Գլխավոր » Այսօրվա

Աստղագուշակ․ հունվարի 27

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է համագործակցության ու կարևոր հարցերը համատեղ ջանքերով լուծելու համար: Կարող եք վստահել մարդկանց, ովքեր օգնություն ու աջակցություն կառաջարկեն ձեզ: Չի բացառվում՝ երկարատև արդյունավետ համագործակցության սկիզբը: Դուք հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, արագ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ:

Կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնց շնորհիվ կլուծվեն երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները: Հնարավոր են դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ, ինչպես նաև ձեզ անհանգստացնող ֆինանսական հարցերի հաջող լուծում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն անսպասելի իրադարձություններով հազիվ թե նշանավորվի: Այսօր նկատվող միտումների մեծ մասն ավելի վաղ էլ դրսևորվել է: Եկել է պտուղները քաղելու ու եզրահանգումներ անելու ժամանակը: Հենց դրանով էլ կզբաղվեք ու գոհ կմնաք արդյունքներից:

Կարող եք հանդիպել հին ընկերների հետ: Իսկ ահա նոր ծանոթություններն անցանկալի են. շուտով դրանք ավելի շուտ խնդիրներ ու անհարմարություններ, քան ուրախություն կբերեն: Դուք չեք կարողանա ճիշտ տպավորություն կազմել մարդկանց մասին, և ինչ-որ մեկը կարող է օգտվել դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը փոփոխություններ ու անսպասելի իրադարձություններ կբերի, որոնց իրական նշանակությունը դժվարությամբ կգիտակցեք: Ավելի ուշ կհասկանաք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու, իսկ հիմա գործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում ու մի շտապեք: Ինչ-որ մեկի հետ խորհրդակցելուց առաջ մտածեք՝ արդյոք վստահում եք այդ մարդուն:

Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել ֆինանսական հարցերը: Գումարը միակ բանն է, որի պատճառով կարող են վեճեր ծագել: Չծրագրված գնումների համար օրն անբարենպաստ է: Դուք ավելի շատ կծախսեք, քան արժեր, ու շուտով կզղջաք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Իրադարձությունները մի շտապեցրեք: Սա բավական բարենպաստ օր է, բայց համբերատարություն, զսպվածություն ու հույզերի վերահսկում է պահանջում: Զգուշությունը, խելամտությունը ձեր օգնականները կլինեն: Հենց դրանց շնորհիվ կհասնեք դրված նպատակներին, ընդ որում՝ հաճախ ավելի վաղ, քան սպասում էիք:

Հավանական է նոր ինֆորմացիա ստանաք, որը ոչ միանշանակ կլինի: Դուք դեռ չեք իմանա ինչ անել դրա հետ, բայց շուտով անպայման կիրառում կգտնեք: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց հետ հանդիպումը ձեզ շատ կուրախացնի: Օրը հարմար է ժամանակին ձեզ համար թանկ կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Ինչքան քիչ կարևոր որոշումներ այսօր ընդունեք, ինչքան քիչ նոր գործեր սկսեք, այնքան լավ: Կարող եք հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել հին ու նոր ծանոթների հետ: Որոշ Առյուծներ համարյա պատահական կարևոր տեղեկատվություն կստանան:

Օգտակար կլինի ապագայի մասին մտածելը: Դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք հասնել դրված նպատակներին: Շուտով օգնականներ կհայտնվեն: Նրանց շնորհիվ ավելի արագ գլուխ կհանեք ընթացիկ խնդիրներից ու կկարողանաք նոր, հետաքրքիր ու խոստումնալից բան ստանձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես ձեզ կպահեք: Խուսափեք կոնֆլիկտներից, մի վիճեք նրանց հետ, ում, միևնույն է, չեք կարողանալու տարահամոզել: Ամենագործունյա Կույսերի առաջ նոր մասնագիտական հնարավորություններ կբացվեն: Դուք կգտնեք թշնամիներին զինաթափելու ու մրցակիցներին հետևում թողնելու ձևը:

Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, դուք բաց չեք թողնի սիրելի մարդուն ուրախացնելու հնարավորությունը, նա էլ նույնկերպ կպատասխանի ձեզ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ավելի ուշ շատ հաճելի շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կարող եք ընկերանալ նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար հաճույքով կապի դուրս չեն գալիս: Հնարավորություն կունենաք լուծել կարևոր գործնական հարցերը, չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր աշխատանքային նախագիծ առաջարկեն: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, նվերներ ու դրամական մուտքեր է խոստանում: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև գնումների համար. դուք ընտրության հարցում չեք սխալվի, գեղեցիկ ու օգտակար իրեր կընտրեք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է կարևորի մասին զրուցելու համար: Զրուցակիցներին բծախնդրորեն ընտրեք. պետք չէ կարևոր բաները քննարկել ում հետ պատահի: Կկարողանաք մյուսներից շուտ օգտակար ինֆորմացիա ստանալ: Հավանական են անսովոր առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Եթե այսօր ուղևորությունների մեկնեք, ամենայն հավանականությամբ գոհ կմնաք, թե ինչպես դրանք կանցնեն: Հնարավորություն կունենաք օգտակար ինֆորմացիա ստանալ կամ սովորել այն, ինչը շուտով պետք կգա: Որոշ Կարիճներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք հետո կարևոր ծառայություններ կմատուցեն նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Խուսափեք անիմաստ զրույցներից. դրանք ժամանակ կխլեն ու կփչացնեն տրամադրությունը: Այսօր լավ է զբաղվեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերով: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին անել չի հաջողվել, քանի որ չեք վախենա փորձարկումներ անելուց, նպատակին տանող անսովոր ուղիներ կընտրեք:

Շատ Աղեղնավորներ նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ ձեռք կբերեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ օգուտ կարող են քաղել հին հոբբիից և կվերադառնան դրան: Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ, ինչի համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաճելի անակնկալներ կբերի, հաճախ հաջողակ կլինեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ այն մարդկանց հետ, ովքեր շատ բաներում կաջակցեն ձեզ, օգտակար բան կսովորեցնեն, կհուշեն՝ ուր է պետք շարժվել: Գործերում հաջողությունը ինքն իրեն չի գա, այլ ջանքեր կպահանջի: Բայց ձեր ջանքերը զուր չեն լինի. դրանց շնորհիվ շատերի կյանքը դեպի լավը կփոխվի:

Երեկոն հարմար է տնային գործերի համար: Դրանք հոգնեցուցիչ չեն թվա, բացի այդ, մտերիմներն իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Երբ զբաղվեք ինչ-որ անսովոր ու ոչ այնքան բարդ բանով, հրաշալի գաղափարներ կծնվեն: Կարճատև մտորումներից հետո դուք կկարողանաք կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է հանգստի ու զվարճանքների համար: Չծրագրված ուղևորություններն էլ բացառապես հաջող կդասավորվեն: Վառ տպավորությունների պակաս չի լինի: Որոշ Ջրհոսների համար դրանք ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Օրվա առաջին կեսին հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր հին ընկերներին:

Օրվա երկրորդ կեսին արժե մտածել ապագայի ծրագրերի շուրջ: Այստեղ հնարավոր են ոչ միայն լավ գաղափարներ, այլև իսկական մտքի փայլատակումներ: Դուք կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել կարևոր հաղթանակներ տոնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ օր է: Այն հարմար է առօրյա, լավ ծանոթ գործերի համար: Դրանք ձեզ չեն ձանձրացնի ո չեն փչացնի ձեր տրամադրությունը: Հաճախ լավ գաղափարները կհայտնվեն այն ժամանակ, երբ ինչ-որ բանով զբաղված կլինեք: Արժե դադար վերցնել մտքերը թղթին հանձնելու համար: Հետո կվերադառնաք դրանց:

Չեն բացառվում անսովոր հանդիպումները: Որոշ Ձկներ կհանդիպեն հին ծանոթներին ու կզարմանան նրանց հետ տեղի ունեցած փոփոխություններից: Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ կկարողանան իրենց կողքից դիտել ու կհասկանան, թե ինչ կուզեին փոխել: Մի քանի փոքր քայլն էլ բավական կլինի, որպեսզի ձեր կյանքն ավելի հարմարավետ ու հեշտ դարձնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

баннерная рекламная сеть

2
2020-01-26, 17:00
0
2235

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх