Աստղագուշակ․ մարտի 17
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դուք ունակ կլինեք լուծել բարդ առաջադրանքները, գլուխ հանել խնդիրներից, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել և հակահարված տալ թշնամիներին: Դուք ժամանակը զուր չեք վատնի ու կփորձեք առավելագույնս արդյունավետ գործել: Հավանական են մասնագիտական հաջողություններ, առաջընթաց գործերում: Մի վշտացեք, եթե ձեր աշխատանքի համար արագ վարձատրություն չստանաք, քանի որ այն անպայման կլինի:
Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նրանց համար հասկանալի չեն լինի ձեր հուզական պոռթկումները, իսկ ձեր որոշ արարքներ չմտածված կթվան: Ավելի ուշ կկարողանաք վերականգնել փոխհասկացողությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր կկարողանան աջակցել ու ոգեշնչել ձեզ, օգտակար խորհուրդներ տալ: Վատ մի զգացեք կիսվել ձեր ապրումներով նրանց հետ, ում վստահում եք:
Օրվա առաջին կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ ոչինչ աչքաթող չեք անի, ամեն ինչ ճիշտ կանեք: Ավելի ուշ ստեղծագործելու համար հարմար ժամանակ կգա: Երեկոն լավն է ուսման համար: Դուք արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, կյուրացնեք օգտակար փորձը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հիանալի օր է: Ցանկության դեպքում կարող եք կարևոր հաղթանակներ տոնել, հաջողությունների հասնել գործերում, լուծել բարդ առաջադրանքները: Նոր համախոհներ կհայտնվեն, որոնց թվում կլինեն ուժեղ ու ազդեցիկ անձինք: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հնարավոր են սիրային տարվածություններ, նոր ծանոթություններ, որոնք ամենահաճելի շարունակությունը կստանան:
Ե՛վ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ երբ և ինչպես է պետք դա անել: Լսեք նրան ու անպայման ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Դրված նպատակներին հասնելու համար համառություն ու կազմակերպվածություն է անհրաժեշտ: Գործերից գլուխ հանելն ավելի բարդ կլինի, քան ակնկալում էիք: Ֆինանսական հարցերի լուծման հարցում մի շտապեք, քանի որ այսօր իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի:
Շատ հարցերում կօգնեն մտերիմները: Նրանց աջակցության շնորհիվ ձեզ ավելի հանգիստ կզգաք, չեք կորցնի ինքնավստահությունը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Չեն բացառվում անսպասելի նվերները, դրամական մուտքերը: Որոշ Խեցգետինների կվերադարձնեն հին պարտքերը, ինչն էլ շատ տեղին կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Այսօր ձեզ շատ պետք կգան համառությունն ու նպատակասլացությունը: Ինչ փորձություններ էլ ձեզ բաժին հասնեն, կարող եք չկասկածել, որ դրանք բարեհաջող կերպով կհաղթահարեք: Փորձեք ձեզ համախոհներով շրջապատել, քանի որ նրանց աջակցությունը ձեզ կոգեշնչի:
Ուղևորությունների մեկնելիս նկատի ունեցեք, որ դրանք ավելի ժամանակատար կլինեն, քան ծրագրում էիք: Բացի այդ, ճանապարհին հնարավոր են թյուրիմացություններ, որոնք ֆինանսական կորուստներով կավարտվեն: Օրվա վերջին չեն բացառվում հաճելի անակնկալներն ու անսպասելի նվերները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, ձեզ շատ բան կհաջողվի անել: Շփումների հարցում խնդիրներ չեն առաջանա. նույնիսկ նրանց, ում առաջին անգամ կտեսնեք, կես խոսքից կհասկանաք: Հիմա սկսվող գործնական հարաբերություննեը ժամանակի ընթացքում սիրային կամ ընկերական բնույթ կստանան, եթե դեմ չլինեք:
Հարմար օր է նոր, ստեղծագործ, ոչ ստանդարտ մոտեցում պահանջող նախագծերի վրա աշխատանք սկսելու համար: Օրվա երկրորդ կեսին հավանական են թյուրիմացություններ ու ձգձգումներ գործերում, բայց դրանք ձեզ չեն խանգարի հասնել նպատակներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ, արդյունավետ օր է: Այն հրաշալի է անսովոր, համարձակ որոշումները կյանքի կոչելու համար: Ձեզ հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները: Համատեղ աշխատանքը երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի, եթե ուզենաք նախաձեռնող լինել, դեպի ձեզ դուր եկած մարդն առաջին քայլերն անել:
Դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, նրանց կես խոսքից կհասկանաք, կփորձեք օգնել իրագործել հին ցանկությունները: Կփոխվեն ընտանեկան հարաբերությունները, շատ տարաձայնություններ կմնան անցյալում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Սա բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ձեզ կհաջողվի դուր գալ ամենատարբեր մարդկանց, լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ ու յուրաքանչյուրի մեջ թերություններ են տեսնում: Հաջող կլինեն հասարակական ելույթները, հեշտությամբ կհետաքրքրեք ունկնդիրներին:
Չեն բացառվում անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկները: Դուք չեք զղջա, եթե առանց երկար մտածելու ընդունեք դրանք: Որոշ Կարիճներ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն, մյուսներն էլ շրջապատին կզարմացնեն իրենց կրթվածությամբ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը համառություն ու նպատակասլացություն է պահանջում: Հենց այդ որակների շնորհիվ էլ մեծ հաջողությունների կհասնեք: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնք նախկինում զբաղվում էին միայն սեփական գործերով, լրիվ անտարբեր էին ուրիշների գաղափարների հանդեպ: Հաջող կլինեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները:
Օրը հարմար է ուսման համար, ընդ որում՝ կարող եք սկսել բարդ գիտությունների յուրացումը, վերադառնալ այն դասընթացներին, որոնք չէր հաջողվել ավարտին հասցնել: Հիմա դուք դժվարությունների առաջ չեք ընկրկի, անպայման կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բազում հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Դրանցից օգտվելու համար վճռականություն ու ինքնավստահություն է անհրաժեշտ: Մի կողմ վանեք կասկածներն ու գործեք. աստղերը ձեր կողմից են, ամեն ինչ լավ կստացվի: Հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան՝ ինչով կուզենային զբաղվել ու իրենց ընտրած ուղղությամբ առաջին քայլերը կանեն:
Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք կզգաք աստղերի աջակցությունն ու նախաձեռնող կլինեք այն ժամանակ, երբ դա տեղին կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից, այդ թվում՝ ամենաբարդերից: Հաճախ կօգնեն ու լավ խորհուրդներ կտան մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ավելին. հին մրցակիցները ձեր կողմը կանցնեն, ժամանակի ընթացքում էլ ձեր ընկերները կդառնան: Այսօր ձեռք բերած մասնագիտական կապերը շուտով օգտակար կլինեն:
Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գնումներ ու գործարքներ: Ֆինանսական գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն հուսախաբ չի անի նույնիսկ այն Ջրհոսներին, ովքեր նախկինում սուր գործնական հոտառությամբ աչքի չեն ընկել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հարմար օր է կարևոր գործերի մասին խոսելու և այն մարդկանց հետ խորհրդակցելու համար, որոնց վստահում եք: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան մասնակցել հեռանկարային ու խոստումնալից նախագծերի վրա տարվող աշխատանքին: Հնարավոր է եկամուտ ստանաք ավելի վաղ կնքած գործարքներից կամ վարձատրություն ստանաք նախկինում կատարած աշխատանքի դիմաց:
Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ կամ հաճելի իրադարձություններ տանը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ընկերների հետ շփվելու համար: Զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: