ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2486 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հիանալի օր է, հետաքրքիր ու ոգեշնչող: Հնարավորություն կունենաք զբաղվել ինչ-որ գրավիչ բանով ու լավ ընկերախմբում ժամանակ անցկացնել: Կուրախացնեն հին ընկերներից ստացած նորությունները: Նոր ծրագրեր կունենաք, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Դուք էներգիայով լի կլինեք, ունակ կլինեք ողջ օրը ոտքի վրա անցկացնել ու հոգնածության հետք անգամ չեք զգա:

Ձեր տրամադրությունը լավը կլինի, ուրիշների տրամադրությունն էլ չեք փչացնի: Կարող եք ուղղել հին սխալները, հարթել այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր նեղացած էին ձեզանից: Դուք շրջապատի սխալները ներելու համար ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստացեք: Սա այն օրն է, երբ պետք չէ լարվել ու շտապել, կարող եք գործել ձեզ համար հարմար ռիթմով: Դուք կարող եք հասնել ավելի վաղ դրված նպատակներին, լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը: Հիանալի կանցնեն ուղևորությունները, ընդ որում՝ կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես պլանավորել էիք: Դուք ուշադիր կլինեք ու ոչինչ աչքաթող չեք անի, այդ իսկ պատճառով շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք:

Օրն անակնկալներով լի կլինի: Դա վերաբերում է ոչ միայն նվերներին, այլ նաև այն մարդկանց հետ հանդիպումներին, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Նրանք կհիշեցնեն իրենց մասին, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ անհանգիստ օր է: Շատերը կուզենան զրուցել ձեզ հետ, ինչ-որ բան առաջարկել կամ խորհրդակցել: Երբեմն դրա պատճառով չի հաջողվի կենտրոնանալ սեփական գործերի վրա, ստիպված եք լինելու ինչ-որ բան հետաձգել: Բայց այդ ամենը ձեր տրամադրությունը չի փչացնի, չի խանգարի ձեզ իրերին լավատեսորեն նայել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով ու հաջող զուգադիպություններով լի կլինի: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք: Կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերականգնել հին ու կարևոր կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել: Ծրագրերն անսպասելի կփոխվեն, չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել նրանով, ինչով չեք ուզում: Հետո բացասական միտումների ազդեցությունը կնվազի, օրը հաճելի անակնկալներ կմատուցի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կարևոր գործում հաջողության կհասնեք:

Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում՝ ձեր ֆինանսական վիճակը կարող է լրիվ անսպասելի լավանալ: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ արժե ստացած գումարը ներդնել ինչ-որ տեղ, որպեսզի մյուս տարի եկամուտներն էլ ավելի շատ լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է շփումների համար, միանման լավ կանցնեն և՛ գործնական բանակցությունները, և՛ անձնական հարցերի քննարկումը: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, շատերը կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել: Նոր նպատակներ ու ծրագրեր կունենաք, շուտով կկարողանաք կենտրոնանալ մտածածը կյանքի կոչելու վրա: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն առաջանա, լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները:

Առյուծները, ովքեր կուզենան այցելել ընկերներին, հրաշալի ժամանակ կանցկացնեն: Ձեզ կհաջողվի հետաքրքրել ու ոգեշնչել շրջապատողներին, ոգևորել նրանց, ովքեր հուսահատվել էին, ուրախացնել նույնիսկ ամենամռայլներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինտուիցիայի վրա կարող եք հույս դնել ամեն հարցում. այն անսխալ ցույց կտա նպատակին տանող ճիշտ ճանապարհը: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ որոշ Կույսեր պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց շուրջ վերջին շրջանում երկար մտորել են: Ընկերները հրաշալի խորհուրդներ կտան, արժե լսել նրանց: Աշխատեք չհոգնել. որոշ գործեր լավ է հետաձգել, որպեսզի պահպանեք ուժերը:

Բազում վառ տպավորություններ կստանան նրանք, ովքեր այսօր անսովոր ու նոր բանով կզբաղվեն: Դուք արագ գլուխ կհանեք ամենաբարդ հարցերից ու կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կուզենաք ամեն ինչի ու միանգամից հասնել, բայց պետք է հետևողականորեն գործեք: Օրվա ընթացքում հաջողությունը շատ անգամ կժպտա ձեզ, աշխատեք բաց չթողնել բարենպաստ պահը: Պետք չէ շտապել այնտեղ, որտեղ խոսքը գումարին կվերաբերի: Դուք հակված կլինեք շատ ծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չկա:

Օրվա երկրորդ կեսն անհանգիստ կլինի, բայց դուք չեք բողոքի. շուրջը տիրող խառնաշփոթը ձեր սրտով կլինի: Հավանական են անսպասելի այցեր: Չի բացառվում՝ հյուր գան այն մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հավանական են տարաձայնություններ ու վեճեր: Դուք չեք տաքանա՝ հիմնավորելով ձեր ճշմարտացիությունը, հանգստություն կպահպանեք ու ուշադրություն կդարձնեք ուրիշի տեսակետին: Եվ հենց դա էլ կօգնի խուսափել կոնֆլիկտներից, պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց նախկինում մոտեցում գտնել չէր ստացվում:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, հնարավորություն կտա թուլանալ ու վերականգնել ուժերը: Շրջապատողները ձեզանից ոչ մի յուրահատուկ բան չեն սպասում, պարզապես ուրախացեք, վայելեք կյանքն ու ձեզ բնական պահեք. բոլորը գոհ կմնան: Հավանական է՝ իրականան հին ցանկությունները, այդ թվում՝ նրանք, որոնք լուրջ չէիք ընդունում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եկել է օրը, երբ ոչ թե հետաքրքիր գործեր ու գրավիչ արկածներ կուզենաք, այլ` հանգստանալ: Պայմանները ձեզ թույլ կտան թուլանալ: Ոչ մի տեղ մի շտապեք, զբաղվեք նրանով, ինչն ուրախացնում է: Հին ծանոթները կուրախացնեն հաճելի անակնկալներով, նորերն էլ կկիսվեն գաղափարներով, որոնք ձեր ճաշակով կլինեն:

Երեխաների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: Դուք նրանցից շատ կուրախանաք ցանկացած մանրուքից ու կզարմանաք հրաշքի նմանվող ամեն ինչից: Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները, որոնք ամենահաճելի տպավորությունը կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օգտակար գործերի օր է: Շրջապատողները հաճախ չեն կարողանա ոչինչ անել առանց ձեր օգնության: Դուք կաշխատեք աջակցություն ցուցաբերել բարդ իրավիճակում հայտնվածներին: Դա ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ կարող է դառնալ: Նոր հնարավորություններ կբացվեն: Դուք վճռական կգործեք ու բաց չեք թողնի ձեր շանսը:

Հարմար օր է փորձարկումների համար: Դուք շատ լավ գաղափարներ կունենաք: Նույնիսկ եթե չկարողանաք դրանք միանգամից կյանքի կոչել, հոգ չէ: Այդ մտահղացումներին կկարողանաք ավելի ուշ վերադառնալ, երբ համախոհներ ու օգնականներ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի բարկացեք, եթե ինչ-որ բան անհաջող դասավորվի: Հազիվ թե ավելի վաղ կառուցած ծրագրերը կարողանաք նախնական տեսքով իրագործել, ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու ինչ-որ բան վերամշակել: Անսպասելի պատահարները, զարմանալի զուգադիպությունները կօգնեն մեծ ու դրական փոփոխությունների սկիզբ դնել: Իմպրովիզներ արեք, դա ձեզ մոտ պարզապես հրաշալի կստացվի:

Պետք կգան ընկերների խորհուրդները: Դրանց հետևելու դեպքում ցավալի սխալներ չեք անի: Հավանական են չպլանավորված ծախսեր: Դուք ծախսած գումարի համար չեք զղջա. այն լավ գործի համար կծառայի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հուզական դաշտն անկայուն է: Տրամադրությունը հաճախ կփոխվի, բայց դուք թույլ չեք տա, որ այն լրջորեն փչանա: Օրը հարմար է ապագայի մասին մտորելու ու համախոհների հետ ծրագրերը քննարկելու համար: Ձեր լավատեսությունը վարակիչ կլինի, դրա շնորհիվ շատերի կյանքը նոր գույներով կներկվի: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա:

Որոշ Ձկներ սիրային խոստովանություններ կլսեն: Կհաջողվի սիրելիին հաճելի անակնկալ անել: Ձեզ համար թանկ մարդու ցանկություններն արագ կկռահեք. այդ հարցում ձեր ինտուիցիան չի սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2486 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4