Գլխավոր » Այսօրվա

Աստղագուշակ․ դեկտեմբերի 8

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգիստ ու արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք առօրյա գործերից, պատրաստ կլինեք նորը ստանձնելու համար: Շատ Խոյեր կսովորեն ուրիշի փորձից, և դա նրանց թույլ կտա խուսափել սեփական սխալներից: Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Դուք գումարը քամուն չեք տա, բայց այն հաճույքով կծախսեք պիտանի բաների վրա:

Բարենպաստ օր է հին ծանոթների հետ շփվելու համար, ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հնարավոր են անսովոր առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կենտրոնանալը դժվար կլինի, սկսածն ավարտին հասցնել էլ չի հաջողվի: Դուք հաճախ կշեղվեք, իսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, նպատակին տանող հեշտ ուղիներ կփնտրեք, որոնք պարզապես գոյություն չեն ունենա: Համառ եղեք և հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Հիշեք, որ ձեր համակրանքը շահել փորձող բոլորի հետ չէ, որ արժե գործ ունենալ:

Հարմար օր է ինքներդ ձեր մասին հոգ տանելու համար: Օրինակ, կարող եք բուժիչ միջոցառումներ անցկացնել, ուղևորություն կամ հանգիստ պլանավորել: Ֆիզիկական լուրջ ծանրաբեռնվածությունն անցանկալի է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան ինքն իրեն հաջող կդասավորվի, որոշ գործերում հաջողության կհասնեք, առանց դրա համար ջանքեր գործադրելու: Չի բացառվում՝ ուժեղ համախոհներ ձեռք բերեք, որոնց կհետաքրքրեն ձեր գաղափարներն ու ծրագրերը: Հետևեք, որ անձնական համակրանքը չազդի գործնական հարաբերությունների վրա: Հույզերի ազդեցության տակ որոշումներ մի ընդունեք:

Հավանական են անսպասելի հրավերներ, չպլանավորված ուղևորություններ: Որոշ Երկվորյակների ռոմանտիկ ծանոթություններ են սպասվում: Այսօր սկսվող սիրային հարաբերություններն արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք չէ շտապել: Սա այն օրը չէ, երբ կարող եք արագ հասնել ուզածին կամ մեծ հաջողություն արձանագրել: Ավելի հավանական է ուրիշ բան. ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրներն ու բավարարվել համեստ արդյունքներով: Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեզ դժվար պահին, բայց իրական օգնություն ցուցաբերել չեն կարողանա:

Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր սովորականից հաճախ հակված կլինեք վատնող լինելու: Չի բացառվում՝ անսպասելի ծախսերի կարիք լինի, ստիպված լինեք վճարել տուգանքները կամ չպլանավորված գնումներ կատարել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է, որը բազմաթիվ նոր հնարավորություններ կընձեռի: Արագ գործեք ու ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հիմա ամենակարևորը չնահանջեք, եթե ինչ-որ բան սկզբից ուզածի նման չընթանա: Եթե չհանձնվեք, դժվարություններին կհետևեն հաղթանակները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Հեշտությամբ կշահեք նոր ծանոթների համակրանքը: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Եթե այսօր սկսեք նոր բան յուրացնել, առաջին քայլերը հաջող կլինեն: Այն, ինչ կարող է պետք գալ, արագ կմտապահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հիանալի, արդյունավետ օր է: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, որոնց թվում կլինեն ուժեղ ու ազդեցիկ մարդիկ: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, չի բացառվում՝ դրանց իրագործման հարցում օգնեն նույնիսկ հին մրցակիցները: Դուք զգույշ ու ուշադիր կլինեք, ներքին ձայնն անսխալ կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել, իսկ ում հետ պետք չէ գործ ունենալ: Լավ մտածված գործողությունների շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք:

Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Դրա հետ միասին, ցանկալի է պարտքով գումար չտալ, խոշոր վարկեր չվերցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել, հաճախ պարզապես հաջողակ կլինեք ու ուզածը ստանալու համար ջանքեր գործադրելու կարիք համարյա չեք զգա: Միակ բանը, որից պետք է խուսափեք, անհիմն լավատեսությունն ու ավելորդ ինքնավստահությունն է: Ձեր ուժերը ճիշտ գնահատեք և կկարողանաք խուսափել սխալներից, դժվարություններից, բարդ իրավիճակներում էլ չեք հայտնվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական բանակցությունների ու կարևոր հարցերը քննարկելու համար: Այս հատվածում հեշտությամբ կհամոզեք շրջապատողներին ձեր ճշմարտացիությունը, կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Հնարավոր կդառնա հաշտությունը մի մարդու հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ օր է: Համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը դժվար կլինի, այնպես որ՝ շատ խնդիրներ ստիպված եք լինելու ինքնուրույն լուծել: Դուք կփորձեք հնարավորինս լավ գլուխ հանել ամեն ինչից, բայց նպատակին տանող կարճ ուղին չեք գտնի, հաճախ ջանքերը զուր կլինեն: Աշխատեք խուսափել ռիսկից, չմասնակցել կասկածելի միջոցառումներին: Գործնական կապերում կարևոր կլինի զգույշ լինելը:

Հավանական են հաջող ուղևորություններ: Նոր տպավորությունները կոգեշնչեն, օգուտ կտան: Չի բացառվում՝ տանից հեռու հետաքրքիր մարդկանց հանդիպեք կամ կարևոր բան իմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ ու բավական հոգնեցուցիչ օր է: Գործեր սովորականից շատ կլինեն: Չեք կարողանա կենտրոնանալ ձեզ համար կարևոր բաների վրա, անընդհատ կշեղվեք, զուր ժամանակ կկորցնեք, սխալներ կանեք: Եթե ավելի ուշադիր լինեք, կկարողանաք լավ արդյունքների հասնել:

Շատ Աղեղնավորներ մտերիմների աջակցության կարիքը կզգան: Այն ստանալու շանսերը մեծ կլինեն օրվա երկրորդ կեսին: Հավանական են անսպասելի ուղևորություններ, որոնք կստիպեն փոխել ծրագրերն ու կօգնեն նորովի նայել սովորական իրերին: Ճանապարհին չեն բացառվում հաճելի ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի: Շտապեք, քանի որ հենց այս հատվածում կարող եք գլուխ հանել շատ գործերից ու արդյունքի հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Մի սպասեք, որ ինչ-որ մեկն աջակցի ձեզ կամ խորհուրդ տա, պատրաստ եղեք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել ու ինքնուրույն կարևոր որոշումներ ընդունել:

Օրվա երկրորդ կեսը քիչ հաջող կլինի: Այդ հատվածում հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ, կորուստներ: Որոշ Այծեղջյուրներ ստիպված են լինելու փոխել պլանները, որպեսզի օգնեն դժվար իրավիճակում հայտնված ծանոթներին: Նշանի մյուս ներկայացուցիչները ստիպված են լինելու ուղղել սեփական սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է, որը կառանձնանա լարված հուզական դաշտով: Հույզերին ու պահի ցանկություններին չտրվելը դժվար կլինի: Հնարավոր են անհաջող որոշումներ, որոնք իրենց հետ աշխատանքային խնդիրներ կբերեն: Գործնական հարաբերություններում զգույշ եղեք: Հաճախ կվստահեք անձնական համակրանքին ու հակակրանքին այնտեղ, որտեղ արժեր մասնագիտական հետաքրքրություններով առաջնորդվել:

Օրվա երկրորդ կեսին դրական փոփոխություններ կնշմարվեն: Դա բարենպաստ շրջան կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Բայց դա պետք է զգույշ անեք՝ հետևելով, որպեսզի ձեր բոլոր քայլերը տեղին ու ժամանակին լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ օր է: Դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումը, բայց դա անել ամեն անգամ չի հաջողվի: Օրվա առաջին կեսին դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր դատարկ բաների պատճառով: Սկսածն ավարտին հասցնել չի ստացվի, որոշ գործեր այդպես էլ անավարտ կմնան:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Այն հարմար է գործնական հարցերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Պատասխանի հարցում դեռ մի շտապեք. կարող եք ավելի շահավետ պայմաններ թելադրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

баннерная рекламная сеть

1
2019-12-07, 17:00
0
1030

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх