետ, սակայն ձեզ կհաջողվի խուսափել վեճերից ու փոխադարձ դժգոհություններից:

Օրվա երկրորդ կեսին շատ Կշեռքներ լավ գաղափարներ կունենան: Հաճախ դրանք կապված կլինեն բիզնեսի կամ ստեղծագործ նախագծերի հետագա զարգացման հետ: Մտածեք ձեր մտահղացումների շուրջ մինչև դրանցով ինչ-որ մեկի հետ կիսվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ օր է: Չի կարելի ասել, որ այն լուրջ խնդիրներ կբերի, բայց ցանկացած մանրուքի այնպես կարձագանքեք, կարծես խոսքն աղետի մասին է: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ դրական տրամադրվել: Եթե նման մարդիկ չկան, փորձեք ոգևորվածություն փնտրել գրքերի կամ ֆիլմերի մեջ: Երբ նոր գաղափարներ ունենաք, կյանքն էլ նոր գույներով կլցվի:

Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք դեռ համեստ կլինեն, բայց լրիվ ակնհայտ կլինի, որ դա միայն սկիզբն է: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հետ կանգնեք սպոնտան գնումներից, աշխատեք գումարը դատարկ բաների վրա չծախսել, չմասնակցել կասկածելի նախագծերին: Ֆինանսական գործերում խելամիտ զգուշությունը կօգնի խուսափել շատ խնդիրներից: Ցանկալի չէ պարտքով գումար վերցնել ծանոթներից կամ դիմել վարկի հարցով:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար է աշխատանքի ու ուսման համար, հնարավորություն կտա հաջողության հասնել կարևոր գործերում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ծանոթությունների համար: Դրանք կարող են սիրային շարունակություն ստանալ, եթե ուզենաք դա ու նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Երբեմն դժվարություններ կառաջանան, բայց դրանք անհաղթահարելի չեն լինի: Դուք միշտ կիմանաք, թե ինչ է պետք անել հաջողության հասնելու համար ու չեք հրաժարվի մտածածից, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Չեն բացառվում լավ նորությունները՝ կապված աշխատանքի հետ կամ առաջարկները, որոնք մասնագիտական աճ կխոստանան:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան ու կգտնեն ուրախացնելու ձևը: Հավանական են նվերներ ու հաճելի անակնկալներ, ինչպես նաև դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը վատ չի դասավորվի, եթե հանգստություն պահպանեք, հույզերին չտրվեք: Այսօր կարող եք ավելի անհամբեր ու նյարդային լինել, քան սովորաբար: Չեն բացառվում վեճերը նրանց հետ, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Աշխատեք ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ, և դա կթեթևացնի ձեր կյանքը:

Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել բարդ գործը, որին ժամանակին մեծ ուժեր եք նվիրել: Դրանից հետո ոգևորությամբ կստանձնեք նոր բաները և ոչ մի խոչընդոտ ձեզ չի խանգարի հասնել դրված նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Դուք այնքան համառ ու վճռական կլինեք, որ կկարողանայիք սարեր շուռ տալ, եթե դրա անհրաժեշտությունը լիներ: Բայց օրը հերոսություններ չի պահանջի, և կարող եք հանգիստ զբաղվել անձնապես ձեզ համար կարևոր գործերով:

Չեն բացառվում հաճելի անակնկալները, նվերները, ինչպես նաև հաջող զուգադիպությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Մինչև օրվա վերջ նշանի շատ ներկայացուցիչների լավ նորություններ են սպասվում: Չեն բացառվում անսովոր առաջարկները՝ կապված ձեր նախասիրության հետ կամ էլ գործերը, որոնք վաղուց էին ձեզ հետաքրքրում: Որոշ Ձկներ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3831 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4