Գլխավոր » Այսօրվա

Աստղագուշակ․ դեկտեմբերի 6

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերությամբ զինվեք: Օրվա սկիզբն անհաջող կլինի: Շատ գործեր սովորականից ժամանակատար կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին ու անավարտ նախագծերին: Սկսածն ավարտին հասցնելու համար պետք է ջանքեր գործադրեք, և շատ հնարավոր է՝ արդյունքներից այդպես էլ գոհ չմնաք:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կբերի: Շատ Խոյերի հաճելի ռոմանտիկ անակնկալներ, անսպասելի նվերներ են սպասվում: Լավ գաղափարներ ու համարձակ ծրագրեր կունենաք ապագայի համար, որին լավատեսությամբ կնայեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հագեցած ու անհանգիստ օր է: Բազմաթիվ գործեր ձեր ուշադրության կարիքը կունենան, ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Կենտրոնանալ չի հաջողվի, կնյարդայնացնի խառնաշփոթը: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ պատահարներ: Մտերիմների հետ շփվելը սովորականից դժվար կլինի, նրանք ձեզ հաճախ սխալ կհասկանան:

Բայց օրը նաև իր դրական կողմերը կունենա: Դրանցից մեկը այն հարցին պատասխան գտնելը կլինի, որի շուրջ վերջին շրջանում շատ էիք մտորում: Որոշ Ցուլեր հենց այսօր կհասկանան, թե ինչպես կարող են իրենց կյանքը դեպի լավը փոխել ու կսկսեն շարժվել այդ ուղղությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևորի վրա, բաց չթողնել մանրուքները, որոնք հետո կարող են նշանակալի դեր խաղալ: Բացի այդ, ոչինչ չեք մոռանա, և դա թույլ կտա խուսափել շատ սխալներից: Մարդիկ, ովքեր ձեզ նախկինում թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը: Ինչ-որ մեկը կուզենա ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ ձեզ հետ:

Նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ կհայտնվեն: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչ է պետք ստանձնել մոտ ժամանակներս: Որոշ Երկվորյակներ իրենց մեջ ունակություններ ու հակվածություններ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վատ օր չէ: Կարևոր հաղթանակներ տոնելու հնարավորություն հազիվ թե ունենաք, բայց կկարողանաք գլուխ հանել ծրագրված բոլոր գործերից, հաջողությամբ ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Դուք հաճույքով կօգնեք շրջապատողներին: Ամենը, ինչ կանեք մյուսների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

Հավանական են հաջող գնումներ, որոշ Խեցգետինների հաճելի անակնկալներ են սպասվում: Կուրախացնեն ընկերների հետ շփումները. նրանք պատրաստ կլինեն կիսվել նորություններով ու գաղափարներով: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորություններ ծրագրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավական անհանգիստ կսկսվի: Ստիպված եք լինելու շտապել, փոխել պլաններն ու հետաձգել որոշումները, խախտել պայմանավորվածությունները: Այդ ամենը ձեր սրտով չի լինի, բայց պայմանները ընտրության հնարավորություն չեն թողնի: Ինչքան շուտ կենտրոնանաք նոր իրավիճակում, այնքան նշանակալի կլինի դրական միտումների ազդեցությունը:

Օրվա երկրորդ կեսը խոստանում է բարենպաստ լինել: Այն հատկապես լավ կդասավորվի անձնական կյանքում փոփոխությունների ձգտող Առյուծների համար: Չի բացառվում՝ իրականանան ձեր հին ցանկությունները, համարձակ երազանքները: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Ինչ-որ օգտակար բան իմանալու հնարավորություն կունենաք, որոշ Կույսեր իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, շատերին դուր կգաք, այդ թվում՝ նրանց, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են ու քննադատորեն են տրամադրված:

Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից կփորձեք առավելագույն օգուտ քաղել: Շատ Կույսերի այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի, ոչ միանշանակ իրավիճակներում էլ ճիշտ որոշումներ կընդունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք շատերի վրա կկարողանաք բարենպաստ տպավորություն թողնել, մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր տհաճությամբ են կապի դուրս գալիս: Օրը բարենպաստ է գործարքների ու գնումների համար: Նախկինում կոմերցիոն գործունեությամբ չզբաղված Կշեռքները կհասկանան, որ ունակ են նրանում հաջողության հասնել:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դուք կհուզվեք, եթե ստիպված լինեք արագ ճամփա գնալ կամ զբաղվել այնպիսի բաներով, որոնցով չեք ուզում: Բայց տագնապի համար պատճառներ չկան, ամեն ինչ լավ կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնել ամեն անգամ չի ստացվի, վեճեր ու տարաձայնություններ հաճախ կառաջանան: Մարդիկ, ովքեր նախկինում աջակցում ու օգնում էին ձեզ, հիմա քննադատորեն տրամադրված կլինեն: Եթե պատրաստ եք ինքնուրույն գործել, կենտրոնացեք գլխավորի վրա: Հաջողության հասնելու շանսերը մեծ են նրանց մոտ, ովքեր չեն վախենում պարտությունից:

Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Հարմար ժամանակ է բուժիչ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաների համար. դրանք արդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից, այդ թվում՝ նորերից ու բարդերից: Ինչ-որ տեղ կօգնի փորձը, ինչ-որ տեղ էլ՝ ինտուիցիան: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները համարյա միշտ անօգուտ կլինեն, և դուք ճիշտ կանեք, որ չլսեք դրանք:

Աշխատեք չխախտել համընդհանուր կանոնները, շոկի չմատնել նրանց, ում հետ գործ ունեք: Ամեն անգամ պետք չէ հայտնել ձեր կարծիքը. որոշ մարդիկ նույնիսկ ձեր անմեղ նկատողություններից կվիրավորվեն: Ձեր հաջողությունների մասին ավելորդ անգամ մի պատմեք. ինչ-որ մեկը կնախանձի, կփորձի վնասել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ օր է, ոչ այնքան արդյունավետ, բայց՝ հաճելի: Այն հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու, ապագայի մասին մտորելու կամ պարզապես երազելու համար: Խուսափեք ծանրաբեռնվածությունից. այսօր այն վատ կանդրադառնա առողջության վրա, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Փոքրիկ գնումները հաջող կլինեն: Օրվա երկրորդ կեսին կարող եք զբաղվել տնային գործերով. դրանք հոգնեցուցիչ կամ ձանձրալի չեն թվա: Այդ ժամանակահատվածը հարմար է նաև վերանորոգում պլանավորելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիանալի, բարենպաստ օր է, որն ամենատարբեր գործերում հաջողության հասնելու շանս կտա: Այն հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող ցանկացած աշխատանքի համար: Ձեր ինքնատիպ որոշումները հաճախ հաջող կլինեն, ճիշտ է, սկզբում շրջապատողները կկասկածեն, հետո կխոստովանեն, որ ճիշտ էիք:

Չեն բացառվում համագործակցության անսովոր առաջարկներն ու ծանոթությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր դռներ կբացվեն: Որոշ Ջրհոսներ շահավետ գործարքներ կկնքեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Այստեղ հնարավոր են տհաճ անակնկալներ, կհիասթափվեք մի մարդուց, որին վստահել եք: Մյուս կողմից էլ՝ կպարզվի, որ հին մրցակիցները պատրաստ են ձեր կողմն անցնել: Բայց դա էլ նրանց անսահմանորեն վստահելու առիթ չպետք է դառնա: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչի մասին մտածելու ու ամեն ինչ կշռադատելու համար, մի շտապեք եզրակացությունների հարցում:

Օրը վատը չէ գործնական ուղևորությունների համար: Լավ կանցնեն բանակցությունները, բայց նկատի ունեցեք, որ պայմանավորվածությունները նախնական բնույթ կկրեն: Աշխատանքին վերաբերող որոշումներ ընդունելիս անձնական համակրանքով ու հակակրանքով մի առաջնորդվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


1
2019-12-05, 17:00
0
1321

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх