ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3635 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ օր է: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, սկսածն ավարտին հասցնելու համար համառություն է պետք: Շատ բան կհեշտանա, եթե համախոհներ ու օգնականներ գտնեք: Այդպիսիք կարող են դառնալ մարդիկ, որոնց հետ նախկինում մրցակցում էիք: Հնարավոր է հաշտվեք վեճից հետո, վերականգնեք գործնական կամ անձնական հարաբերությունները, որոնք ավարտվել էին իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով:

Հրաժարվեք չծրագրված գնումներից, քանի որ դրանք կարող են անհաջող լինել: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ընդհանուր ֆինանսական գործերը, քանի որ նման զրույցները կարող են վեճով ավարտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ օր է: Եկել է փոփոխությունների ժամանակը, որոնց դուք, հնարավոր է, դեռ պատրաստ չեք: Բոլոր դեպքերում հնից մի կառչեք: Երբ զգաք, որ պատրաստ եք առաջ շարժվել, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի, նոր հնարավորություններ կբացվեն, ուժ ու էներգիա ձեռք կբերեք, որոնց կարիքը վերջին շրջանում ունեիք:

Գործնական ու անձնական կապերին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք նրանցից, ովքեր քննադատում են ձեզ ու փչացնում ձեր տրամադրությունը: Հասկացող մարդկանց աջակցությունն ավելորդ չի լինի: Օգտակար կլինի մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելը: Ձեզ լավ խորհուրդներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է: Չի լինի մի գործ, որից չկարողանաք գլուխ հանել: Նույնիսկ լրիվ նոր առաջադրանքներն արագ կլուծեք: Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, կողմնորոշվել նոր իրավիճակում, որքան էլ այն ոչ միանշանակ լինի: Ձեր հաջողությունները տեսնելով՝ շրջապատողներն ավելի հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղվում են օգտակար տեղեկատվության տարածմամբ, օգնում են բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Լավ կանցնեն գործնական ու ռոմանտիկ ուղևորությունները: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Աստղերը լավ տրամադրություն, լավատեսություն ու կենսուրախություն են խոստանում: Նոր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք, որոնք շուտով օգտակար կլինեն: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, իսկ ձեր գաղափարները հոգեհարազատ կլինեն նրանց, ովքեր սովորաբար ամեն նոր բանի քննադատորեն են վերաբերվում:

Հաճելի կլինի հին ընկերներին հանդիպելը, նրանց հետ լավ նորություններով կիսվելը: Նրանք ամենայն հավանականությամբ հետաքրքիր մի բան կառաջարկեն: Երեկոն նոր գաղափարներ կբերի, որոնց իրագործմանը կարող եք անցնել մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վեճերի ժամանակ սեփական տեսակետը պաշտպանելն այնքան էլ հեշտ չի լինի, իսկ վեճեր այսօր շատ կլինեն: Երբեմն ստիպված եք լինելու խորամանկել, որը ձեզ մոտ լավ կստացվի, բայց չի ուրախացնի: Հին համախոհները տհաճ անակնկալներ կմատուցեն, փոխարենը նորերը ինչ-որ բանով կուրախացնեն:

Հարմար օր է երկարաժամկետ համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու համար: Բոլոր վիճելի պահերը կկարողանաք քննարկել մինչև աշխատանքն սկսելը: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կսկսվի: Կարող եք նոր նախաձեռնություններում հույս դնել հաջողության, իսկ ամենաբարդ խնդիրների դեպքում էլ դրանց արագ լուծման վրա: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել դժվարությունները հաղթահարելու համար: Օգտակար կլինի ավելի վաղ տարած հաղթանակների մասին հիշելը, քանի որ այդպես կկարողանաք պահպանել սեփական ուժերի հանդեպ հավատը, խուսափել կասկածներից ու տագնապներից:

Դուք հաճախ կօգնեք շրջապատողներին, նրանցից շնորհակալություն ու պատասխան ծառայություններ չեք ակնկալի: Դրա շնորհիվ էլ նոր համախոհներ ձեռք կբերեք: Հնարավոր են շահավետ գործարքներ, կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք կհասնեք հաջողության, եթե զգույշ գործեք: Չարժե ռիսկի դիմել, մասնակցել արկածախնդրություններին, կասկածելի գործարքներ կնքել: Համախոհներին ուշադիր ընտրեք, մի վստահեք նրանց, ովքեր համառորեն փորձում են շահել ձեր վստահությունը: Այսօր գործերում ցուցաբերված զգուշությունը կօգնի խուսափել ապագայի շատ խնդիրներից:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ է: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ ու ռոմանտիկ տարվածություններ: Դուք ունակ կլինեք դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար խիստ քննադատորեն են տրամադրված ու շրջապատողների մեջ միայն թերություններ են նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դուք չեք հուզվի ու շուտով կհասկանաք, թե ինչպես կարող եք գլուխ հանել բոլոր դժվարություններից: Աշխատավայրում ու տանը ծագած տարաձայնությունները կհաջողվի արագ հարթել, քանի որ դուք պատրաստ կլինեք լսել ուրիշի կարծիքը, զիջումների գնալ, եթե դա օգուտ կտա:

Հավանական են դրամական մուտքեր: Օրը հարմար է ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու համար: Որոշ Կարիճներ որոշումներ կընդունեն, որոնց շնորհիվ նշանակալիորեն կմեծացնեն եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք վստահ կլինեք ձեր ուժերին ու համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից, եթե ինչ-որ բան այնպես չընթանա ու հաջողության կհասնեք համարյա ամեն ինչում, ինչ կստանձնեք: Տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի, բայց դուք կգտնեք ընդդիմախոսներին ձեր ճշմարտացիությունն ապացուցելու, նրանց համոզելու ձևը:

Հաճախ ընկերներն ու պարզապես լավ ծանոթները պիտանի խորհուրդներ կտան: Լսեք դրանք և ձեզ կհաջողվի շատ խնդիրներ լուծել: Օրվա առաջին կեսը հարմար է մասնագիտական ծրագրերը քննարկելու համար, իսկ երկրորդին կարող եք կենտրոնանալ նախասիրությունների, ստեղծագործ գործունեության վրա, որը ձեզ հաճույք է պատճառում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ, բայց շատ հետաքրքիր օր է: Դուք պետք է լուծեք դժվար խնդիրները, հաղթահարեք փորձությունները, հասնեք կարևոր նպատակներին: Մի հրաժարվեք մտածածից, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Իմպրովիզներ արեք, քանի որ ձեզ մոտ դա հրաշալի կստացվի: Հաճախ կօգնեն նոր ծանոթները կամ նրանք, որոնցից նման բան չէիք սպասում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Դուք շատերի հետ լեզու կգտնեք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Ինչ-որ մեկն առաջին հայացքից կարող է սիրահարվել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրը բավական հաջող կանցնի, եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ ու չլսեք նրանց, ովքեր աջուձախ խորհուրդներ են տալիս: Գործերում չեն բացառվում ձգձգումները, սկսած ամեն ինչ չէ, որ կկարողանաք ավարտին հասցնել, բայց հոգ չէ. լուրջ հետևանքներ չեն լինի: Եթե խուճապի չմատնվեք, կգտնեք բաց թղածը լրացնելու ձևը:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք չծանրաբեռնվել: Այդ հատվածը հարմար է հանգստի համար: Եթե ուղևորություններ եք ծրագրել, նկատի ունեցեք, որ դրանք հոգնեցուցիչ կլինեն ու ավելի ժամանակատար, քան կանխատեսում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք այն ամենից, ինչ կստանձնեք: Երբեմն այդ հարցում կօգնեն գիտելիքներն ու փորձը, ինտուիցիայի հուշումներն էլ հաճախ օգուտ կտան: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց կարոտել էիք: Հին ընկերների ու գործընկերների հետ շփումները հաճելի կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և դրանց վրա կծախսեք այնքան, որքան պետք է: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3635 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3