ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3217 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դժվար, բայց շատ կարևոր կլինի հույզերը վերահսկելը: Հենց նրանք, ովքեր սառնասիրտ կլինեն կամ գոնե այդպիսին կթվան, կկարողանան հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու հասնել դրված նպատակներին: Ոչ ոքի հետ չարժե կիսվել կարևոր տեղեկատվությամբ: Ընդհանրապես, այսօր ուշադիր լսելն ավելի օգտակար կլինի, քան շատ խոսելը: Օգտակար կլինի նաև կապերին զգուշորեն մոտենալը: Ոչ բոլորի հետ, որոնք այսօր կփորձեն շփվել ձեզ հետ, արժե գործ ունենալ:

Հարմար օր է հեռու ու մոտ ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու համար: Հիմա դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, պատրանքներ չեք կառուցի ու շատ բան չեք սպասի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ծանոթություններ հաստատեք. այսօր դա ձեզ մոտ լավ կստացվի: Դուք ունակ կլինեք առաջին հայացքից հմայել ինչ-որ մեկին, բարենպաստ տպավորություն թողնել, ձեր գաղափարներով հետաքրքրել նույնիսկ քննադատներին: Ամեն ինչ ձեզանից կախված կլինի. կարող եք շարունակել շփումները, կարող եք նաև անջնջելի տպավորություն թողնելուց հետո մի կողմ քաշվել: Հաշվարկների, մանրուքներին ուշադրություն, կարգապահություն պահանջող գործերում կթերանաք: Այստեղ հնարավոր են սխալներ:

Ցանկալի չէ աշխատանքի կամ բիզնեսի վերաբերյալ կարևոր որոշումներ ընդունել: Հիմա դուք կարող եք սխալ գնահատել իրավիճակն ու սեփական ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին հազիվ թե ստիպված լինեք հերոսություններ անել կամ ջանքեր գործադրել՝ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Ձեզ կարող եք թույլ տալ թուլանալ ու լողալ հոսանքով, քանի որ ամեն ինչ ինքն իրեն լավ կդասավորվի: Փոխարենը ավելի ուշ իսկապես հետաքրքիր բան կսկսվի, և այստեղ պետք է զգոն լինեք, որպեսզի բաց չթողնեք ձեր շանսը:

Չի բացառվում՝ համախոհների կարիք ունենաք: Ամենահեշտը հին ծանոթներին օգնության դիմելը կլինի: Նրանք հաճույքով կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարները: Չեն բացառվում անսովոր առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է ընտանեկան գործերի, ավագ հարազատների հետ շփվելու համար: Ցանկացած ընտանեկան խնդիր նշանի մյուս ներկայացուցիչներից արագ ու արդյունավետ կլուծեք, շրջապատողները կնկատեն դա ու հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների և օգնության խնդրանքով: Նոր գործեր ու խնդիրներ կհայտնվեն, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը:

Պատրաստ եղեք սովորել. ավելի վաղ ստացած գիտելիքները քիչ կլինեն: Վատ մի զգացեք հարցերով դիմել նրանց, ովքեր ձեզանից շատ գիտեն: Շրջապատողները հաճույքով կկիսվեն օգտակար տեղեկատվությամբ ու անձնական փորձով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ցանկալի չէ փորձարկումներ անել, կոտրել ստեղծված ավանդույթները: Աշխատեք ձեր տեսքով, արարքներով ու արտահայտություններով շոկի չմատնել շրջապատողներին:

Կարևոր զրույցների համար ամենահարմար օրը չէ: Առանց վեճերի չի լինի: Դուք չեք ուզենա փոխզիջման գնալ, նույնիսկ եթե հասկանաք, որ դրանք կարող են օգտակար լինել: Որոշ Առյուծներ ավելի ուշ կզղջան դրսևորած համառության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դատարկ բաների համար մի անհանգստացեք: Այո, օրը չի կարելի լրիվ անամպ համարել, բայց այն բավական լավը կլինի: Արժե հենց առավոտվանից կարևոր ու բարդ բան ստանձնել, ցանկալի չէ նույնիսկ տհաճ գործերը հետաձգելը: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, իսկ դա կլավացնի տրամադրությունը, վստահություն կնվիրի, որի շնորհիվ շատ հարցեր առանց դժվարության կլուծեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի, բայց շատ հաճելի հանդիպումներով: Որոշ Կույսեր կարող են հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում կարոտել էին: Քննարկելու բազում թեմաներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է պրակտիկ հարցերը ու լավ ծանոթ խնդիրները լուծելու համար: Շատ ծրագրեր կհաջողվի կյանքի կոչել միայն նրա շնորհիվ, որ նոր պայմաններում խուճապի չեք մատնվի, ճիշտ որոշումներ կընդունեք ու բացառապես խելամիտ կգործեք: Շատ Կշեռքների կօգնի ավելի վաղ ստացած փորձը:

Օրը բարենպաստ է շփումների համար: Նույնիսկ բարդ բնավորություն ունեցող մարդիկ կփորձեն քաղաքավարի լինել, երբ գործ ունենան ձեզ հետ: Ինտուիցիան ձեզ կհուշի, թե ով է իսկապես բարյացակամ տրամադրված, իսկ ով է միայն ձևացնում, թե դա այդպես է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նոր գործեր, գաղափարներ ու խնդիրներ կհայտնվեն: Օրը կապված կլինի գործնական հարաբերություններ սկսելու հետ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն, հնարավորություն կունենաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Շատ Կարիճների օգտակար կլինի հին նախագծերի մասին հիշելը, որոնք նախկինում չէր հաջողվում կյանքի կոչել:

Դուք լավ գլուխ կհանեք ֆինանսական հարցերից, ճիշտ կտնօրինեք գումարը: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, կոնֆլիկտներն ու վեճերը քիչ հավանական են: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր շատ նախաձեռնություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վատ չի դասավորվի, եթե կարողանաք սառնասրտություն պահպանել: Չարժե տրվել պահի ցանկություններին, կատարել ձեր կամ ուրիշի քմահաճույքները: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք բոլոր որոշումներն ու ծրագրերը կշռադատելու համար, և այդժամ ոչ մի բանի համար զղջալու կարիք չի լինի:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Ամենահեշտը սիրելիի հետ լեզու գտնելը կլինի, քանի որ նա իսկապես ձեզ կես խոսքից կհասկանա ու անկեղծորեն կուզենա ուրախացել ձեզ: Չեն բացառվում սիրային անակնկալները, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Այն աշխատանքի մեջ խոշոր հաջողություններ ու եկամուտների աճ է խոստանում: Օգտվեք հաջող պահից ղեկավարության հետ մասնագիտական հեռանկարներն ու ձեր կարիերայի զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, սեմինարներն ու գովազդային ակցիաները:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ: Մարդիկ, ովքեր ձեզանից վիրավորված էին, կհասկանան, որ սխալ եզրակացություններ էին արել ու հարաբերությունները վերականգնելու համար ջանքեր կգործադրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր ինչ ծրագրեր էլ կառուցեք, պատրաստ եղեք, որ դրանցում պետք է փոփոխություններ անեք: Որքան էլ տարօրինակ է, դա օգուտ կտա. դուք սպասվածից ավելիին կհասնեք: Որոշ Ջրհոսներ անսպասելի գաղափարներ կունենան՝ կապված ապագայի, կարիերայի կամ բիզնեսի զարգացման հետ:

Համբերատարությունն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել մտերիմների հետ վեճերից: Դուք մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ովքեր այսօր լավագույն տրամադրության մեջ չեն լինի: Ցանկալի չէ ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել, միայնակ տնօրինել խոշոր գումարը կամ սպոնտան գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Նոր ծրագրեր ու գաղափարներ կունենաք, դրա հետ միասին համախոհներ կհայտնվեն, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը: Մի վախեցեք բարդ գործեր ստանձնել, ձեր առաջ բարձր նպատակներ դրեք: Այսօր շատ բան ավելի հեշտ կտրվի, քան մյուս օրերին: Շատ Ձկների կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքները:

Օրվա երկրորդ կեսին հավանական են աննշան տարաձայնություններ մտերիմների հետ: Ամեն ինչ արագ կհարթվի, եթե հանգստություն պահպանեք ու պրովոկացիաներին չտրվեք: Նկատի ունեցեք, որ լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանք կապված են գումարի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3217 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5