ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4298 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգիստ ու բարենպաստ օր է, որը հարմար է ցանկացած գործի համար: Այնքան էլ կարևոր չէ, թե ինչ նպատակներ եք դրել ձեր առաջ, քանի որ դրանց հասնելու շանսերը մեծ կլինեն: Հաճախ կօգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց կարևոր ծառայություններ եք մատուցել:

Հնարավորություն կունենաք վերականգնել ժամանակին ձեզ մեծ ուրախություն պարգևած, բայց իրադարձությունների անհաջող ընթացքի արդյունքում վերջացած հարաբերությունները: Դուք անկեղծ կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, վատ չեք զգա խոսել ձեր զգացմունքների մասին: Դա թույլ կտա խուսափել անհասկացողությունից ու տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի: Դուք կարող եք միաժամանակ մի քանի գործից գլուխ հանել, լուծել վերջին շրջանում կուտակված խնդիրները: Լավ գաղափարներ կունենաք՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչպես պետք է իրենց պահեն մասնագիտական դիրքերն ամրապնդելու համար:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ հարաբերությունները կուրախացնեն: Կհաջողվի մոտեցում գտնել այն մարդուն, որի հետ նախկինում ոչ մի կերպ չէիք կարողանում լեզու գտնել: Հին վիրավորանքները կմոռացվեն, իսկ նորերի համար առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հաջող ու արդյունավետ կլինի: Շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք, նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան ամրապնդել իրենց մասնագիտական դիրքերը, նոր համախոհներ գտնել: Դուք լուրջ տրամադրված կլինեք ու կփորձեք հնարավորինս լավ գլուխ հանել այն ամենից, ինչ կստանձնեք: Նման մոտեցումը շատերին դուր կգա, շրջապատողները հաճույքով կօգնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար, որոնք դրական ինֆորմացիա կտան, թույլ կտան օգտակար բան իմանալ: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Շտապողական որոշումներն ու չմտածված արարքները կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Դուք ժամանակ կունենաք իրավիճակն ուսումնասիրելու ու եզրակացություններ անելու համար: Հանգստություն պահպանեք ու կկարողանաք հասնել դրված նպատակներին:

Տարաձայնություններից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Սակայն ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը, վաղուց մտածածը կյանքի կոչելը: Շատ կարևոր կլինի դրական տրամադրվելն ու ավելի շատ հնարավորությունների, քան խոչընդոտների մասին մտածելը: Եթե դա ձեզ մոտ ստացվի, կարևոր հաղթանակներն ու դրական փոփոխությունները չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մանրուքների ու ցավալի թյուրիմացությունների պատճառով մի վշտացեք: Դրանցից այսօր խուսափել չի ստացվի, բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, դուք կփորձեք առավելագույն օգուտ քաղել իրադարձությունների ընթացքից:

Վաղուց դրված նպատակներին հասնելու, երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրը լուծելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծներ շատ արժեքավոր տեղեկատվություն կստանան և շուտով դրա շնորհիվ կհաղթեն մրցակիցներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հոգնեցուցիչ, լարված, բայց լավ օր է: Ճանապարհին երբեմն դժվարություններ կառաջանան, որոնք հաղթահարելով՝ շատ բան կսովորեք: Չեն բացառվում փոփոխությունները հին ծանոթների հետ հարաբերություններում: Անտեղի կհիշվեն հին վիրավորանքները, բայց անցյալի տհաճ իրավիճակները հիմա քննարկել չարժե: Ավելի օգտակար կլինի ապագայի ծրագրերի մասին մտածելը:

Երեկոն հարմար է պայմանները փոխելու, ոչ մեծ ուղևորության մեկնելու համար: Նոր տպավորությունները ձեզ համար կարևոր կլինեն. դրանք կոգեշնչեն, լավատեսություն կհաղորդեն, կօգնեն մի կողմ վանել տհաճ մտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Այն հարմար է ուսման համար. դուք արագ կմտապահեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ, ճիշտ հարցեր կտաք ու ժամանակին պատասխաններ կստանաք դրանց: Չի բացառվում հաջողությունը կարևոր գործերում, այդ թվում՝ նրանցում, որոնցից մյուսները գլուխ չեն հանել: Շատ օգտակար կլինի ուրիշի փորձը. ուշադրություն դարձրեք հին ծանոթների տված խորհուրդներին:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հաճելի ընկերախմբում հանգստի և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կհետաքրքրեն ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը թեթև ու հաճելի կլինի: Դուք տարբեր գործեր կստանձնեք ու արագ հաջողության կհասնեք դրանցում, միաժամանակ մի քանի բանի մասին կմտածեք ու ոչինչ աչքաթող չեք անի: Բացի այդ, հաճախ պարզապես հաջողակ կլինեք: Ավելի ուշ մտերիմների հետ տարաձայնություններ կլինեն: Վեճերը դատարկ պատճառներ կունենան, փոխհամաձայնության հասնել էլ համեմատաբար արագ կստացվի, բայց որոշ տհաճ պահեր կլինեն:

Օրվա երկրորդ կեսը շատ հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար է հին գործերին վերադառնալու համար: Այս անգամ կարող եք դրանք ավարտին հասցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն բանի մի հավատացեք ու հույս մի դրեք նոր ծանոթների մասին առաջին տպավորության վրա: Առողջ քննադատությունն այսօր շատ տեղին կլինի: Հենց դրա շնորհիվ սխալներ չեք անի, թույլ չեք տա ձեզ ներքաշել կասկածելի արկածախնդրությունների մեջ: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործման վրա կարող եք ավելի ուշ կենտրոնանալ:

Օրը հարմար է հին նախագծերին վերադառնալու համար: Հիմա կարող եք հաջող ավարտին հասցնել դրանք, նույնիսկ եթե դա ջանքեր պահանջի: Չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Աղեղնավորների կվերադարձնեն հին պարտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ, հաջող օր է: Կյանքում ինչ-որ բան արմատապես չի փոխվի, բայց ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես են դասավորվում իրադարձությունները: Կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնց մասին վերջերս շատ էիք զրուցում մտերիմների հետ: Պարզ կդառնա՝ ուր է պետք շարժվել ու ինչի վրա կենտրոնանալ:

Օրվա երկրորդ կեսը անսովոր ծանոթություններ կբերի, որոնք կօգնեն երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դնել: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները հստակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է ուսման, հետազոտական աշխատանքի, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք լուրջ կլինեք, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, այնպես որ՝ սխալներ էլ չեք անի: Շատ Ջրհոսների կօգնի ավելի վաղ ստացած փորձը:

Չեն բացառվում դրական փոփոխությունները այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ վերջերս չէր հաջողվում լեզու գտնել: Անցյալում կմնան հին վիրավորանքները, կկարողանաք հանգիստ քննարկել ապագայի ծրագրերը: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի՝ կապված մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող կդասավորվի օրվա առաջին կեսը: Այն հարմար է ինչպես նոր գործեր ստանձնելու, այնպես էլ ավելի վաղ մտածածը կյանքի կոչելու ու հին նախագծերի վրա տարվող աշխատանքն ավարտին հասցնելու համար: Ձեզ շատերը կօգնեն, իսկ դա չի կարող չուրախացնել:

Օրվա երկրորդ կեսը նույնքան արդյունավետ չի անցնի: Բայց այն նույնպես կուրախացնի: Հավանական են լավ նորություններ՝ կապված ամենամտերիմ մարդկանց հետ, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ: Շատ Ձկներ այդ հատվածում ճիշտ որոշումներ կընդունեն՝ կապված ապագայի հետ: Այդ որոշումները կարևոր կլինեն ոչ միայն իրենց՝ Ձկների, այլ նաև նրանց մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4298 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5